Ավանդների համալրում TelCell վճարային տերմինալների միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավանդների համալրման հարմարավետ և ժամանակակից եղանակ Tel-Cel վճարային տերմինալների միջոցով:

Այսուհետ Դուք կարող եք Tel-Cel վճարային տերմինալների միջոցով կատարել Ձեր ավանդների համալրումները` առանց մասնաճյուղ այցելելու` ժամանակի իրական ռեժիմում: Ծառայությունը հասանելի է շուրջօրյա Tel-Cel ընկերության շուրջ 1500 տերմինալների միջոցով` տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Tel-Cel տերմինալներով կատարված ավանդների համալրումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում`

  • երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն
  • շաբաթ օրը` 09:00-18:00-ն,
  • մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Արտարժույթով ավանդների համալրման դեպքում տերմինալ մուտքագրված ՀՀ դրամով գումարը կփոխարկվի ավանդային հաշվին վերջինիս հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:

Պայմաններ և սակագներ
Ավանդի համալրման նվազագույն գումար¹ 
  • “Թել-Սել” ՓԲԸ տերմինալային ցանցում` 1 300 ՀՀ դրամ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված Թել-Սել վճարային տերմինալներով` 1 100 ՀՀ դրամ
Ավանդի համալրման առավելագույն գումար²
  • “Թել-Սել” ՓԲԸ տերմինալային ցանցում` 60 300 ՀՀ դրամ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված Թել-Սել վճարային տերմինալներով` 100 100 ՀՀ դրամ
Յուրաքանչյուր գործարքի դիմաց գանձվող միջնորդավճար
  • “Թել-Սել” ՓԲԸ տերմինալային ցանցում` 300 ՀՀ դրամ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված Թել-Սել վճարային տերմինալներով` 100 ՀՀ դրամ







¹ Եթե վճարման գումարը համալրման նվազագույն գումարից փոքր է, ապա վերջինս ավտոմատ կուղղվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի համալրմանը:

²Հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավել գործարքներ:


Թարմացվել է 17.10.2014թ., 10:36