Հեռահար բանկային սպասարկում

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռահար բանկային սպասարկումը հնարավորություն է ընձեռնում շուրջօրյա կառավարել Ձեր դրամական միջոցները` աշխարհի ցանկացած անկյունում Մոբայլ և Ինտերնետ բանկինգ համակարգերի միջոցով:

Մոբայլ և Ինտերնետ բանկինգ համակարգերի առավելություններ` 

Հեշտ է. Սեփական միջոցների հեշտ և մատչելի տնօրինման հնարավորություն 
Հուսալի է. Հաշիվների հեռակա կառավարման հուսալի և անվտանգ միջոց 
Ապահով է. Համակարգում բոլոր գործարքներն իրականացվում են պաշտպանված ռեժիմում, ուստի կարող եք հանգիստ լինել Ձեր միջոցների հուսալի պահպանության հարցում: 

Դուք առավել արդյունավետ եք տնօրինում Ձեր ժամանակը: Այլևս անհրաժեշտություն չկա այցելել Բանկ Ձեր գործարքներն իրականացնելու համար. ո´չ մի խցանում և հերթեր:

Բանկի Ձեր անձնական մասնաճյուղը հասանելի է հենց Ձեր բջջային հեռախոսում:

Մոբայլ և Ինտերնետ բանկինգ hամակարգերը հնարավորություն են ընձեռնում շուրջօրյա կառավարել Ձեր դրամական միջոցները Ձեզ հարմար ցանկացած պահին, Ձեր ցանկացած բջջային սարքավորման (հեռախոս/պլանշետ) կամ համակարգչի միջոցով և ցանկացած վայրում, որտեղ առկա է ինտերնետ կապի հասանելիություն:

Մոբայլ և Ինտերնետ բանկինգ համակարգերի միջոցով հնարավոր է`

Կատարել վճարումներ

  • բջջային հեռախոսակապի համար
  • Ինտերնետ կապի համար
  • Կոմունալի պարտքի դիմաց

Փոխանցել դրամական միջոցներ

  • Ձեր հաշիվների և քարտերի միջև
  • ՎՏԲ-Հայաստան Բանկի այլ հաճախորդների քարտերին և հաշիվներին
  • տեղական այլ բանկերում գործող հաշիվներին

Ստանալ փոխանցումներ արագ դրամական փոխանցման համակարգերով

Պատվիրել հետադարձ զանգ Բանկից

Ստեղծել վճարումների շաբլոններ և հեշտությամբ կառավել շաբլոնների ցանկը

Իմանալ բանկոմատի և ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտակա մասնաճյուղի հասցեն

 Կառավարել վարկերը 

  • կատարել գործող վարկերի մարումներ
  • դիտել մարումների ժամանակացույցը և ստանալ վարկի վերաբերյալ տեղեկատվություն

Կառավարել ավանդները 

  • համալրել մուտքագրման իրավունքով ավանդները
  • ստանալ ավանդների վերաբերյալ տեղեկատվություն

Փոխանակել արտարժույթ

  • Իրականացնել արտարժույթի անկանխիկ փոխանակման գործարքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների միջև / արտարժույթի փոխանակման գործարքներն իրականացվում են գործարքի կատարման օրվա դրությամբ Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով/:

Ձևակերպել քարտային/վարկային հայտեր

  • Մոբայլ և Ինտերնետ բանկինգ համակարգերի միջոցով ձևակերպված քարտային/վարկային հայտերը կդիտարկվեն, կհաստատվեն կամ կմերժվեն Բանկի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ստանալ  քարտերի և հաշիվների քաղվածքներ 

  • Դիտել Ձեր հաշիվներով և քարտերով իրականացված բոլոր գործարքները
  • ստանալ Ձեր հաշիվներին և քարտերին առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն
  • ստանալ Ձեր հաշիվների/քարտերի/ավանդների և վարկերի քաղվածքները
  • ստանալ մանրամասն տեղեկատվություն Ձեր հաշիվների/քարտերի/ավանդների և վարկերի վերաբերյալ

Ե՞րբ են փաստացի իրականացվում գործարքները:

  • Ձեր հաշիվների միջև գործարքները` (փոխանցումները հաշիվների միջև, փոխարկման գործարքները հաշիվների միջև), վարկի մարումը, ավանդների համալրումը ավտոմատ կարգով կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում երկուշաբթիից ուրբաթ մինչև 19:00 , իսկ շաբաթ օրը մինչև 18:00: Նշված ժամերից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին իրականացված գործարքները փաստացի կկատարվեն հաջորդ բանկային օրը,
  • կոմունալ վճարումներն ավտոմատ կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում երկուշաբթիից  շաբաթ մինչև 17:30 տեղական ժամանակով:  Նշված ժամերից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին իրականացված կոմունալ վճարումները  կիրականացվեն  հաջորդ բանկային օրը,
  • մնացած գործարքները (ներբանկային փոխանցումները Բանկի տարբեր հաճախորդների հաշիվների միջև, տեղական փոխանցումներն այլ բանկեր) հաստատվում են գործառնական օրվա ընթացքում Բանկի կողմից ժամը 9:01 մինչև 19:00  հետևյալ կարգով. 

               - այն դեպքում, եթե գործարքի գումարը պակաս կամ հավասար է 5 մլն.ՀՀ դրամին (10.000 ԱՄՆ դոլարի/9.000 Եվրոյի/600.000 ՌԴ ռուբլի), ապա գործարքն ավտոմատ իրականացվում է ժամանակի իրական ռեժիմում,

               - այն դեպքում, եթե գործարքի գումարը գերազանցում է 5 մլն.ՀՀ դրամ (10.000 ԱՄՆ դոլար/9.000 Եվրո/600.000 ՌԴ ռուբլի), այն ենթակա է հաստատման Բանկի կողմից գործառնական օրվա ընթացքում ժամը 09:30 մինչև 17:59, 

Ինչպե ՞ս միանալ Մոբայլ և Ինտերնետ բանկինգ համակարգերին 

  • Ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է` մոտենալ Ձեզ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և ակտիվացնել ծառայությունը  
  • ունենալ գործող բանկային/քարտային/ավանդային/վարկային հաշիվ կամ բացել նորը
  • ունենալ հուսալի ինտերնետ կապ (Internet Explorer 10.0, Google Chrome 50.0, Mozilla Firefox 46.0 
  • ունենալ բջջային սարք (Android 4.1 и iOS 8.0):

Ընդ որում, բջջային սարքերի միջոցով Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Ձեր կողմից օգտագործվող բջջային սարքի վրա հավելվածների հարթակից (Play market/AppStore) ներբեռնել ՎՏԲ-Հայաստան Բանկ-ի Մոբայլ բանկի հավելվածը:

Ինտերնետ բանկինգ համակարգ մուտք գործելու համար սեղմեք այստեղ:


Մոբայլ և ինտերնետ բանկ ծառայության պայմաններ և սակագներ

Ծառայության ակտիվացման միջնորդավճար

Անվճար

 

Նույնականացում SMS-հաղորդագրության միջոցով*

SMS-ծանուցման ծառայության ակտիվացում                                                        

Բանկի կողմից ուղարկված յուրաքանչյուր SMS-հաղորդագրության արժեքը         



*Համակարգում իրականացված գործարքների հաստատում` SMS-հաղորդագրությունների միջոցով ստացված մեկանգամյա գաղտնաբառերի միջոցով:
Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայության օգտագործման հիմնական պայմաններ

Թարմացված է 28.02.2018