Ուսանողական վարկ

Առցանց դիմում Հաշվիչ Վարկունակության հաշվիչ



Պրոդուկտի ընդհանուր նկարագրություն
Վաճառքներ Ցանկացած մասնաճյուղ
Վարկի նպատակային նշանակությունՈւսման վարձը վճարելու նպատակով սպառողական վարկ` պետական և պետական հավաստագրում ստացած ուսումնական հաստատությունների (ՈՒՀ) բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կամ արդինատուրայի ուսանողների համար (ՈՒՀ-երի ցանկը` Հավելված 1 և Հավելված 2)
Պրոդուկտի պարամետրերը
Վարկի արժույթՀՀ դրամ
Վարկառուի/ Համավարկառուի/Երաշխավորի եկամուտների
հաստատում (Համավարկառուն/Երաշխավորը կարող է ներկայացնել առաջնային կամ երկրորդային եկամուտ
*)

Վարկառուի եկամուտների հաստատումը – պարտադիր չէ

Համավարկառուի/ Երաշխավորի եկամուտների հաստատում –

  1. Վարկառուի/ համավարկառուի/երաշխավորի առաջնային եկամուտները հաշվի են առնվում 100%
  2. Վարկառուի/ համավարկառուի/երաշխավորի երկրորդային եկամուտները հաշվի են առնվում 60%
ՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի նկատմամբ պահանջներ

Ուսանողի սովորելու փաստի հաստատմամբ ՈՒՀ-ից տեղեկանք և նշումով`

  1. ՈՒՀ-ի և ֆակուլտետի անվանման
  2. ՈՒՀ ուսման կուրսի
  3. տարեկան ուսման վարձի չափի (տվյալ ուսման տարվա գումարի մնացորդի)
  4. ուսանողի ուսման ավարտի ամսվա և տարվա
  5. գերազանց սովորելու դեպքում` տվյալ ուսումնական տարվա ընթացքում ուսանողի առաջադիմության
  6. ՈՒՀ-ի բանկային հաշվի, որին պետք է փոխանցվի վարկի գումարը

Տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 7 (յոթ) աշխատանքային օրը տրամադրման պահից: Այն դեպքում եթե ՈՒՀ-ի կողմից ամբողջ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել մեկ տեղեկանքով, տեղեկատվությունը կարող է ներկայացվել մի քանի տեղեկանքով:

Տարեկան տոկոսադրույք17.5%18%18.5%
Բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կամ արդինատուրայի ուսանողների համար
Միայն բակալավրի կամ մագիստրատուրային ուսանողների համար
Վարկի առավելագույն ժամկետմինչև 5 տարի (ներառյալ)
(սակայն ասպիրանտուրայի և արդինատուրայի ուսանողների համար ոչ ավել քան ուսման ժամկետ*** + 1 տարի)
5-ից 8 տարի (ներառյալ), բայց ոչ ավելի, քան ուսման ժամկետը**+ 6 տարի8-ից 10 տարի (ներառյալ), բայց ոչ ավելի, քան ուսման ժամկետը**+ 6 տարի
Վարկի նվազագույն ժամկետ3 ամիս
Վարկի առավելագույն գումարՈւսման արժեքի 100%-ը, բայց ոչ ավելի քան 5 մլն. ՀՀ դրամը: Այն դեպքում, երբ վճարունակության գնահատումը հիմնվում է վարկառուի` ուսանողի եկամուտների վրա` ուսման արժեքի 90%, բայց ոչ ավելի քան 5 մլն. ՀՀ դրամը:
Վարկի նվազագույն գումար50,000
Վարկի գումարի սահմանափակումԱմբողջ ուսումնառության ժամանակահատվածի ընթացքում վարկը տրամադրվում է առավելագույնը 8 անխափան*** մասնաբաժիններով (յուրաքանչյուր ուսման կիսամյակի համար մեկական մասնաբաժինով): Մասնաբաժնի առավելագույն գումարը սահմնվում է կիսամյակի համար ուսման արժեքի 100%-ի չափով:
Վարկի մարման եղանակը (հաճախորդի ընտրությամբ)

  1. Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում` ուսումնառության ընթացքում (առավելագույնը 4 տարի) մարվում են միայն տոկոսները, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի հիմնական գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
  2. Անուիտետային վճարումներ (յուրաքանչյուր ամիս հավասար բաժիններով մարվում են վարկի տոկոսները+հիմնական պարտքը)

Տոկոսադրույքի ֆիքսումՖիքսվում է վարկի ամբողջ ժամկետի համար
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգըՏոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
Վարկի վաղաժամկետ մարումՏույժ նախատեսված չէ
Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համարՆախատեսված չէ
Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար5000 ՀՀ դրամ
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար500 ՀՀ դրամ
ԱպահովությունՈւսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը: Այն դեպքում, եթե ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է և չունի խնամակալ` այլ անձի երաշխավորություն:
Այլ պայմաններ
Ընթացիկ հաշիվների բացում/վարում/կանխիկացումԲանկի սակագներին համաձայն
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժ (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար)ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.1%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար
Վարկի տրամադրման եղանակՎարկի գումարը անմիջապես անկանխիկ եղանակով ՈՒՀ տեղեկանքում նշված բանկային հաշվին փոխանցման միջոցով
Վարկի տրամադրման նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետմինչև 2 (երկու) աշխատանքային օր
Վարկի տրամադրման և ՈՒՀ-ի բանկային հաշվին փոխանցման ժամկետՎարկային պայմանագիրը և երաշխավորության պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում
Վարկառուի/Համավարկառուի/Երաշխավորի նկատմամբ պահանջներ****
ՎարկառուՊետական ֆինանսավորման ծրագրին մասնակցող ՈՒՀ-ի ուսանող
Կարգավիճակ

  1. ՀՀ ռեզիդենտ*****, միայն Վարկառուի դեպքում "Վարկի նպատակային նշանակություն" կետում նշված ցանկից ՈՒՀ ուսանող:
  2. ԼՂՀ-ում գրանցված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում (միայն Վարկառուի դեպքում "Վարկի նպատակային նշանակություն" կետում նշված ցանկից ՈՒՀ ուսանող):

Տարիք16 տարեկանից (երաշխավորի/համավարկառուի համար-23 տարեկան), և վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը
Համավարկառուներ (քանակը 2-ից ոչ ավել)

Այն դեպքում, եթե վարկային հայտի շրջանակներում հաշվի են առնվում Վարկառուի կամ Երաշխավորի հաստատված առաջնային կամ երկրորդային եկամուտները, որպես Համավարկառու կարող է հանդես գալ` Վարկառուի/Երաշխավորի հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձը (եթե Երաշխավոր է հանդիսանում այլ անձը, ազգակցական կապ պետք է լինի Վարկառուի հետ) (ամուսինը, կինը, մայրը, հայրը, չափահաս երեխաները, եղբայրը, քույրը, քույրերի/եղբայրների ամուսինը/կինը, ամուսնու/կնոջ ծնողները, հորաքույրները/մորաքույրները, հորեղբայրները/մորեղբայրները, տատիկներ, պապիկներ):

Այն դեպքում, եթե և Վարկառուն, և Երաշխավորը չունեն առաջնային կամ երկրորդային եկամուտներ, և վարկային հայտի շրջանակներում հաշվի են առնվում Համավարկառուի հաստատված առաջնային կամ երկրորդային եկամուտները, որպես Համավարկառու կարող է հանդես գալ` Վարկառուի/Երաշխավորի հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձը (եթե Երաշխավոր է հանդիսանում այլ անձը, ազգակցական կապ պետք է լինի Վարկառուի հետ) (ամուսինը, կինը, մայրը, հայրը, չափահաս երեխաները, եղբայրը, քույրը, ամուսնու/կնոջ ծնողները):

ԵրաշխավորՈւսանող-վարկառուի ծնողները կամ խնամակալները: Այն դեպքում, եթե ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է և չունի խնամակալ` այլ անձ:
Վարկային պատմության հանդեպ պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային ստաժԵրաշխավորի/Համավարկառուի ընդհանուր աշխատանքային ստաժը ոչ պակաս քան 1 տարի, աշխատանքային ստաժը վերջին աշխատանքային վայրում - ոչ պակաս 4 ամսից.
Այն դեպքում, եթե վճարունակության գնահատումը հիմնվում է Վարկառուի` ուսանողի եկամուտների հիման վրա – ընդհանուր աշխատանքային ստաժը չի կարող լինել 6 ամսից պակաս
Վճարունակության հանդեպ պահանջներ
Վճարունակության գնահատում

Վճարունակության գնահատում է միայն Վարկառուի (եթե ուսանողը ունի եկամուտ) /Համավարկառուի/Երաշխավորի հանդեպ:
Բոլոր պարտքերի մարման համար ամենամսյա ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ, ապահովագրություն և այլն) հարաբերությունը Համավարկառուի/ Երաշխավորի ամենամսյա եկամուտներին չի կարող գերազանցել 60%-ը:

Լրացուցիչ պայմաններ

Առաջնային եկամտի տակ հասկացվում է՝

  • աշխատանքի վայրից ներկայացված տեղեկանքով հաստատագրված եկամուտը,
  • պարբերական բնույթ կրող (առնվազն եռամսյակը մեկ) պարգևատրումները, որոնք տրվել են վերջին տարվա ընթացքում,
  • ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ` հաստատված հարկային հաշվետվություններով (վերջին հաշվետու տարվա կտրվածքով և հերթական եռամսյակային հաշվետվությունները), իսկ ընթացիկ հաշվետու տարվա եռամսյակային հաշվետվությունների բացակայության դեպքում եկամուտները պետք է նաև հաստատվեն փոքր բիզնեսի վարկավորման (ՓԲՎ) գծով վարկային վերլուծաբանի կողմից իրականացված վերլուծությամբ:
  • երկարամյա ծառայության կենսաթոշակ (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմիների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն):

Եկամուտների բոլոր մյուս աղբյուրները համարվում են երկրորդային՝


վարձակալության եկամուտները՝
         o գույքի սեփականության վկայական և հետևյալ պահանջներից մեկը`

- վարձակալության պայմանագիր՝ հասատատված նոտարի և/կամ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ընդ որում՝ վարձակալության պայմանագիրը պետք է կնքված (վավերացված) լինի ոչ պակաս, քան վարկային հայտ ներկայացնելու պահից մեկ ամիս առաջ, բացառությամբ վարձակալության պայմանագրի վերակնքման դեպքերի), 
- վարձակալության մուծումները, որոնք մուտքագրվում են "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում հաճախորդի բանկային հաշիվներին, ընդ որում` մուտքագրումները պետք է իրականացված լինեն առնվազն վերջին չորս ամիսների ընթացքում:

  • դրամական փոխանցումները,
  • չհարկվող պարգևատրումներ (ոչ պաշտոնական),
  • այլ թոշակներ (բացառությամբ տարիքային կենսաթոշակի, կերակրողին կորցնելու կենսաթոշակի և երկարամյա ծառայության կենսաթոշակի):
** Ուսման տարիներ հանդիսանում են ուսանողի բակալավրում/ մագիստրատուրայում/ ասպիրանտուրայում/ արդինատուրայում մնացած ուսման տարիները:
***Ուսման ընդմիջում չի համարվում ՀՀ զինված ուժերում զորակոչված պարտադիր զին. ծառայության տարիները:
**** "Աշխատանքային ստաժ" կետի չափանիշով պահանջը չի կիրառվում Վարկառուի նկատմամբ, եթե վարկային հայտի շրջանակներում չեն վերլուծվում իր եկամուտները (վճարունակություն): "Կարգավիճակ", "Տարիք" և "Աշխատանքային ստաժ" կետերով և "Վարկային պատմության հանդեպ պահանջներ" կետի 2-3 ենթակետերի չափանիշներով պահանջները չեն կիրառվում Երաշխավորի նկատմամբ, եթե վարկային հայտի շրջանակներում չեն վերլուծվում իր եկամուտները (վճարունակություն), ընդ որում այն դեպքում, եթե վարկային հայտի դիտարկման պահին երաշխավորի տարիքը գերազանցում է թոշակային տարիքը, պարտադիր է համավարկառուի առկայությունը:
***** Ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` անձը հաստատող փաստաթղթում փաստացի բնակության մասին նշումի բացակայության դեպքում անհրաժեշտ է հաշվառման կամ փաստացի բնակության հասցեի նշումով ոչ պակաս, քան 183 օր վաղեմության ժամկետով կացության քարտի կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանքի առկայություն: Վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրի առկայությունը, որի գործողության ժամկետը գերազանցում է պահանջվող վարկի վերջնաժամկետը, ընդ որում աշխատանքի վերջին վայրում անդադար ստաժը պետք է լինի առնվազն 4 ամիս:

Ուժային կառույցների աշխատակիցների համար փաստացի բնակության պահանջին բավարարող փաստաթուղթ է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից մեկը.

  1. ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանքը` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
  2. եկամուտների մասին տեղեկանքը` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
  3. զինվորական գրքույկը զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

Վերջինների բացակայության դեպքում ուժային կառույցների աշխատակիցների համար հիմք է հանդիսանում վերջին տարում ոչ պակաս, քան 183 օր ՀՀ տարածքում գտնվելու փաստը (հաստատման համար կցվում են վիզաների նշումների առկայությամբ անձնագրի համապատասխան էջերի սքան-պատճենները):

Որոշման կայացում վարկային հայտով (Ուսանողական վարկի յուրաքանչյուր մասնաբաժնի համար)

Որոշումը կայացվում է յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար, ընդ որում, հաջորդ մասնաբաժնի տրամադրումից առաջ հաճախորդը պետք է դիմի Բանկ անձնագրով, հանրային ծառայության համարանիշով (սոց. քարտով) և ՈՒՀ-ից տեղեկանքով, լրացնի հաջորդող մասնաբաժնի դիմումը, որից հետո իրականացվում է ստուգում ստորև նշված կետերով և նշված բոլոր պայմանները բավարարելու դեպքում ընդունվում է դրական որոշում`

  • "Վարկային պատմության հանդեպ պահանջներ" կետի պայմանի բավարարում,
  • մասնաբաժնի գումարը չպետք է լինի նախորդ մասնաբաժնի գումարից ավել քան 10%-ով, ժամկետը պետք է լինի նույնը, այնպես, որ վարկի ամենամսյա վճարումները չլինեն նախորդից ավել քան 10%-ը:
  • Ժամկետանց օրերի քանակը տվյալ վարկի գծով վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է գերազանցի 10%-ով օրացուցային օրը:
  • Վարկառուն/Համավարկառուն/Երաշխավորը հանդիսանում են վստահելի անձիք:

Վերոնշված որևէ պայմանին չբավարարելու դեպքում հայտը անցնում է ստանդարտ վերլուծության փուլերով:

Չեն վարկավորվում այն ուսման գումարները, որը կուտակվել է նախորդ տարիների ուսման համար (պարտքը ուսման համար):

Վարկի գործողության ընթացքում ուսման դադարի դեպքում.

  1. ֆոնդավորմամբ վարկերի դեպքում` սուբսիդավորումը դադարում է և վարկի դրույքը սահմանվում է 24% տարեկան,
  2. Բանկի միջոցներով վարկերի դեպքում`վարկի դրույքը սահմանվում է 24% տարեկան:






















































































































Լրացուցիչ տեղեկություն

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ "ԱՔՌԱ" վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները եվ այլ վճարները uահմանված ժամկետներում եվ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Զգուշացում՝ պարտավորությունները չկատարելու կամ գրավի անբավարարության դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: