Հիփոթեքային վարկավորում

Առցանց դիմում Հաշվիչ Վարկունակության հաշվիչ



3% կանխավճարով անշարժ գույքի ձեռք բերման հիփոթեքային վարկավորման պայմաններ ու սակագներ
Վարկի պարամետրեր
Ձեռք բերվող գույք Գոյություն ունեցող եւ կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք
Արժույթ AMD
LTV(Վ/Գ) առավելագույն արժեքը AMD 97%
Վարկի առավելագույն գումար 80,000,000 AMD
Վարկի նվազագույն գումար 1,000,000 AMD
Տարեկան անվանական տոկոսադրույք AMD Սկսած 11.75%-ից
Տոկոսագումարի հաշվարկման եւ վճարման կարգը Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով եւ ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ
Անվանական տոկոսադրույքի փոփոխում Վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաեւ կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:
Առավելագույն ժամկետ 30 տարի - AMD
Նվազագույն ժամկետ 3 տարի - AMD
Մարման եղանակ Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձեւ մարում)
Վարկի տրամադրման եղանակ Միանվագ, անկանխիկ
Վարկի վաղաժամկետ մարման արգելք Սահմանափակում չկա
Վարկի նախնական որոշման կայացման եւ հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ 2 (երկու) աշխատանքային օր
Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց եւ պետական լիազոր մարմիններում համապատասխան ձեւակերպումներ իրականացնելուց հետո
Բանկի միջնորդավճարներ
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար Վարկի գումարի 0.075%
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար 1,000 AMD
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 25,000 AMD
Վարկի ձեւակերպման միջնորդավճար (հաճախորդի ցանկության դեպքում) ք. Երեւան եւ այլ շրջանների համար (սահմամերձ համայնքների եւ բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/ գյուղերի համար)
Գրավի գրանցման ժամկետ ( աշխ . օր ) ( հաճախորդի ընտրությամբ )
4 օր 28 000 ՀՀ դրամ (15 500 ՀՀ դրամ )
3 օր 53 000 ՀՀ դրամ (28 000 ՀՀ դրամ )
2 օր 78 000 ՀՀ դրամ (40 500 ՀՀ դրամ )
Սեփականության իրավունքի գրանցման ժամկետ ( աշխ . օր ) ( հաճախորդի ընտրությամբ )
4 օր 47 000 ՀՀ դրամ (34 500 ՀՀ դրամ )
3 օր 72 000 ՀՀ դրամ (47 000 ՀՀ դրամ )
2 օր 97 000 ՀՀ դրամ (59 500 ՀՀ դրամ )
Գրավից ազատում (պարտադիր) 2 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության) միայն ք. Երեւանի վարկային հայտերի դեպքում
Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (աշխատանքային օր) (ընտրվում է հաճախորդի կողմից)
1 23 500 ՀՀ դրամ
2 13 500 ՀՀ դրամ
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար 10 000 – 25 000 ՀՀ դրամ
Այլ պայմաններ
Բանկային հաշիվների բացում/ վարում Համաձայն Բանկի սակագների
Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում տույժեր 1) 0.1% չափով տույժ ժամկետանց վարկի մայր գումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրվա համար,
2) 0.3% չափով տույժ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրացուցային օրվա համար
Գումարի կանխիկացում Համաձայն հաշվի սպասարկման սակագների
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման եւ սպասարկման պայմանների եւ սակագների” համաձայն
Գրավի գնահատում
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից անվճար:
Ապահովագրություն Ապահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է եւս մեկ տարով: Վերջին տարվա համարապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար: Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ:
Գույքի ապահովագրություն` վարկի ամբողջ ժամկետի համար Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով
Անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համար Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն եւ այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջեւ վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան / վարկի մնացորդի չափով
Ապահովություն
Գրավի առարկա Ձեռք բերվող անշարժ գույք
Գույքի գտնվելու վայրը ՀՀ
Վարկառուին/ Համավարկառուին ներկայացվող պահանջներ
Կարգավիճակ 1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձնագրում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե
2. ԼՂՀ գրանցված քաղաքացիներ, ովքեր ստանում են եկամուտ ՀՀ-ում
Համավարկառու Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:
Տարիք Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը
Վճարունակությանը ներկայացվող պահանջներ
Վճարունակության գնահատում Բոլոր պարտքերի գծով ամսական ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ եւ այլն) հարաբերակցությունը ամսական եկամուտներին հարկումից հետո <= 45%:

Լրացուցիչ պայմաններ

  1. Պահանջը եկամուտների նկատմամբ համաձայն Բանկում գործող ստանդարտ պայմանների, ընդ որում հաճախորդը կարող է ներկայացնել եւ առաջնային (հաշվի են առնվում 60% չափով), եւ երկրորդային եկամուտներ:
  2. Վարկավորումը անհնար է, եթե վաճառողը եւ գնորդը հանդիսանում եմ մեկ ընտանիքի անդամներ:

Լրացուցիչ տեղեկություն Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ "ԱՔՌԱ" վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրությունարտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում` փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Զգուշացում՝պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 


Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով վարկավորման տեղեկատվական ամփոփագիր


Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/ Համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը


Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ 

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
Գրավադրված գույքի ցանկ

«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ» 



Թարմացվել է առ 03.06.2016թ., 09:15