Վարկերի գնում սկսած 12% - ից

 

 Այն դեպքում, երբ հաճախորդը ունի լավ սպասարկվող վարկ/վարկային գիծ այլ ֆինանսական կազմակերպությունում, ՎՏԲ Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին օգտվել նոր պրոդուկտից՝ վերաֆինանսավորում: Այս պրոդուկտը հասանելի է հաճախորդի բոլոր նպատակային խմբերի համար:
Վերաֆինանսավորումը հաճախորդին հնարավորություն է տալիս՝
  • Նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը,
  • Միավորել մի քանի վարկերի վճարումները՝ օպտիմալացնելով վարկերի ամենամսյա վճարումները, ինչպես նաև երկարացնել վարկի ժամկետ
  • Ստանալ լրացուցիչ վարկային սահմանաչափ.
Վերաֆինանսավորվում են այլ ֆինանսական կազմակերպություններում առկա հետևյալ վարկերը՝
  • Առանց գրավի սպառողական վարկեր
  • Վարկային գծեր
  • Ապառիկ վարկեր
  • Ավտովարկեր

 Վերաֆինանսավորման պայմաններ՝
  • Վարկերը վերաֆինանսավորվում են առանց գրավի ապահովման վարկ Ունիվերսալի տեսքով:
  • Վարկերը ՎՏԲ Հայաստան Բանկում տրամադրվում են 6-60 ամիս ժամկետով:
  • Վարկի գումար` 20,000-12,000,000 ՀՀ դրամ:
  • Տոկոսադրույք՝ 12%-18.6%*:
  • Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարներ նախատեսված չեն:
  • Ամենամսյա միջնորդավճար՝ վարկի գումարի 0.11%-0.35% չափով:
  • Մարման եղանակ`անուիտետային վճարումներ:

Փաստացի տոկոսադրույք  14.5%-24%.

* Ուշադրություն: Հաճախորդը Բանկին հանձնարարում է վարկի գումարն ամբողջությամբ անակցեպտ կարգով ուղղել իր՝ այլ ֆինանսական կազմակերպությունում առկա վարկային պարտավորության մարմանը:

Այն դեպքում, երբ Հաճախորդի՝ այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա վարկային պարտավորության չափը (ներառյալ հաշվեգրված տոկոսագումարները, տուժանքը և տուքանքները և այլ վճարները) գերազանցում է Բանկի հետ կնքված վարկային պայմանագրով տրամադրվող վարկի ընդհանուր գումարը, Հաճախորդը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին գերազանցող գումարի չափով ամբողջությամբ մարել այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա իր վարկային պարտավորությունը:

Վերաֆինանսավորման on-line հայտ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»