Վարկ “Ամանորյա”

Հարգելի° Հաճախորդ,

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է հատուկ ակցիա` Վարկ “Ամանորյա”:

Նոյեմբերի 26-ից սկսած մինչև 2019թ. հունվարի 31-ը սպառողական վարկերի տոկոսադրույքը 3 ամիս շարունակ կսահմանվի 9%՝ բոլոր հաճախորդներնի համար:

 

Անկցիայի շրջանակներում վարկի տրամադրման պահից առաջին 3 ամսվա ընթացքում վարկը կսպասարկվի 9%*-ով, իսկ 3 ամիս անց վարկի տոկոսադրույքը ավտոմատ կփոխվի՝ սահմանվելով յուրաքանչյուր հաճախորդի նպատակային խմբի համար Բանկում գործող տոկոսադրույքի չափով (սկսած տարեկան 12%-ից):

 

Առաջարկը գործում է աննուիտետային մարման ժամանակացույցով առանց գույքային ապահովման սպառողական վարկերի համար դիմած բոլոր հաճախորդների համար՝

  • անկախ աշխատանքի վայրից,
  • անկախ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվներով աշխատավարձ ստանալու փաստից:

Վարկի սպասարկման մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ՝ մանրամասն այստեղ:

 

* Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 13.5%: