Ամսվա հաջողակ

Ակցիա “Ամսվա հաջողակ”

“ՎՏԲ – Հայաստան” Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար՝ 2019թ. հունիսի 1-ից մինչև նոյոմբերի 30-ը: Ամսվա ընթացքում կատարելով գործարքներ և առավելագույնս օգտագործելով Ձեր վարկային սահմանաչափը` Դուք կստանաք հնարավորություն արժանանալու դրամական մրցանակի` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: 

“Ամսվա հաջողակ” ակցիայի մասնակից են հանդիսանում ինչպես նոր, այնպես էլ հին հաճախորդները, որոնք ունեն գործող  վարկային քարտ և ունեն չօգտագործված վարկային սահմանաչափ: 



Ակցիայի պայմաններ և կանոններ
1. Ժամկետ` 01.06.2019-30.11.2019 (ներառյալ)
2. Մասնակիցներ` ֆիզիկական անձինք` Բանկի վարկային քարտեր ունեցող քարտապաններ, ովքեր վարկի ստացման պահից չեն օգտագործել իրենց վարկային սահմանչափը: 
Մասնակիցների խմբեր`
Խումբ 1` 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ
Խումբ 2` 400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ
3. Հաղթողի ճանաչման սկզբունքներ`

  •  յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական գումարային մրցանակ` 100 հազար ՀՀ դրամի չափով, որը մի քանի հաղթողի դեպքում հավասար կիսվում է:
  • յուրաքանրյուր խմբում հաղթող է ճանաչվում այն քարտապանը, որը ակցիայի ընթացքում յուրաքանչյուր մեկ ամսվա ընթացքում կապահովի ամենամեծ գումարի չափով վարկային գծի օգտագործում: Ընդ որում, եթե նշված ցուցանիշը համընկնում է մեկից ավել հաճախորդների մոտ, ապա հաղթող է ճանաչվում այն հաճախորդը, որը ապահովել է անկանխիկ գործարքների ամենամեծ շրջանառություն* (այդ թվում ինտերնետ-խանութների գործարքներ):

*Բացառությամբ կոմունալ վճարումների, փոխանցումների և այլ անկանխիկ գործարքների, որոնք իրականացվել են բանկոմատի կամ ինտերնետ կայքերի միջոցով:
4. Հաղթողի տեղեկացման եղանակ` ակցիայի ընթացքում յուրաքանչյուր ամսվա տվյալների ամփոփումից հետո Բանկի կողմից հաղթող ճանաչված հաճախորդները տեղեկացվում են Բանկի Call Center-ի կողմից և հրավիրվում Բանկ` համապատասխան հավաստագրի ստացման համար: 
5. Մրցանակի հանձնում` դրամական մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին: Դրամական մրցանակը փոխանցվում է բացառապես հաղթողի Բանկում գործող հաշվեհամարին`այսինքն չի փոխանցվում այլ անձանց (այդ թվում` լիազորված անձանց): Ակցիային իրավունք ունեն մասնակցելու միայն հենց քարտապանները, ովքեր ունեն անձը հաստատող փաստաթուղթ: Հաղթողներին տրամադրվում է միայն Ակցիայի շրջանակներում հայտարարված մրցանակը:
6. Ակցիայի ամփոփման և հաղթողի մասին տեղեկատվությունը տեղադրվում է նաև Բանկի Facebook-յան էջում: 
7. Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրամադրված սխալ կոնտակտային տվյալների համար կամ վերջիններիս փոփոխման համար, որի դեպքում Բանկը տեղեկացված չի եղել: