Կուտակային հաշիվ


 

ՎՏԲ – Հայաստան Բանկի Կուտակային հաշիվը հնարավորություն կընձեռնի հեշտությամբ խնայել և կրկնապատկել Ձեր խնայողությունները:
Որքան երկար եք խնայում միջոցները Կուտակային հաշվին և որքան շատ եք Դուք խնայում, այնքան բարձր կլինի Ձեր տոկոսադրույքը՝ մինչև 9.5%
1:


Կուտակային հաշվի առավելություններ են՝

  • Կուտակային հաշիվն անժամկետ է, ցանկացած պահի կարող եք զրոյացնել և փակել հաշիվը,
  • Հաշիվը փակելիս նախկինում վճարված տոկոսագումարները չեն զրոյանում,
  • Անսահմանափակ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություն,
  • Տոկոսների ամսական վճարում՝ կապիտալացմամբ և տոկոսագումարի օգտագործման հնարավորությամբ է,
  • Աճող տոկոսադրույք՝ կախված հաշվին նվազագույն մնացորդից և գումարի պահպանման ժամկետից,
  • Հաշվի բացումը՝ անվճար,
  • Հաշիվ բացելու համար նվազագույն գումար նախատեսված չէ,
  • Կարղ եք իրականացնել Ձեր հաշվի կուտակումներն անվճար տրամադրվող Ինտերնետ Բանկինգ և Մոբայլ Բանկինգ ծառայությունների միջոցով:

Կուտակային հաշիվը բացվում է՝

  • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից պայմանագրի ստորագրման օրը,
  • ՀՀ դրամով:

Կուտակային հաշվի սպասարկման վճար`

  • Անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրվա դրությամբ դրամական միջոցների մնացորդը գերազանցում է 10.000 ՀՀ դրամը,

  • 390 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), եթե տվյալ օրացուցային ամսվա առնվազն մեկ օրվա ընթացքում Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը նվազել է 10.000 ՀՀ դրամից:

Տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգ`

Կուտակային հաշվի համար կիրառվում է տարեկան տոկոսադրույք՝ կախված հաշվի նվազագույն մնացորդի գումարից և հաշվին դրանց պահպանման ժամկետից: Որքան երկար են դրամական միջոցները մնում հաշվին և որքան գումարը մեծ է, այնքան ավելի բարձր տոկոս է հաշվարկվում: Տոկոսները հաշվեգրվում են հաշվին առկա նվազագույն մնացորդի գումարի նկատմամբ և յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կապիտալացվում են Կուտակային հաշվի փաստացի մնացորդին:

Տարեկան տոկոսադրույքի և տոկոսագումարի հաշվարկման բանաձևերը մանրամասն նկարագրված են Կուտակային հաշվի Տեղեկատվական ամփափագրում:

   

1 Եկամտաբերությունը՝ մինչև 9.92%:

 

Կուտակային հաշվի սակագներ
Կուտակային հաշվի տեղեկատվական ամփոփագիր 
Բանկային/կուտակային հաշվի պայմաններ 
Բանկային/կուտակային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

30.01.2019