Քարտ VTB Transfer

Ձե՛ռք բերեք Visa վճարային համակարգի VTB Transfer վճարային քարտը, ստացե՛ք փոխանցումներ ՎՏԲ-Տրանսֆեր ծառայության միջոցով և օգտվե՛ք Բանկի կոմից առաջարկվող հետևյալ արտոնություններից`




Փոխանակման բարձր փոխարժեք` դրամական փոխանցումը հաշվեգրելու պահին

VTB Transfer քարտի ձեռք բերման պահից Դուք ստանում եք հնարավորություն դրամական փոխանցման հաշվեգրման պահին փոխարկելու Ձեր դրամական փոխանցման գումարը ՀՀ դրամի փոխանակման բարձր փոխարժեքով։ 

VTB Transfer քարտերի համար գործում են հետևյալ արտոնյալ փոխանակման փոխարժեքները` 

USD/AMD ԱՄՆ դոլարով Բանկի կանխիկ գնման փոխարժեք + 0.55 ՀՀ դրամ
EUR/AMD Եվրո արժույթով Բանկի կանխիկ գնման փոխարժեք + 0.55 ՀՀ դրամ
RUR/AMD Ռուսական ռուբլով Բանկի կանխիկ գնման փոխարժեք + 0.05 ՀՀ դրամ



Վարկային գծի ստացման հնարավորություն մինչև 1 000 000 ՀՀ դրամի չափով`

VTB Transfer քարտով պարբերաբար դրամական փոխանցումների ստացման դեպքում Դուք հնարավորություն կունենաք ստանալ վարկային գիծ VTB Transfer քարտին` հետևյալ պայմաններով`



Վերջին 3 ամսվա ընթացքում փոխանցումների ստացման դեպքում Մինչև 200 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով
Վերջին 5 ամսվա ընթացքում փոխանցումների ստացման դեպքում Մինչև 600 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով
Վերջին 10 ամսվա ընթացքում փոխանցումների ստացման դեպքում Մինչև 1000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով
 

  • Վարկային գծի տարեկան տոկոսադրույք -20% -ՀՀ դրամ, 16% - ԱՄՆ դոլար, 14% -Եվրո և ՌԴ ռուբլի արժույթների համար:
  • Վարկի այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

* Բանկի կոմղից VTB Transfer քարտերին կիրառվող արտոնությունների ցանկը ժամանակ առ ժամանակ ենթակա է փոփոխման` Բանկի կողմից հաճախորդների միջև կատարվող մշտական հարցումների հիման վրա։ 

VTB Transfer քարտի պայմաններն ու սակագները 
VTB Transfer քարտի տրամադրման և սպասարկման կանոններ  
"Ա" կարգի երկրների* ֆիզիկական անձանց համար "ՎՏԲ Տրանսֆեր" ծառայության պայմաններ և սակագներ

Բանկում գործող դրամական փոխանցման համակարգեր


Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «VTB-Transfer քարտերի պայմաններում և սակագներում» կատարվել են հետևյալ փոփոխությունները`

VTB-Transfer քարտի սպասարկման վճարը սահմանվել է հետևյալ չափով


Քարտի սպասարկման ամենսամսյա վճար
 
Անվճար, եթե քարտը բավարարում է հետևյալ պայմաններից առնվազն մեկին:
1. վերջին 3 օրացուցային ամսվա ընթացքում քարտին մուտքագրվել է առնվազն մեկ դրամական փոխանցում (ընդ որում` առաջին ստուգման ժամանակ անկախ քարտի տրամադրման ամսաթվից (ամսվա 1-ին կամ 29-րդ օր) քարտի տրամադրման ամիսը համարվում է 1 ամբողջական օրացուցային ամիս):
2. վերջին օրացուցային ամսվա ընթացքում քարտին կցված բոլոր հաշիվների միասին վերցրած միջին օրական մնացորդը կազմել է 10.000 ՀՀ դրամից ավել (համարժեք արտարժույթ` արտահայտված ստուգման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով): 
Յուրաքանչյուր ամիս 290 ՀՀ դրամ, եթե քարտը չի բավարարում վերոնշյալ 1 և 2 կետերի պայմաններին միաժամանակ:
2. Մինչև 31.07.2015թ. (ներառյալ) տրամադրված VTB-Transfer քարտերի համար սույն նամակի առաջին կետով սահմանված պայմաններն ուժի մեջ են մտնում 01.09.2015թ.-ից և 2.2.1. կետի 1 և 2 ենթակետերի միաժամանակյա ստուգումները և համապատասխան գանձումներն առաջին անգամ իրականցվելու են 01.12.2015թ.-ին (դեկտեմբեր ամսվա համար` 290 ՀՀ դրամի չափով)` հաշվետու ժամանակահատված ընդունելով`

ա) փոխանցման ստացման պայմանի ստուգման համար` 01.09.2015թ.-ից 30.11.2015թ.
բ) միջին օրական մնացորդի պայմանի ստուգման համար` 01.11.2015թ.-ից 30.11.2015թ.

Ուշադրություն` Ամսական սպասարկման վճարի գանձման համար քարտին μավարար միջոցների բացակայության դեպքում Ձեր քարտի գծով կձևավորվի պարտք` գանձման ենթակա գումարի չափով, որը կմարվի քարտին դրամական միջոցների հերթական մուտքի ժամանակ:



 
ԱԿարգի երկրներ

Անգոլա, Աֆղանստան, Գաիտի, Դեմոկրատական երկիր Կոնգո, Հյուսիսային Կորեա, Իրան, Կոտ դիվուար, Լիբերիա, Ռուանդա, Սոմալի, Սուդան, Սիեռա լիոն, Էրիթերիա և Եթովպիա, Հարավային Ռոդեզիա: 


«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»   


Թարմացվել է առ 20.06.2016թ., 13:04