Bari Card համատեղ քարտ


Բարի քարտ` Քարտը կարող է լինել Բարի

01.04.2018-31.12.2018թթ. վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Bari Card քարտերով ՀՀ տարածքի կամ արտերկրի գործող ցանկացած առևտրի/սպասարկման կետում (բացառությամբ բանկոմատներով կատարված կոմունալ և այլ անկանխիկ վճարումների)`

Bari Card քարտապանները կստանան հնարավորություն շահելու 20,000 ՀՀ դրամ:

Ակցիայի պայմաններ


ս/թ ապրիլի 1-ից սկսած յուրաքանչյուր ամիս առավելագույն գումարի անկանխիկ վճարում իրականացրած 5 Bari Card քարտապաններ կպարգևատրվեն 20,000-ական ՀՀ դրամով,
Հավասար գումարի անկանխիկ վճարում ապահոված քարտապանների քանակը 5-ից ավել լինելու դեպքում վերջիններից հաղթող կճանաչվեն անկանխիկ գործարքների առավելագույն քանակ ապահոված քարտապանները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Բեստ Քարդ ընկերությունը համատեղ մեկնարկել են շատ բարի ծրագիր և Bari Card համատեղ քարտը, որը հնարավորություն է ընձեռում`     

  • Bari Card Ծրագրի գործընկեր ավելի քան 300 առևտրի և սպասարկման կետերում Bari Card համատեղ քարտով ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման նպատակով կատարված վճարումների գումարից ստանալ մինչև 20%-ի չափով Cashback պարգևատրում

Bari Card համատեղ քարտը թողարկվում է Mastercard Standard վճարային քարտի հիման վրա և հանդիսանում է լիարժեք վճարային քարտ` հետևյալ հիմնական առավելություններով. 

  • Իրականացնել անկանխիկ գնումներ աշխարհի ցանկացած առևտրի/սպասարկման կետերում, որտեղ առկա է Mastercard լոգոտիպը
  • կատարել անվտանգ ինտերնետ գնումներ Secure Code ծառայության միջոցով
  • ստանալ արագ դրամական փոխանցումներ Բանկի Call Center մեկ զանգի միջոցով
  • համալրել քարտային հաշիվը TelCel ընկերության շուրջ 1.500 և Easy Pay ընկերության շուրջ 700 տերմինալների միջոցով
  • կանխիկացնել միջոցներ ՎՏԲ Խմբի շուրջ 17.000 բանկոմատներում` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում կանխիկացման նույն սակագնով
  • քարտին ձևակերպել վարկային գիծ` շահավետ պայմաններով

Որտեղի՞ց ձեռք բերել Bari Card համատեղ քարտը

Քարտը կարող եք ձեռք բերել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ներկայացնելով`

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք/:

Քարտի ձեռք բերման համար կարող են դիմել`

  • 14 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ անձինք
  • Վարկային գծի համար` 21-65 տարեկան ՀՀ ռեզիդնետ անձինք

Bari Card կոբրենդ դեբետային

Bari Card կոբրենդ վարկային քարտի պայմաններ և սակագներ

Գործընկերների ցանկ

Bari Card համատեղ քարտին և Bari Card ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով www.baricard.am կայքը: