Փոխանցումներ Հայաստանում
Փոխանցումներ հաշվեհամարով դեպի ՀՀ բոլոր բանկեր — կատարյալ լուծում խոշոր գործարքների համար
| Դեպի ՀՀ այլ բանկեր (AMD) | 0.1%, նվազագույնը 200 ՀՀ դրամ |
| Դեպի ՀՀ այլ բանկեր (RUB) | 0.3%, նվազագույնը 7,000 ՀՀ դրամ |
Անճշտությունների ուղղում և հետկանչ
| Միջբանկային՝ ՀՀ տարածքում | 1,900 ՀՀ դրամ |
Փոխանցման իրականացումը հնարավոր է մի քանի եղանակով.
Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է պարտադիր ունենալ/բացել Բանկային/քարտային հաշիվ Բանկում, որի միջոցով էլ կիրականացվեն փոխանցումները։
Փոխանցման գործառնության ավարտից հետո Հաճախորդը ստանում է դրամական միջոցների փոխանցումը հաստատող օրդեր (անդորրագիր), որտեղ արտացոլված են փոխանցման բոլոր պայմանները
Դրամով փոխանցումների համար.
Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Մինչև ժամը 16:00-ն փոխանցման ձևակերպման դեպքում հաշվից ելքագրումը կատարվում է նույն բանկային օրը, ժամը 16:00-ից հետո՝ հաջորդ բանկային օրը:
Ռուբլով փոխանցումների համար.
Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին 1 աշխատանքային օրվա ընթացքում, առանձին դեպքերում կարող է տևել մինչև 3 օր:
Մինչև ժամը 16:00-ն փոխանցման ձևակերպման դեպքում հաշվից ելքագրումը կատարվում է նույն բանկային օրը, ժամը 16:00-ից հետո՝ հաջորդ բանկային օրը:
Փոխանցումը չեղարկելու համար ուղարկողը պետք է համապատասխան հարցումով դիմի Բանկի մասնաճյուղ կամ Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով, և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։ Չեղարկումը հնարավոր է, եթե փոխանցումը դեռ չի վճարվել ստացողին։
Փոխանցման չեղարկման համար անհրաժեշտ է վճարել միջնորդավճար՝ համաձայն պայմանների և սակագների։
Փոխանցման վերադարձի համար ուղարկողը պետք է համապատասխան հարցումով դիմի Բանկի մասնաճյուղ կամ Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով, և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։ Վերադարձը հնարավոր է, եթե փոխանցումը դեռ չի վճարվել ստացողին։ Վերադարձի ժամկետները կախված են ստացող բանկից։
Փոխանցման վերադարձի համար անհրաժեշտ է վճարել միջնորդավճար՝ համաձայն պայմանների և սակագների։
Փոխանցման տվյալները փոփոխելու համար ուղարկողը պետք է համապատասխան հարցումով դիմի Բանկի մասնաճյուղ կամ Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով, և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։ Փոփոխությունը հնարավոր է, եթե փոխանցումը դեռ չի վճարվել ստացողին։
Փոխանցման փոփոխման համար անհրաժեշտ է վճարել միջնորդավճար՝ համաձայն պայմանների և սակագների։
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` https://www.fininfo.am/dramakan-poxancumner
Թարմացվել է 21.05.2026, 12:08
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: