որոնում
Փոխանցումներ
![]() |
Դուք ցանկանու՞մ եք փոխանցել խոշոր գումար` ծախսելով մինիմալ ժամանակ և միջոցներ։
«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ իրականացնում է փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով հայկական և արտասահմանյան բանկերի միջոցով։
Բանկը իրականացնում է փոխանցումներ BEN և OUR եղանակներով`
BEN - թղթակից բանկի և միջնորդ բանկի միջնորդավճարները գանձվում են փոխանցվող գումարից, OUR - թղթակից բանկի և միջնորդ բանկի միջնորդավճարները գանձվում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից։
Փոխանցումը իրականացվում է 1-3 օրվա ընթացքում, իսկ ուղիղ թղթակցային հաշիվների առկայությունը աշխարհի առաջատար բանկերում թույլ է տալիս կրճատել փոխանցման ժամանակը հասցնելով այն մի քանի ժամի։
Սկսած 2000թ. Բանկը հանդիսանում է SWIFT միջազգային ֆինանսական համակարգի անդամ։
SWIFT համակարգի անդամ են հանդիսանում 6000 բանկեր, համակարգում ընդգրկված են ավելի քան 180000 սպասարկման կետեր։
«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ և «Ռուսաստանի Խնայբանկ» ԲԲԸ շահառուների համար Բանկը առաջարկում է կատարել փախանցումներ ամենացածր սակագներով։
Մինչև ժամը 16։00 ստացված դրամային և արտարժութային վճարման հանձնարարականները ձևակերպվում և փոխանցվում են նույն բանկային օրվա ընթացքում, իսկ ժամը 16։00 – ից հետո ստացված վճարման հանձնարարականները կատարվում են հաջորդ բանկային օրվա ընթացքում։ Առանձին դեպքերում, Հաճախորդի համաձայնությամբ, վճարման հանձնարարակնները կարող են իրականացվել շեղվելով վերոնշյալ գրաֆիկից, այդ դեպքում տվյալ ծառայության վճարումը կարգավորվում է բանկում գործող սակագներով։ Արտարժույթի փոխանցումները իրականացվում են «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ աշխարհի խոշորագույն բանկերում առկա թղթակցային հաշիվների միջոցով։
Հարցերի դեպքում դուք կարող եք ստանալ խորհրդատվություն զանգահարելով Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտ հետևյալ հեռախոսահամարներով`
+ (37410) 51-37-41
Կամ այցելել «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ`
Գլխամասային գրասենյակ – ք. Երևան, Նալբանդյան փ. 46շ.
«Մոսկվա» մ/ճ - ք. Երևան, Արգիշտի 7, + (37410) 51-02-93
Սակագներ
“ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ոչ ռեզիդենտ "Ա" խմբի իրավաμանական անձանց մատուցվող ծառայությունների սակագներ *
* “Ա” Կարգի երկրներ
Անգոլա, Աֆղանստան, Գաիտի, Դեմոկրատական երկիր Կոնգո, Հյուսիսային Կորեա, Իրան, Կոտ դիվուար, Լիբերիա, Ռուանդա, Սոմալի, Սուդան, Սիեռա լիոն, Էրիթերիա և Եթովպիա, Հարավային Ռոդեզիա:
Թարմացվել է առ 09.03.2015թ., 17:48