ՎՏԲ Տրանսֆեր ծառայություն

ՎՏԲ Տրանսֆեր ծառայությունը հասանելի է Բանկի բոլոր Visa և Mastercard քարտապաններին`քարտի ստացման պահից:
Քարտին դրամական փոխանցման ստացման համար Ձեզ անհրաժեշտ է`
- Զանգահարել 87-87 հեռախոսահամարին Բանկի Կոնտակտային կենտրոն կամ ուղարկել հայտ Mobile banking-ի միջոցով
- Նշել հետևյալ տվյալներ`
- Փոխանցման ստացման համակարգը (MoneyGram, Unistream, TelCell, Conversetransfers, InterExpress կամ Best)
- ԱԱՀ
- Փոխանցման կոդը
- Փոխանցման հաշվեգրման համար քարտի համարը
- Փոխանցման արժույթը և գումարը
- Փոխանցումը կհաշվեգրվի Ձեր քարտին 30 րոպեի ընթացքում:
- Փոխանցման ստացման վերաբերյալ Դուք կստանաք sms հաղորդագրություն:
Եթե Դուք պարբերաբար ստանում եք դրամական փոխանցումներ, Ձեռք բերեք հատուկ VTB Transfer քարտ և ստացեք հետևյալ
արտոնությունները`
- Փոխանցման գումարի ՀՀ դրամի փոխարկման արտոնյալ փոխարժեք արտին հաշվեգրման պահին`
USD/AMD – Բանկի կանխիկ USD արտարժույթի գնման փոխարժեք (+ 0.5 AMD)
EUR/AMD - Բանկի կանխիկ EUR արտարժույթի գնման փոխարժեք (+ 0.5 AMD)
RUR/AMD - Բանկի կանխիկ RUR արտարժույթի գնման փոխարժեք (+ 0.05 AMD)
- Փոխանցման գումարի անվճար կանխիկացում ՀՀ դրամով Բանկի բանկոմատներից:
- Փոխանցման գումարի արտարժույթով անվճար կանխիկացում մասնաճյուղերում:
- Վարկային գծի ստացում քարտին` մինչև 1,000,000 ՀՀ դրամ` հետևյալ պայմաններով`
- 6 ամսվա ընթացքում նվազագույնը 5 դրամական փոխանցման ստացում քարտին (վերջին ամսվա ընթացքում փոխանցման պարտադիր առկայությամբ և ամսական նվազագույնը 1 փոխանցման ստացման պայմանով),
- ընդհանուր փոխանցումների նվազագույն գումար`180,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ),
- վարկային գծի սահմանաչափ` փոխանցման միջին գումարի 60%-ի քառապտիկի չափով, բայց ոչ ավել քան 800,000 ՀՀ դրամ, եթե ամսվա ընթացքում փոխանցման գումարը կազմում է 30,000 - 100,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ)), բայց ոչ ավել քան 1,000,000 ՀՀ դրամ, եթե ամսվա ընթացքում փոխանցման գումարը կազմում է 100,001 ՀՀ դրամ և ավել (համարժեք արտարժույթ):
VTB –Transfer քարտի սպասրկման սակագին
Քարտի սպասարկման ամենամսյա վճար | Ամսական 60 ՀՀ դրամ, եթե քարտը բավարարում է հետևյալ պայմաններից առնվազն մեկին: 1. վերջին 3 օրացուցային ամսվա ընթացքում քարտին մուտքագրվել է առնվազն մեկ դրամական փոխանցում (ընդ որում` առաջին ստուգման ժամանակ անկախ քարտի տրամադրման ամսաթվից (ամսվա 1-ին կամ 29-րդ օր) քարտի տրամադրման ամիսը համարվում է 1 ամբողջական օրացուցային ամիս): 2. վերջին օրացուցային ամսվա ընթացքում քարտին կցված բոլոր հաշիվների միասին վերցրած միջին օրական մնացորդը կազմել է 10.000 ՀՀ դրամից ավել (համարժեք արտարժույթ` արտահայտված ստուգման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով): |
Յուրաքանչյուր ամիս 290 ՀՀ դրամ, եթե քարտը չի բավարարում վերոնշյալ 1 և 2 կետերի պայմաններին միաժամանակ |
Ուշադրություն` Ամսական սպասարկման վճարի գանձման համար քարտին բավարար միջոցների բացակայության դեպքում Ձեր քարտի գծով կձևավորվի պարտք` գանձման ենթակա գումարի չափով, որը կմարվի քարտին դրամական միջոցների հերթական մուտքի ժամանակ:
ՎՏԲ-Տրանսֆեր ծառայության տրամադրման կանոններ(գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)
VTB Transfer քարտի պայմաններ ու սակագներ
"Ա" կարգի երկրների "ՎՏԲ Տրանսֆեր" ծառայության պայմաններ և սակագներ
Թարմացվել է առ՝ 29-10-2020թ., 01:39:19