SWIFT միջազգային փոխանցումներ
Սակագին
Սկսած 0.12% min 2.000 ՀՀ դրամ
Երկրներ
200երկիր
Արագություն
1-ից 3օր
Արժույթ
USD, EUR, RUBև այլն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Ներկա պահին հնարավոր է իրականացնել S.W.I.F.T փոխանցումներ միայն ՌԴ ռուբլով ՌԴ բանկերի հաշիվներին:
Ուղարկե՛ք դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած երկրի բանկային հաշվին՝
- հանգստի, ուսման, բուժման, կոնֆերանսների մասնակցության վճարների համար,
- հարազատների կամ ընկերների հաշվեհամարներին,
- խանութներում վճարումներ կատարելու համար
- հյուրանոցի ամրագրման համար,
- օտարերկրյա բանկերում Ձեր հաշվին փոխանցումներ կատարելու համար և այլն:
- Swift փոխանցումներն ուղարկվում են օտարերկրյա բանկերի հաշիվներին
- Փոխանցման արժույթ - USD, EUR, RUB, GBP, CHF, GEl և Բանկում գնանշվող այլ արտարժույթ
- Փոխանցման տևողություն – 1-ից 3 օր
- Փոխանցման միջնորդավճարը վճարվում է ՀՀ դրամով
- Փոխանցման ուղարկման համար անհրաժեշտ է Բանկում ունենալ կամ բացել հաշվեհամար
- Փոխանցումներն ուղարկվում են Ձեր ընտրությամբ ` BEN, OUR և GOUR տարբերակներով
- BEN– Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից
- OUR– Թղթակից բանկի ծախսերը կրում է Բանկը, իսկ առկայության դեպքում բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից
- GOUR– Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը կրում է բանկը
Swift փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է՝
- Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
- Ներկայացնել
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ստացողի ԱԱՀ,
- բանկային հաշվեհամար (ԵՄ երկրների համար՝ IBAN),
- կոդ, BIC կամ Բանկի լրիվ անվանումը և հասցեն, որտեղ փոխանցման հասցեատերը ստանալու է գումարը,
- Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը
- Փոխանցման միջնորդավճարը վճարվում է ՀՀ դրամով:
Արտերկրից Ձեր հաշվին Swift փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝
- Տրամադրել ուղարկողին հետևյալ տվյալները՝
- ԱԱՀ
- Ձեր հաշվեհամարը
- “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ վավերապայմանները կախված փոխանցման գումարի արժույթից`
- Արտերկրից փոխանցման ուղարկումից հետո մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը,
- Ստանալ հաշվից միջոցները,
- Փոխանցման կանխիկացման դիմաց Հաճախորդից գանձվում է կանխիկացման միջնորդավճար:
- Կանխիկացման սակագին՝
AMD | Ելքագրվող գումարի 0.69% |
USD,EUR,RUB | Գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագնի համաձայն, max 0.4% |
Անճշտությունների ուղղում վճարման հանձնարարականի տվյալներում, փոխանցումների հետ վերադարձ և փոխանցման մուտքագրման ամսաթվի կամ գումարի ճշտում
USD արժույթով փոխանցումների համար | 23,900 AMD |
EUR արժույթով փոխանցումների համար | 30,900 AMD |
RUB արժույթով փոխանցումների համար | 5,900 AMD |
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Թարմացվել է առ՝ 29-12-2022թ., 03:46:59