Քարտից քարտ փոխանցումներ

ՎՏԲ - Հայաստան Բանկը Ձեզ առաջարկում է կատարել քարտից քարտ փոխանցումներ Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտերով:
ՎՏԲ - Հայաստան Բանկի Mastercard քարտերով հնարավոր է կատարել քարտից քարտ փոխանցումներ Բանկի այլ Mastercard քարտերին ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, իսկ Ձեր փոխանցումը հասանելի կդառնա ստացողի քարտին շուրջօրյա հաշված վայրկյանների ընթացքում:
Բանկի կողմից թողարկված Ձեր Visa քարտերից Visa Money Transfer համակարգի միջոցով հնարավոր է կատարել քարտից քարտ փոխանցումներ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին` ՎՏԲ - Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով` օրվա ցանկացած ժամի, իսկ Ձեր փոխանցումը հասանելի կդառնա ստացողի քարտին շուրջօրյա հաշված վայրկյաններից մինչև 2 բանկային օրվա ընթացքում:
Ժամանակի խնայում! Օրվա ցանկացած պահի քարտից քարտ գումարներ կարող եք փոխանցել ամենուրեք, որտեղ առկա է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատ:
Հարմար է! Գումարներ կարող եք փոխանցել ինչպես տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին, այնպես էլ ՎՏԲ - Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտերին ՀՀ դրամով և արտարժույթով:
Հեշտ է! Դրամական փոխանցումներն իրականացնելու համար Ձեզ ընդամենը անհրաժեշտ է իմանալ փոխանցում ստացող քարտի համարը:
Ինչպես օգտվել ծառայությունից
- ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է իմանալ քարտապանի քարտի 16 նիշանոց համարը
- ՀՀ տեղական բանկերի և միջազգային բանկերի կողմից թողարկված VISA քարտերին փոխանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է Բանկին նախապես տրամադրել փոխանցումը ստացողի տվյալները /անուն, ազգանունը և քարտի 16 նիշանոց համարը/ հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկով.
ա/ 2700 կարճ համարին ուղարկված հետևյալ բովանդակությամբ SMS-հաղորդագրության միջոցով` C2C 5450570001075245 LILIT PETROSYAN,
բ/ Գործառնական ժամերի ընթացքում Call Center, իսկ գործառնական ժամերից դուրս Պրոցեսինգային բաժին զանգահարելու և նույն տվյալները միջոցով:
գ/ Բանկի մասնաճյուղ այցելելու և նույն տվյալները մասնաճյուղի աշխատակցին բանավոր փոխանցելու միջոցով
Ծառայության պայմաններ և սակագներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՝ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՀՀ ԲԱՆԿԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ է:
Թարմացվել է առ՝ 17-02-2023թ., 03:53:00