
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! БЕСТ համակարգով փոխանցումների ուղարկումը ժամանակավորապես կասեցված է:
Ստացե՛ք դրամական փոխանցումներ Ձեր Visa/Mastercard/VTB Transfer քարտին արագ և հարմար՝
- լրացնելով online հայտ Բանկի կայքում
- զանգահարելով 87-87 հեռախոսահամարով
- ուղարկելով հայտ Mobile banking հավելվածի միջոցով
- պատվիրելով զանգ Բանկ կայքի միջոցով
- Փոխանցման ուղարկում և ստացում՝ USD, EUR, RUB արժույթներով
ԱՊՀ երկրներ փոխանցման ուղարկման սակագներ
- Գումար – մինչև 10.000 USD, 10.000 EUR, 590.000 RUB
- Սակագին – սկսած 1% (կախված փոխանցման ուղղությունից)
- Փոխանցումներ դեպի ՌԴ – 0.9% փոխանցման գումարից
Այլ երկրներ փոխանցման ուղարկման սակագներ
- Գումար – մինչև 20.000 USD, 20.000 EUR
- Սակագին -1.5-ից 2.5% (կախված փոխանցման ուղղությունից)
Երկրների ցանկին և սակագներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է՝
- Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- Բանավոր հայտնել փոխանցման ուղարկման երկիրն ու քաղաքը, փոխանցումը ստացողի ԱԱՀ-ն և BEST համակարգին անհրաժեշտ այլ տվյալներ,
- Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոխանցման միջնորդավճարը վճարվում է ՀՀ դրամով,
- Փոխանցման իրականացման առավելագույն ժամկետները, որի ընթացքում փոխանցումը հասանելի կլինի վճարման ստացողին` մինչև 10 րոպե:
Ուշադրություն! Փոխանցումն ուղարկելուց հետո Ձեզ կտրամադրվի փոխանցման կոդ (ստուգիչ համար), որն անհրաժեշտ է տրամադրել միայն տվյալ փոխանցումն ստացողին:
- Դուք կարող եք փոփոխել փոխանցման տվյալները կամ չեղյալացնել փոխանցումը, եթե այն դեռ վճարված չէ ստացողին:
- Եթե փոխանցման չեղյալացումը կատարվում է ընթացիկ օրը, ապա միջնորդավճարը հետ է վերադարձվում Հաճախորդին: Մնացած դեպքերում այն վերադարձի ենթակա չէ:
Դրամական փոխանցումն ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է՝
- Ուղարկել հայտ Բանկում հեռահար սպասարկման ծառայություններից որևէ մեկով կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- Բանավոր հայտնել փոխանցման կոդը (ստուգիչ համար), գումարի չափը, արժույթը, փոխանցումն ուղարկողի ԱԱՀ-ն և քարտի համարը, եթե գումարը փոխանցվելու է քարտին,
- Դրամական փոխանցման կանխիկով ստացում Բանկի մասնաճյուղերի դրամարկղերից՝ 150 ՀՀ դրամ:
Ուշադրություն! Փոխանցումն ուղարկողի կողմից փոխանցումը ստացողին տրամադրված փոխանցման կոդը (ստուգիչ համար) գաղտնի է և ենթակա չեն հայտնման կամ տրամադրման այլ անձանց:
Ստացե՛ք դրամական փոխանցումներ VTB Transfer քարտին՝
- Արագ – Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտություն չկա,
- Հեշտ – փոխանցումը հաշվեգրվում է քարտին 87-87 հեռախոսահամարին մեկ զանգով,
- Հարմար – Դուք կստանաք sms հաղորդագրություն փոխանցման հաշվեգրման վերաբերյալ,
- Անվճար – անվճար կանխիկացրե՛ք գումարը ՀՀ դրամով Բանկի 176 բանկոմատներում կամ արտարժույթով՝ Բանկի 68 մասնաճյուղերում,
- Արտոնություններ –փոխարկե՛ք գումարը ՀՀ դրամի արտոնյալ փոխանակման փոխարժեքով,
- Վարկային գիծ– ստացե՛ք մինչև 1 մլն. ՀՀ դրամ վարկային գիծ քարտին՝ փոխանցումները պարբերաբար քարտով ստանալու դեպքում:
Ուղարկե´ք Best դրամական փոխանցումներ անմիջապես Visa/ MasterCard/МИР քարտերին
- Փոխանցումները կարող են ուղարկվել ՌԴ և արտասահամանյան բանկերի կողմից թողարկված Visa/ MasterCard/МИР քարտերին*,
- Փոխանցումը հաշվեգրվում է քարտին` փոխանցումն ուղարկելուց հետո` սկսած 5 րոպեից,
- Փոխանցումն ուղարկվում է ռուսական ռուբլի արժույթով ՌԴ բանկերի կողմից թողարկված քարտերին և Եվրո/ԱՄՆ դոլար արժույթներով` արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերին:
Փոխանցման սակագներ
Դրամական փոխանցման ուղարկում | Սակագին |
ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa/ MasterCard/МИР քարտերին | 1%, min 150 RUR |
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa/MasterCard քարտերին | 2%, min 5 USD/EUR |
Դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`
- Այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ,
- Ներկայացնել Անձը հաստատող փաստաթուղթ,
- Նշել փոխանցումը ստացողի քարտի համարը, տեսակը (Visa, MasterCard կամ МИР) և թողարկման երկիրը,
- Նշել փոխանցումը ստացողի անունը և ազգանունը:
*Բացառություն են կազմում Ուկրաինական բանկերի կողմից թողարկված քարտերը:
Դրամական փոխանցման ուղարկման, վճարման, չեղյալացման կամ վերադարձի գործարք կատարելիս Բանկը Հաճախորդին պարտադիր տրամադրում է գործարքը հավաստող անդորրագիր:
Դրամական փոխանցումների ուղարկման, ստացման, չեղյալացման, փոփոխման և հետ վերադարձման պայմաններ
Թարմացվել է առ՝ 15-07-2022թ., 03:01:21