VTB-BANK

SMS բանկինգ

SMS բանկինգ

SMS բանկինգ շուրջօրյա ծառայության շնորհիվ կարող եք վերահսկել Ձեր բանկային, քարտային, ավանդային և վարկային հաշիվները հաշված րոպեների ընթացքում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարել SMS հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով:

Դուք տեղեկացված կլինեք Ձեր ընթացիկ և քարտային հաշիվների շարժի վերաբերյալ

Կստանաք հիշեցումներ Ձեր ավանդների և վարկերի մարման ժամկետների մասին

Կկարողանաք արգելափակել/արգելահանել Ձեր վճարային քարտերը

Կծանոթանաք Բանկի նոր պրոդուկտներին և ծառայություններին

Ակտիվացում

Անվճար

Ամսական միջնորդավճար

190 ՀՀ դրամ*

* SMS-բանկինգ ծառայության փաթեթային առաջարկի ամսական միջնորդավճար /ներառյալԱԱՀ/ յուրաքանչյուր բանկային պրոդուկտի համար. SMS-բանկինգ ծառայության փաթեթային առաջարկի շրջանակներում անսահմանափակ քանակությամբ SMS-հաղորդագրությունների ուղարկման հնարավորություն` ինչպես Բանկի, այնպես էլ հաճախորդի նախաձեռնությամբ:

Դուք կստանաք SMS հաղորդագրություններ

  • բանկային/քարտային հաշիվների շարժի վերաբերյալ /մուտքային և ելքային գործարքներ/  
  • վարկերի և տոկոսագումարների մարման ժամկետների մասին հիշեցում
  • ավանդի տոկոսների վճարման, ինչպես նաև ժամկետի լրացման մասին հիշեցում

Տեղեկություն կարող եք ստանալ Ձեր վճարային քարտի վերաբերյալ` SMS-հարցում ուղարկելով( օրինակ ):

27-00 կամ +79037676087 կարճ համարին և տեքստում նշել եք BALI բառը: Բանկն ի պատասխան կուղարկի հաղորդագրություն հետևյալ տեքստով`

“Available balance for card 1 VISA CL *XXXX is: 12000.70 AMD. Credit limit: 0.00 AMD. Own amount: 12000.70”

  • տեղական բջջային օպերատորների հեռախոսահամարներից` 27-00 կարճ համարին
  • միջազգային բջջային օպերատորների հեռախոսահամարներից` +79037676087 համարին` հաղորդագրության տեքստում նշելով համապատասխան կոդային բառը:.
Կոդային բառԾառայություն
BALIՔարտի ընթացիկ մնացորդի ստուգում
CLISTՔարտերի ցանկի ստացում (կիրառվում է մեկից ավելի գործող քարտ ունենալու դեպքում)
CSTATՔարտի կարգավիճակի ստուգում
USLՔարտիարգելափակում
USL ACTIVATEՔարտի արգելահանում
MSTIՔարտով կատարված վերջին 7 գործարքների վերաբերյալ հակիրճ քաղվածքի ստացում
HELPՄատուցվող ծառայությունների ցանկի, ինչպես նաև կոդային բառերի կիրառման ճիշտ ձևաչափի վերաբերյալ տեղեկություն
LANG en` անգլերեն
LANG ru` ռուսերեն
LANG am` հայերեն
Ստացվող SMS հաղորդագրությունների լեզվի փոփոխում
  • Կոդային բառի սխալ մուտքագրման դեպքում Դուք կստանաք SMS հաղորդագրություն` կոդային բառի պարզաբանման խնդրանքով:
  • Մեկից ավելի քարտերի առկայության դեպքում Ձեր քարտերի մնացորդների ստուգման նպատակով, ուղարկեք SMS հաղորդագրություն` BALI, BALI 1, BALI 2, BALI 3 տեքստով (կախված քարտերի քանակից, որոնց հերթական համարը կարող եք ճշտել CLIST հրահանգի միջոցով):

 

    Թարմացվել է առ՝ 30-10-2019թ., 15:51

    Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
    ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
    Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին