VTB-BANK

Գործարքներ բանկոմատներով

Գործարքներ  բանկոմատներով

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայանում է բանկոմատների լայն ցանցով Հայաստանի ամբողջ տարածքում:  

Բանկոմատների միջոցով, առանց բանկ այցելելու, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից`

  • Կանխիկ գումարի ստացում,
  • Կանխիկ գումարի մուտքագրում Cash-in բանկոմատներով,
  • Քարտային հաշվի մնացորդի ստուգում,
  • Քարտային հաշվի քաղվածքի ստացում,
  • Կուտակային կենսաթոշակային հաշվի քաղվածքի ստացում,

 

ինչպես նաև

 

ՎՏԲ - Հայաստան Բանկը Ձեզ առաջարկում է կատարել քարտից քարտ փոխանցումներ Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտերով:

ՎՏԲ - ՀայաստանԲանկի Mastercard քարտերով հնարավոր է կատարել քարտից քարտ փոխանցումներ Բանկի այլ Mastercard քարտերին ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, իսկ Ձեր փոխանցումը հասանելի կդառնա ստացողի քարտին շուրջօրյա հաշված վայրկյանների ընթացքում:

Բանկի կողմից թողարկված Ձեր Visa քարտերից Visa Money Transfer համակարգի միջոցով հնարավոր է կատարել քարտից քարտ փոխանցումներ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին` ՎՏԲ - Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով` օրվա ցանկացած ժամի, իսկ Ձեր փոխանցումը հասանելի կդառնա ստացողի քարտին շուրջօրյա հաշված վայրկյաններից մինչև 2 բանկային օրվա ընթացքում:


Ժամանակի խնայում! Օրվա ցանկացած պահի քարտից քարտ գումարներ կարող եք փոխանցել ամենուրեք, որտեղ առկա է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատ:

Հարմար է! Գումարներ կարող եք փոխանցել ինչպես տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին, այնպես էլ  ՎՏԲ - Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտերին ՀՀ դրամով և արտարժույթով:

Հեշտ է! Դրամական փոխանցումներն իրականացնելու համար Ձեզ ընդամենը անհրաժեշտ է իմանալ փոխանցում ստացող քարտի համարը: 

Ինչպես օգտվել ծառայությունից

  • ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է իմանալ քարտապանի քարտի 16 նիշանոց համարը
  • ՀՀ տեղական բանկերի և միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերին փոխանցումը իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին փոխանցման ժամանակ նախապես Բանկում գրանցել փոխանցումը ստացողի տվյալները (անուն, ազգանունը և քարտի 16 նիշանոց համարը) հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկով.  
  1. 2700 կարճ համարին ուղարկված հետևյալ բովանդակությամբ SMS-հաղորդագրության միջոցով: Օրինակ`C2C 5450570001075245 LILIT PETROSYAN
  2. Բանկի Կոնտակտային կենտրոն զանգահարելու և նույն տվյալները փոխանցելու միջոցով
  3. Բանկի մասնաճյուղ այցելելու և նույն տվյալները մասնաճյուղի աշխատակցին փոխանցելու միջոցով: 

Ծառայության պայմաններ և սակագներ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard և Visa քարտապաններին հնարավորություն է ընձեռնում Բանկի բոլոր բանկոմատների միջոցով արագ և հեշտ փոխել քարտի PIN ծածկագիրը:

Հարմար է ! Կարիք չկա հիշել Բանկի կողմից տրամադրված PIN ծածկագիրը, կարող եք այն փոխարինել Ձեզ համար առավել հարմար ծածկագրով:

Ապահով է ! Ծառայությունը հնարավորություն է ընձեռնում բարձրացնել Ձեր քարտին առկա դրամական միջոցների անվտանգությունը, այն դեպքում, եթե կասկածներ ունեք, որ Ձեր քարտի PIN ծածկագիրը հայտնի է դարձել երրորդ անձի:

Հեշտ է ! PIN ծածկագիրը կարող եք փոխել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած բանկոմատի մի քանի քայլի միջոցով:

PIN ծածկագրի փոփոխության սակագներ

PIN ծածկագրի փոփոխության գործարքների քանակն անսահմանափակ է և տրամադրվում է անվճար:

Ինչպե՞ս փոխել PIN ծածկագիրը

Ձեր քարտի PIN ծածկագիրը փոխելու համար քարտը մուտքագրեք բանկոմատ և մուտքագրեք քարտի գործող PIN ծածկագիրը, այնուհետև`

1. 

բանկոմատի էկրանին ընտրեք “PIN-կոդի փոփոխություն” կոճակը

2. 

մուտքագրեք նոր քառանիշ PIN ծածկագիրը

3. 

կրկնեք նոր PIN ծածկագրի մուտքագրումը և ավարտեք գործարքը

 

Ուշադրություն !

Ձեր քարտին առկա դրամական միջոցների պահպանման նկատառումներով.

  • մի օգտագործեք PIN ծածկագրի մատչելի և հեշտ համադրություններ,
  • մի տրամադրեք Ձեր քարտի PIN ծածկագիրը երրորդ անձանց, ներառյալ Բանկի աշխատակիցներին,
  • մի գրառեք Ձեր քարտի PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի կրիչների վրա:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ձեզ ընձեռում է հնարավորություն շուրջօրյա իրականացնել կոմունալ վճարումներ Բանկի բանկոմատների միջոցով` տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Բանկոմատների միջոցով Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն առցանց կատարել տարբեր ծառայությունների վճարում հետևյալ հիմնական օպերատորների օգտին`

•    Յուքոմ մոբայլ,
•    Բիլայն բջջային/ֆիքս կապ
•    ՎիվաՍել-ՄՏՍ,
•    Հայաստանի էլեկտրական ցանցեր,
•    ՀայՌուսԳազԱրդ,
•    Վեոլիա Ջուր,
•    Հայջրմուղկոյուղի,
•    Շիրակ ջրմուղկոյուղի,
•    Լոռի ջրմուղկոյուղի,
•    Արմավիր ջրմուղկոյուղի,
•    Իդրամ:

Կոմունալ վճարումների ընդունման սակագներ

Բանկոմատների միջոցով իրականացված վճարումները շուրջօրյա և առցանց փոխանցվում են օպերատորին` անկախ Բանկի աշխատանքային ժամերից, իսկ վճարումների դիմաց որևէ միջնորդավճար չի գանձվում:

Ինչպե՞ս իրականացնել բանկոմատի միջոցով Կոմունալ վճարում

Բանկոմատի միջոցով կոմունալ վճարման իրականացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ 7 պարզ քայլերով.

1.    Մուտքագրեք ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քարտը բանկոմատ,
2.    Մուտքագրեք քարտի PIN-ծածկագիրը,
3.    Բանկոմատի էկրանին ընտրեք «Կոմունալ վճարումներ» ծառայությունը,
4.    Այնուհետև ընտրեք այն կոմունալ օպերատորին, որի օգտին ցանկանում եք կատարել վճարումը,
5.    Մուտքագրել բաժանորդային կոդը կամ ֆիքսված հեռախոսահամարը, որին կցված է տվյալ բաժանորդային կոդը,
6.    Մուտքագրեք վճարման գումարը (կամ բանկոմատի էկրանին ընտրեք առաջարկվող ֆիքսված գումարներից որևէ մեկը),
7.    Հաստատեք վճարումը:

Բանկոմատների հասցեներին ծանոթացեք այստեղ: Այժմ  հասանելի է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՎՏԲ Խմբի երկրների բանկերի բանկոմատների առցանց քարտեզը, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել Ձեզ ամենամոտ գտնվող բանկոմատը:

Թարմացվել է առ՝ 30-10-2019թ., 15:53

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին