VTB-BANK

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ

Այլևս անհրաժեշտություն չկա այցելել Բանկ Ձեր գործարքներն իրականացնելու համար. կառավարեք Ձեր դրամական միջոցները, կատարեք վճարումներ և փոխանցումներ, համալրեք Ձեր ավանդներն ու մարեք վարկերը ցանկացած բջջային սարքավորման (հեռախոս/պլանշետ) կամ համակարգչի միջոցով:

    Միանալ VTB-Online

    Սեփական միջոցների հեշտ և մատչելի տնօրինման հնարավորություն

    Հաշիվների հեռակա կառավարման հուսալի և անվտանգ միջոց  

    Համակարգում բոլոր գործարքներն իրականացվում են պաշտպանված ռեժիմում, ուստի կարող եք հանգիստ լինել Ձեր միջոցների հուսալի պահպանության հարցում: 

     Պայմաններ և սակագներ

    Ծառայության ակտիվացման միջնորդավճարԱնվճար
    Նույնականացում SMS-հաղորդագրության միջոցով*
    SMS-ծանուցման ծառայության ակտիվացում
    Բանկի կողմից ուղարկված յուրաքանչյուր SMS-հաղորդագրության արժեքը

    *Համակարգում իրականացված գործարքների հաստատում` SMS-հաղորդագրությունների միջոցով ստացված մեկանգամյա գաղտնաբառերի միջոցով: 

    Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի հնարավորությունները

    Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով ցանկացած պահին կարող եք կատարել վճարում հետևյալ ծառայությունների համար`

    • բջջային հեռախոսակապ,
    • կոմունալ վճարներ,
    • հեռուստատեսության և ինտերնետ ծառայության վճարներ,
    • այլ ծառայություններ:

    Հեշտ և արագ գումար փոխանցեք Ձեր մտերիմներին օնլայն փոխանցման միջոցով: Փոխանցումներ հնարավոր են`

    • Ձեր հաշիվների և քարտերի միջև,
    • ՎՏԲ-Հայաստան Բանկի այլ հաճախորդների քարտերին և հաշիվներին,
    • տեղական այլ բանկերում գործող հաշիվներին:

    Ինչպես նաև կարող եք ստանալ փոխանցումներ արագ դրամական փոխանցման համակարգերով:

    Մոբայլ/Ինտերնետ բանկինգ hամակարգը հնարավորություն է ընձեռնում շուրջօրյա կառավարել Ձեր դրամական միջոցները և կատարել արտարժույթի անկանխիկ փոխարկում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների միջև /արտարժույթի փոխարկման գործարքներն իրականացվում են գործարքի կատարման օրվա դրությամբ Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով/:

    Վարկերի մասին տեղեկություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել Բանկ. Մոբայլ/Ինտերնետ բանկինգ hամակարգը հնարավորություն կտա

    • կատարել գործող վարկերի մարումներ,
    • դիտել մարումների ժամանակացույցը,
    • ստանալ վարկի վերաբերյալ տեղեկություն:

    Կառավարեք Ձեր խնայողությունները անմիջապես Ձեր հեռախոսից այժմ կարող եք

    • համալրել մուտքագրման իրավունքով ավանդները,
    • ստանալ ավանդների վերաբերյալ տեղեկություն:
    • դիտել Ձեր հաշիվներով և քարտերով իրականացված բոլոր գործարքները,

    • ստանալ Ձեր հաշիվներին և քարտերին առկա մնացորդների վերաբերյալ տեղեկություն,

    • ստանալ Ձեր հաշիվների/քարտերի/ավանդների և վարկերի քաղվածքները,

    • ստանալ մանրամասն տեղեկություն Ձեր հաշիվների/քարտերի/ավանդների և վարկերի վերաբերյալ:

    • Քարտի ստացման հայտ,
    • Վարկի ստացման հայտ:

    Ձեր հարմարավետությունն ապահովելու համար Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը հագեցած է հետևալ հնարավորություններով.

    • Պատվիրել հետադարձ զանգ Բանկից,
    • Ստեղծել վճարումների շաբլոններ և հեշտությամբ կառավարել շաբլոնների ցանկը,
    • Իմանալ բանկոմատի և ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտակա մասնաճյուղի հասցեն:

    Թարմացվել է առ՝ 30-10-2019թ., 15:49

    Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
    ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
    Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին