VTB-BANK

Կոմունալ վճարումներ հեռակա եղանակով

Կոմունալ վճարումներ հեռակա եղանակով

Դեռ երբեք այսքան հեշտ և հարմարավետ  չի եղել կոմունալ, հեռահաղորդակցման և ինտերնետ ծառայությունների համար վճարելը: ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին  հնարավորություն է ընձեռում վճարել կոմունալ ծառայությունների դիմաց Բանկի բանկոմատների լայն ցանցի միջոցով օնլայն ռեժիմում օրվա մեջ 24 ժամ, ինչպես նաև Պարբերական վճարման հաձնարարական պայմանագրերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով  ամսական վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

 

 

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը Ձեզ է առաջարկում կոմունալ վճարումների կատարման նպատակով ձևակերպել «Պարբերական վճարման հանձնարարականի պայմանագիր» /ՊՎՀՊ/, որն հնարավուրություն է տալիս յուրաքանչյուր ամիս ՊՎՀՊ եղանակով կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև մինչ վճարման ավտոմատ կատարվելը,  SMS–հաղորդագրության միջոցով տեղեկանալ յուրաքանչյուր կոմունալ ծառայության գծով իրենց պարտքի մասին` ստուգելով և համեմատելով պարտքի գումարն իրենց հաշվից գանձված գումարի հետ, որից հետո ավտոմատ կկատարվի վճարումը:

  • Ժամանակի խնայում ! Ձեր կոմունալ պարտքի վերաբերյալ SMS-հաղորդագրություններն ուղարկվում են Ձեզ յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ կոմունալ պարտքի գումարը Ձեր հաշվից գանձվում է Ձեր իսկ կողմից ՊՎՀՊ-ում նշված օրը: Ընդ որում, ՊՎՀՊ-ում ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր Ձեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ:
  • Հարմար է ! Եթե Դուք կատարում եք մեկից ավել վճարներ մեկ տեսակի կոմունալի գծով /օրինակ` միաժամանակ վճարում եք էլեկտրաէներգիա սեփական բնակարանի և Ձեր ծնողների բնակարանի համար/, որոնց տարանջատումը և հաշվառումը նախկինում Ձեզ համար առաջացնում էր որոշակի բարդություններ, ապա այժմ Դուք հնարավորություն ունեք ձևավորելու կոմունալի վճարման խմբեր, տալ վերջիններիս անվանումներ և ըստ խմբերի առանձնացված եղանակով մինչև Ձեր հաշվից գումարի գանձումը ստանալու կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով` այդպիսով իսկ վերահսկելով հաշվից գանձվող կոմունալ վարձավճարների գումարները:
  • Հեշտ էՅուրաքանչյուր SMS-խումբ կարող է ներառել տեղեկատվություն թվով մինչև 5 կոմունալ օպերատորների պարտքի վերաբերյալ: SMS-հաղորդագրություններն ուղարկվում են Ձեր կողմից նախապես նշված լեզվով, ինչպես նաև հաղորդագրությունում նշվում է Ձեր կողմից ձևավորված կոմունալի վճարման խմբի անվանումը:

«Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի միջոցով կոմունալ վարձավճարների գանձման» ծառայության սակագներ

Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի ձևակերպումԱնվճար
Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի (ՊՎՀՊ) շրջանակներում կոմունալ վարձավճարների վերաբերյալ ուղարկված յուրաքանչյուր SMS-հաղորդագրության արժեք¹30 ՀՀ դրամ²

¹Նախքան ՊՎՀՊ եղանակով կոմունալ վճարումների գանձումը Բանկը SMS–հաղորդագրության միջոցով հաճախորդին տեղեկացնում է յուրաքանչյուր կոմունալ ծառայության գծով վերջինիս պարտքի գումարի մասին: Ընդ որում, ծառայության շրջանակներում հնարավոր է ստեղծել կոմունալ վճարումների խմբեր և ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն  SMS -հաղորդագրության միջոցով: Յուրաքանչյուր խումբ կարող է ներառել մինչև 5 կոմունալ վճարում: 
²Ներառյալ ԱԱՀ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ձեզ ընձեռում է հնարավորություն շուրջօրյա իրականացնել կոմունալ վճարումներ Բանկի բանկոմատների միջոցով` տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Բանկոմատների միջոցով Բանկի քարտապաններնը հնարավորություն ունեն առցանց կատարել տարբեր ծառայությունների վճարում հետևյալ հիմնական օպերատորների օգտին`

  • Յուքոմ մոբայլ,
  • Բիլայն բջջային/ֆիքս կապ
  • ՎիվաՍել-ՄՏՍ,
  • Հայաստանի էլեկտրական ցանցեր,
  • ՀայՌուսԳազԱրդ,
  • Վեոլիա Ջուր,
  • Հայջրմուղկոյուղի,
  • Շիրակ ջրմուղկոյուղի,
  • Լոռի ջրմուղկոյուղի,
  • Արմավիր ջրմուղկոյուղի,
  • Յուքոմ,
  • Իդրամ:

Կոմունալ վճարումների ընդունման սակագներ

Բանկոմատների միջոցով իրականացված վճարումները շուրջօրյա և առցանց փոխանցվում են օպերատորին` անկախ Բանկի աշխատանքային ժամերից , իսկ վճարումների դիմաց որևէ միջնորդավճար չի գանձվում:

Ինչպե՞ս իրականացնել բանկոմատի միջոցով Կոմունալ վճարում

Բանկոմատի միջոցով կոմունալ վճարման իրականացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ 7 պարզ քայլերով.

  1. Մուտքագրեք ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քարտը բանկոմատ,
  2. Մուտքագրեք քարտի PIN-ծածկագիրը,
  3. Բանկոմատի էկրանին ընտրեք «Կոմունալ վճարումներ» ծառայությունը,
  4. Այնուհետև ընտրեք այն կոմունալ օպերատորին, որի օգտին ցանկանում եք կատարել վճարումը,
  5. Մուտքագրել բաժանորդային կոդը կամ ֆիքսված հեռախոսահամարը, որին կցված է տվյալ բաժանորդային կոդը,
  6. Մուտքագրեք վճարման գումարը (կամ բանկոմատի էկրանին ընտրեք առաջարկվող ֆիքսված գումարներից որևէ մեկը),
  7. Հաստատեք վճարումը:

Թարմացվել է առ՝ 30-10-2019թ., 16:08

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին