VTB-BANK

Շահավետ Ամանոր


Շահավետ Ամանոր

2019թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 30-ը «ՎՏԲ – Հայաստան Բանկը» հայտարարում է ավանդային ակցիա «Շահավետ Ամանոր»:
Ներդրե´ք ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365 օր ժամկետով, ավանդի ժամկետի ավարտին տոկոսագումարների ստացումով և ստացե´ք բարձր տարեկան 10% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերություն – 9.97%): Ակցիայի ավարտին մասնակցե´ք տոնական խաղարկությանը և շահե´ք ավանդի 20% տարեկան տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերություն – 19.95%):

Ակցիայի պայմաններ և կանոններ`

Ժամկետ` 25.11.2019 – 30.12.2019թթ. (ներառյալ),

Մասնակիցներ` Ակցիայի ընթացքում Բանկում ՀՀ դրամով 365 օր ժամկետով, ավանդի ժամկետի ավարտին տոկոսագումարների ստացման եղանակով «Շահավետ» ավանդ ձևակերպած ֆիզիկական անձ հաճախորդներ: Ակցիայի ընթացքում երկարաձգված ավանդները չեն մասնակցում խաղարկությանը:


Ակցիայի պայմաններ` Ակցիայի ավարտին Մասնակիցների միջև կանցկացվի օնլայն խաղարկություն Բանկի պաշտոնական Facebook-յան էջում` ուղիղ հեռարձակմամբ, որի արդյունքում պատահականության սկզբունքով կընտրվեն 10 հաղթողներ: Հաղթողների ավանդի նկատմամբ ավանդի ժամկետի ավարտին կհաշվարկվի տարեկան 20% տոկոսադրույք:  
Խաղարկությանը մասնակցում է ակցիայի ընթացքում հաճախորդի կողմից ներդրված միայն մեկ ավանդ` առավելագույն գումարով:
Տարեկան 20% տոկոսադրույքը կիրառվում է միայն ավանդի` մինչև 10,000,000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ: 10,000,000 ՀՀ դրամից ավել գումարով ներդրված ավանդների համար 20% տարեկան տոկոսադրույք կհաշվարկվի միայն 10,000,000 ՀՀ դրամ գումարի համար:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն – 9.95%, 19.95%


Ակցիայի խաղարկության անցկացման կանոններ`
1.    Խաղարկությանն իրավունք ունեն մասնակցել ՀՀ քաղաքացի Բանկի ավանդատուները, որոնք ունեն անձը հաստատող փաստաթուղթ, այսինքն ակցիայի մասնակիցների լիազորված անձինք չեն կարող մասնակցել խաղարկությանը:
2.    Ակցիայի շրջանակներում խաղարկվում է 10 մրցանակ-հավաստագիր, հաճախորդի ավանդին տարեկան 20% տոկոսադրույք կիրառելու վերաբերյալ:
3.    Տարեկան 20% տոկոսադրույքը կկիրառվի ավանդի նկատմամբ բացառապես ավանդի ժամկետի ավարտին:
4.    Հաղթողի կողմից ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում 20% տոկոսադրույք չի կիրառվում և տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդի համար ստանդարտ պայմաններում:
5.    Հաղթողներին տրամադրվում են միայն Ակցիայի շրջանակներում ներկայացված մրցանակները, այսինքն նշված մրցանակների փոխարեն այլ մրցանակ և համարժեք գումար չի տրամադրվում:
6.    Մրցանակի չօգտագործման դեպքում Հաղթողն իրավունք չունի պահանջել Ակցիայի կանոնների և պայմանների փոփոխություն:
7.    Անցկացվող Ակցիայի շրջանակներում մրցանակները տրամադրվում են բացառապես Ակցիայի հաղթողներին, այսինքն մրցանակը չի տրամադրվում այլ անձանց, այդ թվում լիազորված անձանց:
8.    Խաղարկությունն անցկացվում է պատահական ընտրության սկզբունքով Բանկի Գլխամասային գրասենյակում, առանց մասնակիցների ներկայության Բանկի պաշտոնական Facebook-յան էջում` ուղիղ հեռարձակմամբ:
Խաղարկության անցկացման օրվա, ժամի, հեռարձակման եղանակի մասին մասնակիցներին կտեղեկացվի SMS-հաղորդագրության միջոցով:
9.    Մրցանակի ստացման ժամկետ` խաղարկությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
10.    Խաղարկության մասնակիցների անվանական քարտերի վրա նշվում է Անուն, ազգանուն, հայրանուն և կոնտակտային տվյալներ:
11.    Խաղարկության ընթացքում հաղորդավարները հատուկ նախատեսված կոլբայի միջից հանում են հաղթողների անվամբ անվանական քարտերը և հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի անվանական քարտը հանվել է կոլբայի միջից և որին հնարավոր է եղել զանգահարել այն հեռախոսահամարով, որը վերջինս տրամադրել է Բանկին (եթե հնարավոր չի լինում մասնակցին զանգահարել 3 անգամից, ապա հաղորդավարները կոլբայից հանում են այլ մասնակցի անվանական քարտը):
12.    Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրամադրված սխալ կոնտակտային տվյալների համար կամ վերջիններիս փոփոխման դեպքում Բանկին ընդունված ձևով չտեղեկացնելու համար:

 

 

Թարմացվել է առ՝ 30-12-2019թ., 03:32

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ