VTB-BANK

Ավանդային ակցիա «Ամառային»

01.07.2021-31.08.2021թթ․ «ՎՏԲ-Հայաստան» Բանկ ՓԲԸ-ն մեկնարկում է ֆիզիկական անձանց համար նոր ավանդային ակցիա «Ամառային»:


Ավանդային ակցիա  «Ամառային»

Ներդրե´ք ՎՏԲ-Հայաստան Բակում ՀՀ դրամով «Ամառային» ավանդ և Ձեր նախընտրությամբ օգտվեք Բանկի կողմից առաջարկվող արտոնյալ ծառայություններից:

Ավանդի տոկոսադրույքներ*

                              

Նվազագույն գումար/ժամկետ

30 օր

60 օր

90 օր

120 օր

150 օր

180 օր

270 օր

365 օր

540 օր

730 օր

Սկսած 50,000 ՀՀ դրամից

4.6%

5.25%

5.6%

6.6%

6.85%

7.15%

8.75%

9.5%

9.4%

9.4%

 

«Ամառային» ավանդատեսակի պայմաններն են`

  • Ավանդի արժույթ՝ ՀՀ դրամ
  • Ավանդը համալրմամբ է և առանց նվազեցման
  • Ավանդի ժամկետ՝ 30 օրից մինչև 730 օր
  • Ավանդի նվազագույն գումար՝ 50.000 ՀՀ դրամ
  • Տոկոսների վճարում՝ ժամկետի վերջում

Արտոնյալ ծառայություններ Ակցիայից օգտվող Հաճախորդների համար

Եթե ավանդի գումարը գերազանցում է 1 մլն ՀՀ դրամը, Հաճախորդն իր նախընտրությամբ կարող է օգտվել հետևյալ արտոնյալ ծառայություններից որևէ մեկից`

  • Վարձակալել Պահատուփ՝ գործող սակագներից 30% զեղչով (քանակը սահմանափակ է)
  • Ստանալ Mastercard Gold վճարային քարտ՝ Ավանդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում սպասարկման հետևյալ արտոնյալ սակագներով`

           - Քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀ դրամ

           - Բանկի բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0%

Ուշադրություն!!! Ավանդի(ների) ժամկետը լրանալու կամ ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կկիրառվի ամսական սպասարկման և Բանկի բանկոմատներից կանխիկացման վճար` համաձայն համապատասխան տեսակի քարտի համար գործող սակագների:

Վաղաժամկետ դադարեցում

Դուք ցանկացած պահի կարող եք վաղաժամկետ փակել և ստանալ Ավանդի գումարը, ընդ որում՝

  • Եթե Ավանդը վաղաժամկետ դադարեցվում է մինչև 90-րդ օրը (ներառյալ), ապա տոկոսների վերահաշվարկը կատարվում է տարեկան 0.01% տոկոսադրույքով:
  • Եթե Ավանդը վաղաժամկետ դադարեցվում է 91-րդ օրվանից  հետո, ապա տոկոսների վերահաշվարկը կատարվում է համապատասխան ժամկետի համար սահմանված տոկոսադրույքից (-1%) ցածր (այն դեպքում, երբ վաղաժամկետ դադարեցման պահին ավանդի փաստացի օրերի քանակը չի համապատասխանում սույն ավանդատեսակի պայմաններով սահմանված ավանդի ժամկետներին, ապա փաստացի օրերի հաշվարկը կատարվում է ըստ ավանդի դադարեցման պահին համապատասխան ժամկետին նախորդող ժամկետի համար գործող տոկոսադրույք (-1%)):

Երկարաձգում

  • Ձեր ավանդը կարող է ավտոմատ երկարաձգվել Ավանդի ժամկետի ավարտին:
  • Ավտոմատ երկարաձգման պայմանով Ավանդն ավտոմատ երկարաձգվում է նույն ժամկետով՝ երկարաձգման պահին Բանկում  գործող «Պրոգրես» ժամկետային ավանդի 30,000 ՀՀ դրամ շեմի համար նախատեսված տոկոսադրույքով:

*Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը` 4.54% -9.47%:

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Թարմացվել է առ՝ 28-07-2021թ., 12:12

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ