
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ իրականացնում է առք ու վաճառքի գործարքներ բորսայում և արտաբորսայում, ինչպես նաև առաջարկում է արժեթղթերի գրավադրմամբ ֆինանսավորում։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հատուկ ուշադրություն է դարձնում ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններին, մասնավորապես նրանց համար մշակվել է հատուկ սակագնային սանդղակ (տես սակագներ 1.4.3., 2.3.1., 2.3.2., բրոքերային սպասարկում/սակագներ, պահառություն/սակագներ):
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ զբաղեցնում է առաջնային դիրքեր արժեթղթերի գրավադրմամբ ֆինանսավորման ոլորտում։ Տվյալ ոլորտը Բանկի համար հանդիսանում է ոչ միայն միջբանկային շուկայի լրացում, այլև ունի մի շարք առավելություններ, որոնցից ամենակարևորը բարձրորակ ապահովման առկայությունն է։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հետ կնքում է հակադարձ ռեպո համաձայնագրեր` հաշվի առնելով Բանկի կողմից ընդունելի պարտատոմսերի համար սահմանված գնահատման մեխանիզմը:
Հակադարձ ռեպո գործարքների կնքման առավելագույն ժամանակահատվածը հիմնականում չի գերազանցում 21 օրացուցային օրը, իսկ գործարքի տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
Բանկի կողմից հաճախորդների յուրաքանչյուր դասի համար սահմանվում է հակադարձ ռեպո գործարքի առավելագույն սահմանաչափ:
Թարմացվել է առ՝ 08-01-2021թ., 19:21