Բուժում արտերկրում
| ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ | Ոչ կյանքի ապահովագրություն/Առողջության ապահովագրություն | |
| ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ | Առաջին անգամ կարող են ապահովագրվել մինչև 69 տարեկան անձիք, իսկ ապահովագրության պայմանագիրն առանց ընդհատումների վերակնքելու դեպքում՝ մինչև 70 տարեկան անձինք։ | |
| ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
Հատուցման տարեկան առավելագույն գումար` 500,000 Եվրո Հատուցման առավելագույն գումար ողջ կյանքի ընթացքում` 1,000,000 Եվրո |
|
| ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ | Չհատուցվող գումար չի նախատեսվում: | |
| ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ | Ապահովագրության վկայագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: | |
|
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ |
Տարիքային խումբ 0-18 տարեկան 19-39 տարեկան 40-59 տարեկան 60-69 տարեկան |
Տարեկան ապահովագրավճար, ՀՀ դրամ 100 000 197 000 240 000 308 000 |
| ԻՆՉՊԵՍ Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ |
Միանվագ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով պայմանագրի կնքման պահին: Տարաժամկետ` ըստ պայմանագրում սահմանված ժամանակացույցի անկանխիկ եղանակով |
|
| ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | Ամբողջ աշխարհ, բացառությամբ ՀՀ և ԱՄՆ | |
| ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
Ապահովագրության պայմանագրով հաճախորդին տրամադրվում է 7 աշխատանքային օր մտածելու ժամանակ։ Այդ ընթացքում հաճախորդը կարող է լուծել ապահովագրության պայմանագիրը՝ ամբողջությամբ հետ ստանալով իր կողմից վճարված ապահովագրավճարը: Մտածելու ժամանակը չի կիրառվում այն դեպքում, երբ մտածելու ժամանակի ընթացքում հաճախորդը դիմել է ապահովագրական հատուցում ստանալու պահանջով: Մտածելու ժամանակից հետո ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին հաճախորդը պարտավոր է ծանուցել ապահովագրական ընկերությանը ոչ պակաս, քան ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման ենթադրվող ամսաթվից 15 օր առաջ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այս դեպքում ապահովագրական ընկերության կողմից հաճախորդին վերադարձվում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարը, իսկ հաշվարկն իրականացվում է պայմանագրի վաղաժամկետ դադարման օրվա դրությամբ: |
|
| ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծածկույթը ուժի մեջ է մտնում պայմանագրի սկզբի ամսաթվից, որը նշված է պայմանագրում և վերակնքվում է տարեկան կտրվածքով՝ ավարտի ամսաթվին հաջորդող օրը։ Ապահովագրության գործողության յուրաքանչյուր ժամկետի սկզբում հաճախորդին տրվում է նոր ապահովագրության պայմանագիր: Եթե հաճախորդը չի վերակնքում ապահովագրության պայմանագիրը, ապա ծածկույթը դադարեցվում է պայմանագրի ավարտի ամսաթվին, և ոչ մի հետագա բուժման ծախս չի վճարվում, նույնիսկ եթե դրանք նախապես համաձայնեցված են եղել: |
|
|
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ |
Ապահովագրական պատահարներ են համարվում`
|
|
|
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ |
Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.
«ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի Խորհրդի կողմից 05.12.2020թ. նիստի թիվ 09 արձանագրությամբ հաստատված Արտերկրում բուժման ծախսերի հատուցմամբ առողջության ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքերում: |
|
|
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ |
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝ Ապահովագրության պայմանագրով նախատեսված հիվանդության ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի (+374 12) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարին և կատարել ապահովագրական ընկերության ցուցումները, Ներկայացնել հայտային դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթղթի, բուժող բժշկի կամ բուժհաստատության կնիքով հաստատված բժշկական պատմությունից քաղվածքի, բժիշկների այցելությունների վերաբերյալ բժշկական տեղեկանքների պատճեններ, դեղատոմսերի պատճեններ, ճառագայթաբանի եզրակացությունների և այլ բժշկական ծառայությունների ստացումը հաստատող փաստաթղթերի պատճեններ, վճարման կտրոնների և ստացականների բնօրինակները, որտեղ նշված են յուրաքանչյուր դեղորայքի, պրոցեդուրայի անվանումը, բժիշկների խորհրդատվության գծով տեղեկատվություն, դրանց քանակը և արժեքը, դուրս գրման ամփոփագիր (բուժհաստատությունում ստացիոնար բուժում ստանալու պարագայում)) ապահովագրական ընկերության գրասենյակ կամ ուղարկել դրանք Աջակցող կազմակերպությանը՝ partner@medigo.com էլ․ փոստի միջոցով: |
|
Հակիրճ տեղեկատվական թերթիկ
«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 16.04.2025թ.-ից)
Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:
Սոցիալական քարտ
Անձնագիր կամ ID քարտ
Ապահովագրական պատահարներ են համարվում`
Թարմացվել է 02.12.2025, 10:57
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2025 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: