VTB-BANK

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրության օբյեկտներ`

  • Էլեկտրական տեխնիկա, այդ թվում` համակարգիչներ,
  • սանտեխնիկա,
  • մարտկոցներ,
  • կահույք:

Ապահովագրականռիսկեր`

  • հրդեհ,
  • պայթյուն,
  • կայծակի հարված,
  • վնասվածք ջրից,
  • մեխանիկական վնասվածքներ,
  • բնական աղետներ,
  • կոտրանքով գողություն,
  • ավազակություն,
  • երրորդ անձանց հակաօրինական գործողություններ,
  • էլեկտրական սարքավորումների վթար և այլն:

           Ապահովագրական տարածք`  ՀՀ և ԼՂՀ:

Գույքը ապահովագրվում է շուկայական արժեքի չափով:

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է`

  • ապահովագրական պատահարի տեղի ունենալուց և հայտնի դառնալու պահից հետո անհապաղ զանգահարել Ապահովագրական ընկերություն և կատարել ապահովագրողի կողմից տրված հրահանգները,
  • սահմանափակել գույքի վնասվածքի հետագա տարածումը,
  • կախված ապահովագրական պատահարի բնույթից` զանգահարել համապատասխան մարմիններին/ կառուցվածքային ստորաբաժանումներին (ՀՀ Ոստիկանություն, Հրշեջ ծառայություն, և այլն),
  • ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելուց հետո ապահովագրական պատահարի օրվանից 30 օրվա ընթացքում ներկայացնել հատուցման մասին գրավոր դիմում-պահանջ,
  • վնասված անշարժ գույքը թողնել անփոփոխ վիճակում` Ապահովագրական ընկերության կողմից զննություն անցկացնելու նպատակով,
  • մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը առանց ապահովագրողի համաձայնության չիրականացնել ապահովագրված գույքի վերանորոգման որևէ աշխատանք, պահպանել վնասված գույքի մասերը կամ մնացորդները:

 

Ապահովագրական պայմանագրի ռիսկերին, բացառություններին, ինչպես նաև հատուցման ընթակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով ստորև ներկայացված հակիրճ տեղեկատվական թերթիկը, ինչպես նաև շարժական գույքի ապահովագրական պրոդուկտի գծով Ապահովագրական ընկերության պայմանները ըստ ստորև նշված հղումների`

Շարժական գույքի ապահովագրության պայմաններ Ինգո Արմենիա

Շարժական գույքի ապահովագրության հակիրճ տեղեկատվական թերթիկ Ինգո Արմենիա

 

Թարմացվել է առ՝ 22-05-2020թ., 17:59

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին