VTB-BANK

ԿԱՍԿՈ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Ապահովագրության պայմաններ

Հակիրճ տեղեկատվական թերթիկ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԸ

Ոչ կյանքի ապահովագրություն/Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

Վարկային պայմանագրերի շրջանակներում գրավադրված ավտոտրանսպորտային միջոցները (այսուհետ` ՏՄ), ներառյալ` ՏՄ-ների լրացուցիչ սարքավորումները:

ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ,  ԼՂՀ, Վրաստան*

*Վրաստանի ծածկույթը տարածվում է  «Նաիրի-Ինշուրսանս» ԱՍՊԸ-ում ապահովագրված և «Տոյոտա Երևան» ավտոսրահից ձեռք բերված ՏՄ-ների վրա:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

ՏՄ-ն ապահովագրվում է վարկի գումարի մնացորդի կամ շուկայական արժեքի չափով` համաձայն վարկային պայմանագրի և/կամ հրապարակային օֆերտայի պայմանների:

ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

  • Ֆիզիկական վնասի դեպքում` ապահովագրական գումարի 1%, սակայն ոչ պակաս քան 20,000 ՀՀ դրամ («Տոյոտա Երևան» ավտոսրահից ձեռք բերված ՏՄ-ների մասով  նվազագույն չհատուցվող գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ): Եթե պատահարի պահին վարորդի վարորդական փորձը 3 տարուց ցածր է կամ նրա տարիքը 21-ից ցածր է, ապա չհատուցվող գումարը կրկնապատկվում է:
  • Առևանգման կամ ավտոմեքենայի ամբողջությամբ կորստի դեպքում` ապահովագրական գումարի 5%, իսկ հակաառևանգման ազդանշանային համակարգի առկայության դեպքում` 3% («Տոյոտա Երևան» ավտոսրահից ձեռք բերված ՏՄ-ների մասով համապատասխանաբար` 10% և 5%):

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապահովագրության վկայագիրը կնքվում/վերակնքվում է վարկի գործողության ողջ ժամկետում՝ բացառությամբ վարկային պայմանագրով սահմանված դեպքերի:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

Համաձայն վարկային պայմանագրի` հաճախորդի կողմից ապահովագրավճար չի վճարվում:

ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ

Ապահովագրությունն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկային պայմանագրի տվյալների հիման վրա:

Համաձայն հաճախորդի դիմումի` կարող է տրամադրվել ապահովագրական վկայագրի կրկնօրինակը:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Վարկային պայմանագրով նախատեսված մարման վերջնաժամկետից շուտ վարկի մարման դեպքում ապահովագրության վկայագիրը ևս վաղաժամկետ դադարեցվում է:

 

ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ապահովագրական պատահարներ են համարվում`

  • Ճանապարհատրանսպորտային պատահար,
  • Հրդեհ, պայթյուն, ինքնայրում,
  • Տարերային աղետներ,
  • Կենդանիների գործողություններ,
  • Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, առևանգում,
  • Թռչող կամ վայր ընկնող առարկաներ,
  • Ջուրը մտնելուց կամ ջուրն ընկնելուց վնաս,
  • Լուսացույցի կարմիր արգելող ազդանշանի տակ մուտք գործելու, հանդիպակաց ուղեմասով երթևեկելու, սահմանված արագության ավելի քան 50% գերազանցման հետևանքով առաջացած վնաս:

Ապահովագրական պատահարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման կարգը հետևյալն է`

  • Ավտոտրանսպորտային միջոցի լրիվ արժեքով ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունը ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական կորստի ժամանակ վճարում է ապահովագրական հատուցումը իրական արժեքի չափով` հանելով մնացորդների արժեքը և ոչ պայմանական չհատուցվող գումարը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի մասնակի վնասի դեպքում` փաստացի վնասի (վերանորոգման ծախսերի) չափով, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարի չափը` դրանից նվազեցնելով չհատուցվող գումարը (առկայության դեպքում),
  • Ավտորանսպորտային միջոցի՝ ոչ լրիվ արժեքով ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունն իրականացնում է վնասի հատուցումն այն համամասնությամբ, որը գոյություն ունի ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական գումարի և ապահովագրական (շուկայական) արժեքի միջև` նվազացնելով չհատուցվող գումարը (առկայության դեպքում),
  • Վերանորոգման ծախսերը իրենց մեջ ներառում են օգտագործվող պահեստամասերի, նյութերի և աշխատանքների արժեքները:

 

ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.

  • ՏՄ-ն ոչ անձնական նպատակներով (օրինակ՝ որպես տաքսի, ուսուցման, վարձակալության և այլն) շահագործելու,
  • Սահմանված ժամկետում ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու,
  • Ալկոհոլի կամ թմրանյութերի, ինչպես նաև տոքսիկ նյութերի ազդեցության տակ ՏՄ-ն շահագործելու,
  • Ապահովագրության պայմաններով սահմանված պարտավորություններից որևէ մեկը խախտելու, ինչի արդյունքում հնարավոր չի եղել որոշել ապահովագրական պատահարի հանգամանքները կամ պատճառը կամ հնարավոր մեղավոր անձանց կամ վնասի չափը,
  • Լիազորված տիրապետողի, ՏՄ-ի սեփականատիրոջ կանխամտածված, դիտավորյալ, գործողությունների կատարման կամ անգործության, որոնք պատճառ են հանդիսացել ապահովագրական պատահարի առաջացմանը,
  • Ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների, քաղաքացիական պատերազմի, ապստամբությունների, ժողովրդական հուզումների, ներխուժումների, հեղափոխությունների կամ ահաբեկչության,
  • Ապահովագրական ընկերությանապահովագրության պայմաններովնախատեսվածայլդեպքերում:

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախորդն իրավունք ունի`

  • Ծանոթանալ  ապահովագրության պայմաններին,
  • Ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում հանդես գալ որպես հատուցման գործընթացի անմիջական մասնակից, այդ թվում` անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին, ներկայացնել դիմում-հայտ ապահովագրական հայցը կարգավորելու նպատակով,
  • Բողոքարկել ապահովագրական ընկերության կայացրած որոշումը,
  • Ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքեր:

Հաճախորդը պարտավոր է`

  • Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին,
  • Ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել դիմում-հայտ և ապահովագրության պայմաններով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Հետևել ապահովագրական ընկերության ցուցումներին՝ ապահովագրական պատահարի գծով վնասների կարգավորման կապակցությամբ ձեռնարկվող գործողություններն իրականացնելիս,
  • Կատարել ՀՀ օրենսդրությամբ, ապահովագրության պայմանագրով/վկայագրով և պայմաններով սահմանված այլ պարտավորություններ:

 

Ի̑ՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

  • Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ զանգահարել համապատասխան ապահովագրական ընկերության գործող շուրջօրյա հեռախոսահամարով և հայտնել պատահարի մասին (առավել մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
  • Հրդեհի կամ պայթյունի դեպքում զանգահարել ԱԻՆ 101 համարով, ՃՏՊ-ի դեպքում` ՃՈ 177 կամ 010 522 763 համարով, երրորդ անձանց կողմից հակաօրինական գործողությունների և առևանգման դեպքում` Ոստիկանություն 102 համարով,
  • Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև ապահովագրական ընկերության և ՀՀ ՃՈ-ի ժամանումը, գրանցել ՃՏՊ-ի մասնակից ավտոմեքենաների տվյալները,
  • Առանց ապահովագրական ընկերության համաձայնության ոչ մի դեպքում չընդունել մեղքը` լրիվ կամ մասնակի և չվերցնել ոչ մի պարտավորություն իր վրա:

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովագրական ընկերության գրասենյակում լրացնել հայտային դիմումը կամ լրացված դիմումի լուսապատճենն ուղարկել ապահովագրական ընկերության համապատասխան էլեկտրոնային հասցեին/Viber կամ WhatsApp բջջային հավելվածներին (առավել մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
  • Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ՏՄ-ի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր, վարորդական վկայական,  դեպքի վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված անհրաժեշտ փաստաթղթեր (ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ոստիկանության ՃՈ մարմիններ, ՀՀ ԱԻՆ և այլն), ՏՄ-ի հափշտակության դեպքում նաև քրեական գործ հարուցելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը և այլն),
  • Սպասել ապահովագրական ընկերության հետագա ցուցումներին:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

  • Ավտոմեքենան վարկի մնացորդի չափով ապահովագրելու դեպքում (ապահովագրական գումարը ավտոմեքենայի շուկայական արժեքի գումարից փոքր է) վնասը հատուցվում է մասնակի՝ ապահովագրական գումարի և շուկայական արժեքի հարաբերությանը համամասնորեն,
  • Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:

 

Ապահովագրության պայմաններ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ  ԱՍՊԸ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ  ԱՓԲԸ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ

ՌԵՍՈ  ԱՓԲԸ

 

Հակիրճ տեղեկատվական թերթիկ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ  ԱՍՊԸ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ  ԱՓԲԸ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ (ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ)

ՌԵՍՈ  ԱՓԲԸ

Թարմացվել է առ՝ 23-09-2021թ., 15:34

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ