VTB-BANK

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրական հատուցման առավելագույն սահմանաչափ`
•    Ապահովագրական գումար մինչև 1 800 000 ՀՀ դրամ 
Ապահովագրական ռիսկեր` 
•    մարմնական վնասվածք
•    հաշմանդամության կարգի ստացում
•    մահ 
Չհատուցվող գումար` չի նախատեսվում

Ապահովագրավճար` 14 900 ՀՀ դրամ

 

Ինչպիսի՞ ռիսկեր են ապահովագրվում`

Դժբախտ պատահարի կամ սխալ բժշկական մանիպուլյացիաների արդյունքում Ապահովագրված անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասներ, որոնք հանգեցնում են `

•    մարմնական վնասվածքների,
•    1-ին, 2-րդ 3-րդ խմբի հաշմանդամության ձեռք բերման, 
•    «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերման,
•    Մահվան:

Ո՞վ կարող է կնքել ապահովագրության պայմանագիր`
 
18-70 տարեկան ցանկացած անձ 

Ապահովագրության ծածկույթը տարածվում է ապահովագրության պայմանագիր կնքած անձի 3-70 տարեկան ընտանիքի անդամների վրա:

Ապահովագրված անձի ընտանիքի անդամներ են հանդիսանում

•    կինը կամ ամուսինը, 
•    երեխաները, այդ թվում` որդեգրված,
•    ամուսնու կամ կնոջ ծնողները, 
•    ամուսնու կամ կնոջ քույրերն ու եղբայրները, ովքեր Ապահովագրված անձի հետ  միասին վարում են ընդհանուր տնտեսություն:


Ի՞նչ պետք է անել Ապահովագրական պատահարի դեպքում 

•    Անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում (սակայն ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում)  հայտնել «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին ապահովագրական պատահարի առաջացման մասին` զանգահարելով (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով,
•    տեղի ունեցած ապահովագրական պատահարի նշաններ ունեցող իրադարձության մասին անհապաղ հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (ՀՀ Ոստիկանություն, Բժշկական հաստատություն և այլն),
•    ապահովագրական ընկերությանը ներկայացնել դիմում-պահանջագիր ապահովագրական հատուցման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմաններով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթեր:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-իկողմից կազմակերպված պրոմո-ակցիայի շրջանակներում, բոլոր այն հաճախորդները ովքեր մինչև 30.06.2021թ. ձեռք կբերեն վերոնշյալ ապահովագրական պրոդուկտը, որպես նվեր կստանան վճարային քարտերի համար նախատեսված RFID պաշտպանությամբ դրամապանակ:

Ապահովագրական պայմանագրի ռիսկերին, բացառություններին և հատուցման ընթակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով ստորև ներկայացված հակիրճ տեղեկատվական թերթիկը, ինչպես նաև Դժբախտ պատահարներից ապահովագրության մասով Ապահովագրական ընկերության պայմանները ըստ ստորև նշված հղումների`

Ընտանիքի ապահովագրության հակիրճ տեղեկատվական թերթիկ Ռոսգոսստրախ Արմենիա 

Դժբախտ պատահարներից Ապահովագրության պայմաններ Ռոսգոսստրախ Արմենիա 

 

Թարմացվել է առ՝ 22-01-2021թ., 19:37

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ