VTB-BANK

ԲՆԱԿԱՐԱՆ ԱԿՏԻՎ

Ապահովագրական հատուցման առավելագույն սահմանաչափ`
Ապահովագրական գումար մինչև 1 600 000 ՀՀ դրամ 
Ապահովագրական ռիսկեր` 
•    ներքին հարդարանք և ինժեներական սարքավորումներ (1 000 000 ՀՀ դրամ)
•    քաղաքացիական պատասխանատվություն (600 000 ՀՀ դրամ) 

Ապահովագրավճար` 14 900 ՀՀ դրամ

Չհատուցվող գումար` չի նախատեսվում

Ապահովագրությունն իրականացվում է առանց գույքի զննման

Ապահովագրական ծածկույթի մեջ ներառված ռիսկերն են`

•    ներքին հարդարանքի և/կամ ինժեներական սարքավորումների վնասումը հրդեհի, պայթյունի, կայծակնահարման, տրանսպորտային միջոցների վրաերթի և/կամ կենդանու հետ բախման, թռչող սարքերի, դրանց մասերի, բեռի վայր ընկնելու, սեփականության նկատմամբ հանցագրծության (կոտրանքով գողություն, ավազակություն, այլ անձանց կողմից գույքի դիտավորությամբ ոչնչացում/վնասում), հարևան տարածքներից վթարի արդյունքում ջրի և այլ հեղուկների ներթափանցման հետևանքով,

•    երրորդ անձանց առողջությանը և/կամ գույքին պատճառված վնասը` հրդեհի, պայթյունի, ջրի արտահոսքի և այլ ռիսկերի ի հայտ գալու դեպքում:

Ապահովագրության չեն ընդունվում (ներառում է, սակայն չի սահմանափակում)
•    Բնակարանները՝ տեղակայված բազմաբնակարանային տներում, որոնցում իրականացվում է կապիտալ վերանորոգում կամ  որոնք ունեն կապիտալ վերանորոգման կարիք,
•    Բնակարանները՝ տեղակայված բազմաբնակարանային տներում, որոնք ներառված են տարաբնակեցման պլաններում մոտակա 12 ամիսների ընթացքում,
•    Խարխուլ շինությունները, որոնց ֆիզիկական մաշվածությունը կազմում է 75 և ավելի տոկոս,
•    150 քառ.մ գերազանցող մակերես ունեցող բնակարանները,
•    Վթարային վիճակում գտնվող կամ քանդման ենթակա շենքերում գտնվող բնակարանները,
•    Փայտից տները եւ շինությունները, ինքնակամ կառույցները:

 Ի՞նչ պետք է անել Ապահովագրական պատահարի դեպքում`

•    անհապաղ` առաջին իսկ հնարավորության դեպքում (սակայն ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում) հայտնել «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին ապահովագրական պատահարի առաջացման մասին` զանգահարելով (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով,
•    Կախված դեպքից՝ անհապաղ հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (Ոստիկանություն, Հրշեջ ծառայություն, ԱԻՆ և այլն),
•    Հետևել Ապահովագրական ընկերության ցուցումներին` ձեռնարկել բոլոր հնարավոր ողջամիտ և տվյալ պայմաններում հասանելի միջոցներն գույքի հետագա վնասումը կանխելու և վնասի չափը նվազեցնելու համար, և այն պահպանել անփոփոխ վիճակում` Ապահովագրական ընկերության կողմից զննություն անցկացնելու նպատակով,
•    Ապահովագրական ընկերությանը ներկայացնել դիմում-պահանջագիր ապահովագրական հատուցման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմաններով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթեր:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-իկողմից կազմակերպված պրոմո-ակցիայի շրջանակներում, բոլոր այն հաճախորդները ովքեր մինչև 30.06.2021թ. ձեռք կբերեն վերոնշյալ ապահովագրական պրոդուկտը, որպես նվեր կստանան վճարային քարտերի համար նախատեսված RFID պաշտպանությամբ դրամապանակ:

Ապահովագրական պայմանագրի ռիսկերին, բացառություններին և հատուցման ընթակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով ստորև ներկայացված հակիրճ տեղեկատվական թերթիկը, ինչպես նաև Անշարժ գույքի ապահովագրության մասով Ապահովագրական ընկերության պայմանները ըստ ստորև նշված հղումների`

Բնակարան ակտիվ հակիրճ տեղեկատվական թերթիկ Ռոսգոսստրախ Արմենիա

Անշարժ գույքի Ապահովագրության պայմաններ Ռոսգոսստրախ Արմենիա

 

Թարմացվել է առ՝ 25-01-2021թ., 10:48

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ