VTB-BANK

ԱՊՊԱ

Ապահովագրական հատուցման առավելագույն սահմանաչափ`
•    անձնական վնասների փոխհատուցում մինչև 33,000,000 ՀՀ դրամ
•    գույքին պատճառված վնասների հատուցում մինչև 18,000,000 ՀՀ դրամ

Ապահովագրական ծածկույթ` ՀՀ, ԼՂՀ

Ի՞նչ է ԱՊՊԱ-ն`
ԱՊՊԱ-ն Ավտոտրասպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են ավտոտրասպորտային միջոցների օգտագործման արդյունքում երրորդ անձանց (տուժող կողմի) առողջությանը և/կամ գույքին պատճառված վնասները:

Ովքե՞ր կարող են կնքել ԱՊՊԱ պայմանագիր
•    ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը,
•    առուվաճառքի պայմանագրով գնորդը,
•    ավտոտրանսպորտային միջոցները ՀՀ տարածք վարելու միջոցով նորմուծող անձինք` անկախ սեփականատեր լինելու հանգամանքից,
•    ֆինանասական վարձակալության պայմանագրի դեպքում`  վարձակալը:

Ինչպե՞ս է որոշվում ապահովագրավճարի չափը
Ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից`

•    ավտոտրանսպորտային միջոցի տեսակ (օրինակ` մարդատար, բեռնատար և այլն),
•    ավտոտրանսպորտային միջոցի շարժիչ հզորություն,
•    ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակ,
•    ապահովագրական վկայագրի ժամկետ,
•    Բոնուս-մալուս դաս

ԱՊՊԱ-ի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գործընկերներն են` 
•    «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ
•    «ԻՆԳՈ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
•    «Ռեսո» ԱՓԲԸ

Ի՞նչ պետք է անել Ապահովագրական պատահարի դեպքում` 
•    վթարից անմիջապես հետո ավտովթարի վայր հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը և հետևել վերջինիս ցուցումներին, 
•    մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժել ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկել ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ, վթարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնել համապատասխան ապահովագրական ընկերություններին, 
•    առանց Ապահովագրական ընկերության համաձայնության չվերցնել Ձեզ վրա որևէ պատասխանատվություն և/կամ պարտականություն,
•    մասնակցել Ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված կարգի փաստաթղթերը կազմելու գործընթացին՝ դրանցում ներկայացնելով իրենց վերաբերող պատասխանները։
 

Առավել մանրամասն ապահովագրության պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով Հայաստանի Ավտոապահովագրոցների բյուրոյի www.paap.am և/կամ,  ապահովագրական ընկերությունների պաշտոնական կայքերը:

Թարմացվել է առ՝ 17-12-2019թ., 05:35

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին