VTB-BANK

ԱՊԱՀՈՎ ՔԱՐՏ

Ապահովագրական հատուցման առավելագույն սահմանաչափ`
Ապահովագրական գումար  մինչև 500 000 ՀՀ դրամ
 
Չհատուցվող գումար ` չի նախատեսվում

Ինչպիսի՞ ռիսկեր են ապահովագրվում`

  • երրորդ անձանց կողմից բանկային քարտերը կեղծելու միջոցով չարտոնված գործարքների իրականացումը,
  • գողացված կամ կորցրած բանկային քարտերի միջոցով երրորդ անձանց կողմից չարտոնված գործարքների իրականացումը քարտի արգելափակմանը նախորդող 24 ժամվա ընթացքում,
  • քարտային հաշիվներից գումարների դուրսգրումը կեղծված սլիպերի կամ տերմինալների ստացականների հիման վրա, որոնցում արտացոլված է քարտապանի կողմից գործարքների իրականացման ցուցումը,
  • կողոպուտի կամ ավազակության ճանապարհով դրամական միջոցների հափշտակությունը քարտապանի կողմից գումարի` բանկոմատից ստացմանը հաջորդող 15 րոպեների ընթացքում,
  • կորցրած, գողացված կամ կեղծված բանկային քարտերի օգտագործմամբ չարտոնված գործարքների իրականացման արդյունքում ձևավորված պարտավորությունների հատուցումը,
  • ապահովագրված պատահարի հետևանքով քարտի վերաթողարկման ծախսերի հատուցումը,
  • երրորդ անձանց կողմից ձեռքի պայուսակի, ձեռքի պայուսակի մեջ գտնվող ապահովագրված քարտի, անձը հաստատող փաստաթղթերի, անշարժ և/կամ շարժական գույքի բանալիների հափշտակության հետևանքով պատճառված վնասի հատուցումը,
  • բանկոմատից ապահովագրված քարտով գումարի ստացման ժամական երրորդ անձանց հարձակման հետևանքով առողջությանը պատճառված վնասի հատուցումը:

Ապահովագրական պատահար չեն համարվում և հատուցման ենթակա չեն վնասները, որոնք առաջացել են`

  • քարտապանի կողմից քարտը ստոպ-լիստ չգցելու (արգելափակելու), ինչպես նաև PIN կոդի տվյալները կողմնակի անձանց հասանելի դարձնելու կամ նման կասկածի հետևանքով,
  • քարտապանի կանխամտածված և/կամ անօրինական գործողությունների արդյունքում,
  • քարտապանի կողմից բանկային քարտի օգտագործման կանոնների և/կամ սպասարկման կարգի խախտման հետևանքով,
  • քարտապանի կողմից բանկային քարտերի օգտագործումն ու սպասարկումը կարգավորող ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի խախտման դեպքում:

Ի՞նչ պետք է անել Ապահովագրական պատահարի դեպքում`

  • անմիջապես արգելափակել քարտը և առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց ոչ ուշ, քան պատահարի պահից 48 ժամվա ընթացքում զանգահարել ՌԵՍՈ ԱՓԲԸ (060) 27 57 57 շուրջօրյա հեռախոսահամարով,
  • ապահովագրված քարտի հափշտակության կամ գողության հայտնաբերման, ինչպես նաև երրորդ անձանց կողմից հարձակման դեպքում անմիջապես, սակայն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում  դիմել ՀՀ ոստիկանություն կամ օտարերկրյա պետության համպատասխան պատկան (իրավասու) մարմիններին և/կամ այլ համապատասխան իրավասու մարմիններին,
  • Բանկ ներկայացնել գործարքը բողոքարկելու վերաբերյալ դիմում,
  • ապահովագրական ընկերությանը ներկայացնել դիմում-պահանջագիր ապահովագրական հատուցման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմաններով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթեր:

Ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցումը կատարվում է համաձայն Ապահովագրական ընկերության Ապահովագրության պայմանների, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով ՌԵՍՈ ԱՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ, ինչպես նաև ընթերցելով ստորև ներկայացված փաստաթղթերը:

«Ապահով քարտ» ապահովագրական պրոդուկտի հակիրճ տեղեկատվական թերթիկ_Ռեսո

Դժբախտ պատահարներից Ապահովագրության պայմաններ Ռեսո

Թարմացվել է առ՝ 19-07-2021թ., 11:25

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ