VTB-BANK

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում TelCell համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ

  1. Ընդհանուր պայմաններ
    1. Բանկն իրականացնում է TelCell դրամական փոխանցման համակարգի միջոցով դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
    2. Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
    3. TelCell դրամական փոխանցում ուղարկողը վճարում է փոխանցման միջնորդավճարը ՀՀ դրամով:
    4. TelCell դրամական փոխանցումը ստացողից միջնորդավճար չի գանձվում:
    5. TelCell դրամական փոխանցման ուղարկման կամ վճարման դիմաց Բանկը հաճախորդին է տրամադրում փոխանցման ստացումը կամ ուղարկումը հավաստող անդորրագիր:
    6. TelCell դրամական փոխանցման ուղարկումից հետո դրամական փոխանցումը հասանելի է 1-5 րոպեի ընթացքում:
  2. Ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացում
    1. TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված փոխանցման տվյալների փոփոխությունն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
    2. Փոխանցման մեջ հնարավոր է ուղղել միայն ստացողի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և հասցեն:
    3. Կատարված փոխանցման մեջ չեն կարող փոփոխություններ կատարվել, եթե գումարը վճարվել է դրամական փոխանցումը ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
    4. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացման համար:
  3. Ուղարկված դրամական փոխանցման չեղյալացում
    1. TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
    2. TelCell դրամական փոխանցման համակարգով փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցման ուղարկման միևնույն օրվա ընթացքում:
    3. Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
    4. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը չեղյալ համարելու համար:
  4. Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձման ընթացակարգը
    1. TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
    2. Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է ստացող բանկերի կողմից սահմանված ժամկետներում:
    3. Կատարված փոխանցումները չեն կարող հետ վերադարձվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը հետ վերադարձնելուց:
    4. TelCell դրամական փոխանցման համակարգով դրամական փոխանցումը հետ վերադարձնելու դեպքում միջնորդավճարը հետ չի վերադարձվում հաճախորդին:
    5. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը հետ վերադարձնելու համար:
    6. Դրամական փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները կարող են մնալ համակարգում TelCell համակարգի կողմից սահմանված ժամկետներում: Տվյալ դրամական միջոցների հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա տվյալ համակարգի կողմից սահմանված ժամկետներում:

Թարմացվել է առ՝ 04-11-2019թ., 15:24

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ