VTB-BANK

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ «Մանկություն» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդ

1.    Ավանդի նկարագրություն, էական դրույթներ

1.1   Ավանդը ներդրվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հօգուտ երրորդ անձի` անչափահասի (ավանդի ժամկետը լրանալու պահին մինչև 18 տարեկան):

1.2   Ավանդը կարող է համալրվել ցանկացած ժամանակ և ցանկացած չափով մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող 60-րդ օրը:

1.3   Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ արժույթով:

1.4   Ավանդի ժամկետը որոշում է Ավանդ ներդրողը` 365 օրից մինչև 5475 օր (1-15 տարի): Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:

1.5   Ավանդի ներդրման սկզբնական նվազագույն գումարը` 30 000 ՀՀ դրամ :

1.6   Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են յուրաքանչյուր տարի կամ ավանդի ժամկետի ավարտին` տարեկան կապիտալացմամբ:

1.7   3 մլն. ՀՀ դրամ և ավելի ավանդների ներդրման կամ ավանդի գումարին կուտակումների արդյունքում հասնելու դեպքում` պայմանագիրը կնքելու պահին` տոկոսադրույքներին գումարվում է (+)0.5% տարեկան տոկոսադրույք (կուտակման դեպքում ավելի բարձր տոկոսի հաշվեգրումն ավտոմատ կերպով իրականացվում է սույն կետով սահմանված գումարային սահմանի անցման հաջորդ օրվանից):

1.8   Ավանդի առավելագույն գումար սահմանված չէ:

1.9   Ավանդը (համապատասխան տոկոսային եկամտի հետ միասին) վերադարձվում է պայմանագրով սահմանված ավանդի ժամկետի վերջին օրը, ավանդի գումարը փոխանցելով Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային  հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):

1.10 Ավանդային պայմանագիրը կարող է երկարաձգվել բազմակի անգամ` այդ ավանդի գծով տվյալ պահին գործող պայմաններով` մինչև 3-րդ անձի (երեխայի) չափահասության լրանալը:

1.11 Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր և 3-րդ անձի` (երեխայի) անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:

1.12 Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները: Ընդ որում, տվյալ ժամկետային Ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդի Պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում  սահմանված պայմաններով: Այս դեպքում Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել ավանդային պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով՝ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ:

1.13 Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:

 

2.    Տեղեկատվություն տոկոuադրույքների վերաբերյալ

2.1   «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»՝ տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:

2.2   Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքի չափ`

Սկզբնական ներդրում/ժամկետ

Լողացող տոկոսադրույք

(1-15 տարի)

 ՀՀ դրամ 30 000 -ից 

ՀՀ ԿԲ ՎՏ0.25% (5.25 %)

 1ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք 27.04.2020թ. դրությամբ - 5.00%

 

2.3   Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`  եթե ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված տարեկան վերաֆինանսավորման տոկոսադրույքը հավասար է 5.00%-ի, ապա  ՀՀ դրամով ավանդի տարեկան տոկոսադրույքը հավասար է 5.25%-ի, հաճախորդը մեկ տարվա դեպքում կստանա.

  • (100 000 ՀՀ դրամ) * 5.25% = 5,250 ՀՀ դրամ` 365 օրվա համար:

2.4       «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:

2.5   Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`

«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ` եթե ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված տարեկան վերաֆինանսավորման տոկոսադրույքը հավասար է 5.00%-ի, 

Սկզբնական ներդրում/ժամկետ

Լողացող տոկոսադրույք

(1-15 տարի)

 ՀՀ դրամ 30 000 -ից 

5.48%

 

  • (100 000 ՀՀ դրամ) *5.48 % =  5 480 ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

2.6       Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:

2.7       Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ պահանջի դեպքում.

  • Եթե  ավանդի փաստացի բանկում պահված օրերի քանակը փոքր է 365 /ներառյալ/ օրից Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում բանկային հաշվի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով:
  • Եթե ավանդի փաստացի բանկում պահված օրերի քանակը մեծ է 365 օրից` Բանկը կատարում է  տոկոսների հաշվարկ պայմանագրով սահմանված տոկոսադրույքով:

2.8       «Մանկություն» ավանդի պայմանագրի գործողության ընթացքում  ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման դեպքում, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային  օրը, Ավանդի տարեկան տոկոսադրույքը ավտոմատ սահմանվում է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման նոր տոկոսադրույքին համապատասխան մակարդակի:

2.9       Սույն կետով նախատեսված տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ բանկը պարտավորվում է գրավոր պատշաճ ծանուցել Ավանդատուին:

2.10     Երրորդ անձանցից  ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին  անհրաժեշտ տվյալների  նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:

 

3.    Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին

3.1.  Հաշվի քաղվածք`

Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1

Բանկային, քարտային և այլ հաշիվներով

Քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից նախընտրված հաղորդակցման եղանակով պարտադիր քաղվածքի տրամադրում առաջին անգամ

Ցանկացած ժամանակահատվածի համար

Անվճար

Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում

Մինչև 1 տարի վաղեմության

1900

1 տարուց ավել վաղեմության

3900

Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1

Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2

 

մինչև 1 տարի վաղեմության

2900

1 տարուց ավել վաղեմությանն

4900

Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2

1900

Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1

հայերեն լեզվով

2900

ռուսերեն լեզվով

3900

Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1

5900

1 Ներառյալ ԱԱՀ

2 Յուրաքանչյուր ձևի համար

 

3.2.  Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:

3.3.  Ավանդային հաշվի նվազագույն մնացորդ չպահպանելու դեպքում տուժանքներ չեն գանձվում:

3.4.  Բանկի հետ «Արտոնություն» բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման և սպասարկման հիմնական պայմանների վերաբերյալ Համաձայնագրի կնքման դեպքում Ավանդի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է  «Մանկություն» ավանդատեսակի 3,000,000 ՀՀ դրամ, 6,000 ԱՄՆ դոլար, 500,000 ՌԴ ռուբլի շեմին համապատասխանող  տոկոսադրույք  +0.20%:

3.5.  Ավանդի գործողության ընթացքում Բանկն Ավանդատուին տրամադրում է VISA Int./MasterCard վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով`

  • Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է`
    • քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀ դրամ
    • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0 ՀՀ դրամ
  • Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև Ավանդատուի կողմից ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կիրառվում է՝  
    • ամսական սպասարկման վճար՝
      • Visa Classic/ Mastercard Standard – 590 ՀՀ դրամ
      • Visa Gold/ Mastercard Gold – 2.500 ՀՀ դրամ
    • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներից կանխիկացման վճար՝
      • Visa Classic/ Mastercard Standard/ Visa Gold/ Mastercard Gold – 0.15%
  • քարտի թողարկման և սպասարկման մնացած բոլոր սակագները սահմանվում են համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների:

3.6.  Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված`

  • Visa Classic/ Mastercard Standard մինչև 7.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի ավանդ ներդնելու/ունենալու դեպքում,
  • Visa Gold/ Mastercard Gold - 7.000.001 ՀՀ դրամ  և ավել ընդհանուր գումարի ավանդ/ներ ներդնելու/ունենալու դեպքում:

 

3.7.  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 3.6. կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:

3.8.  Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ  ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

3.9.  Ավանդատուի կողմից 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ավանդի ձևակերպման արդյունքում Ավանդատուի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող ավանդների ընդհանուր գումարի` 3.6. կետի պայմաններին բավարարման դեպքում` Ավանդատուին կարող է  տրամադրվել ավելի բարձր դասի պլաստիկ քարտ՝ պարտադիր փակելով նախկին՝ ցածր դասի պլաստիկ քարտը:

 

4.    Վեճերի լուծման կարգը

Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Հայտարարություն:  Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:

Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):

 

5.    Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`  համաձայն  «Ֆիզիկական  անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժույթային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում   ունեք միայն արտարժույթային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն   ՀՀ դրամ 

5 միլիոն  ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 5 միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

 

6. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:

Թարմացվել է առ՝ 23-05-2020թ., 16:58

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին