VTB-BANK

«Ֆլայ» բանկային երաշխիք

Ապահովում է Հաճախորդի (Պրինցիպալի)` ավիափոխադրումների վաճառքի (նմանատիպ ծառայությունների տրամադրման) գործակալական պայամանագրով ստանձնած վճարային պարտավորությունները Բենեֆիցիարի հանդեպ Պրինցիպալի` ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած հաշիվներին փոխանցված/փոխանցվելիք դրամական գումարի ապահովման գրավադրմամբ:


«Ֆլայ» բանկային երաշխիք

Առավելագույն գումար (համարժեք այլ արժույթներով)

 

300,000 ԱՄՆ դոլար

Վարկի արժույթը

AMD, RUR, USD, EUR

 

Ժամկետը

 

մինչև 36 ամիս

Տարեկան տոկոսադրույք (միջնորդավճար)

 

2% տարեկան

 

Ապահովություն

 

Պարտավորությունների կատարման ապահովություն են հանդիսանում Հաճախորդի (Պրինցիպալի)` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում հաշիվներին առկա և/կամ մուտքագրվող դրամական միջոցները

 

 

Բանկային երաշխիքի նպատակը

 

Հաճախորդի (Պրինցիպալի)` ավիափոխադրումների վաճառքի գործակալության (կամ նույնատիպ ծառայությունների մատուցման) համաձայնագրով սահմանված Բենեֆիցիարի վճարային պարտավորությունների կատարման ապահովում

 

 

 

 

Հաճախորդի (Պրինցիպալի) նկատմամբ հիմնական պահանջ

 

• Միջին և խոշոր բիզնեսի վարկավորման ընթացքը կարգավորելու նպատակով Բանկի ներքին իրավական փաստաթղթերով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանություն: • Ավիափոխադրումների վաճառքի (կամ նույնատիպ ծառայությունների մատուցման) առնվազն 3 գործող Գործակալական համաձայնագրերի առկայություն:

• Հասույթի տեսքով դրամական միջոցների հոսքի նվազման տենդենցը չպետք է պակաս լինի 10%-ից նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ

•Վերջին 2 տարվա ընթացքում Հաճախորդի բոլոր հաշիվների եռամսյակային կտրվածքով միջին ամսական կրեդիտորական մուտքերի հանրագումարը պետք է լինի առնվազն 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ

 

Միջնորդավճարի մարման կարգը

Միանվագ, բանկային երաշխիքի տրամադրման պահին (երաշխիքի վաղաժամկետ մարման դեպքում միջնորդավճարը ենթակա չէ վերադարձի Հաճախորդին)

 

Վերջնական օֆերտայից հրաժարվելու միջնորդավճար

վարկային գործարքի գումարի 0.15%

Միջնորդավճարը գանձվում է` վերջնական օֆերտայի առկայության և հիման վրա (ստորագրվում է Բանկի և Հաճախորդի կողմից Բանկի Վարկային կոմիտեի կողմից տվյալ գործարքի հաստատումից հետո)

Բանկային երաշխիքը բանկի կողմից թողարկված գրավոր պարտավորություն է, որ տրվում է կողմերից մեկի հանձնարարությամբ (Պրինցիպալ), որով բանկը պարտավորվում է վճարել որոշակի դրամական միջոցներ երրորդ կողմին (Բենեֆիցիար)` երաշխիքի պայմանների կատարման դեպքում:

Բանկային երաշխիքը պաշտպանում է կողմերի շահերը գործընկերների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման ռիսկից`

  • մատակարարին կամ կապալառուին` ապրանքների կամ ծառայությունների չվճարումից
  • գնորդներին կամ պատվիրատուին` մատակարարման կամ աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկից:

Բանկային երաշխիքը Պրինցիպալի բիզնեսի լրացուցիչ դրական գնահատական է, քանի որ երաշխիք տրամադրելիս` Բանկը մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարում իր հաճախորդի վարկանիշի վերաբերյալ: Այդ պատճառով բանկային երաշխիքը նաև հանդես է գալիս որպես ընկերության ‎ֆինանսական կայունության լրացուցիչ գրավական` հաստատելով վերջինիս կարողությունը կատարելու իր կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ տիպի բանկային երաշխիքներ`

  • Կանխավճարի վերադարձման երաշխիք
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք
  • Վճարային երաշխիք
  • Վարկի վերադարձման երաշխիք
  • Տենդերային (մրցույթային) երաշխիք

Ուղղակի երաշխիքը տրվում է Բենեֆիցիարի օգտին` Պրինցիպալի գործընկերոջը:

Կոնտր-երաշխիքը տրվում է Պրինիպալի բանկի կողմից այլ բանկի օգտին (Երաշխիք տվող անձ)` ի ապահովումն վերջինիս կողմից Բենեֆիցիարի օգտին տրված ուղղակի երաշխիքի:

Թարմացվել է առ՝ 22-07-2019թ., 14:37:05

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ