VTB-BANK

ֆինանսական լիզինգ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հաճախորդներին Ֆինանսական լիզինգ`շահավետ պայմաններով:

Ձեր բիզնեսի զարգացման և ծրագրերի իրագործման նպատակով Ձեզանից պահանջվում են ֆինանսական ռեսուրսների ներգրավում: Հիմնական միջոցների վերազինման խնդիրը Դուք կարող եք հաջողությամբ լուծել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լիզինգի օգնությամբ:

Ֆինանսական լիզինգի միջոցով Բանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության, արտադրության և բժշկության ոլորտներում օգտագործվող տեխնիկա և սարքավորումներ:


ֆինանսական լիզինգ

Կանխավճար

0-50% կանխավճար չկատարելու դեպքում լրացուցիչ ապահովությունը պարտադիր է:

Տարեկան տոկոսադրույք

սկսած 12%-ից

Ֆինանսավորման արժույթ

AMD, USD, EUR

Ֆինանսավորման ժամկետ

մինչև 5 տարի

Գործարքի իրականացման միանվագ միջնորդավճար

1% ֆինանսավորվող գումարից, բայց ոչ ավել, քան 600,000 ՀՀ դրամ:

Միջնորդավճարը գանձվում է միանվագ` լիզինգի տրամադրման պահին:

Հիմնական գումարի և տոկոսագումարի վճարման կարգ

  1. Ամենամսյա հավասարաչափ վճարումներ
  2. Կախված բիզնեսի սեզոնայնությունից` ճկուն գրաֆիկով վճարումներ

Ապահովագրություն

Պարտադիր /տարեկան/ ապահովագրություն:

 

Լիզինգի  ժամկետանց      մայր  գումարի նկատմամբ  կիրառվող  տույժ

 

0.1% օրական

 

Լիզինգի ժամկետանց  տոկոսագումարի  նկատմամբ կիրառվող տույժ

 

0.1% օրական

Տուգանք` մոնիթորինգի պայմանները չկատարելու համար

 

1% լիզինգի գումարի մնացորդից, բայց ոչ ավել, քան 2,000,000 ՀՀ դրամ

Միջնորդավճար` վերջնական  օֆերտայից հրաժարվելու դեպքում*

 

0.15% ֆինանսավորվող գումարից

Տուգանք` վաղաժամկետ մարվող պարտավորությունների  նկատմամբ

Պարտավորությունների վաղաժամկետ վճարման պարագայում տուգանք չի կիրառվում:

Լրացուցիչ ապահովություն

Երաշխավորություն, շարժական և անշարժ գույք գրավի տեսքով և այլն:

*Միջնորդավճարը գանձվում է միայն Բանկի լիազոր մարմնի կողմից տվյալ գործարքի հաստատումից հետո Բանկի և Հաճախորդի կողմից ստորագրված վերջնական օֆերտայի առկայության դեպքում:

Ֆինանսական Լիզինգի մանրամասն պայմաններ

 

  1. Ապահովման պահանջի բացակայություն,
  2. Բանկը տրամադրում է խորհրդատվություն` լիզինգի առարկայի ձեռքբերման ռիսկը հասցնելով նվազագույնի, անհրաժեշտության դեպքում առաջարկելով բանկային վճարման գործիքներ /L/C, Bank Guarantee/,
  3. Պայմանագրի գործողության ողջ ընթացքում հիմնական միջոցը /լիզինգի առարկան/ հաշվառվում է Վարձակալի հաշվեկշռում, որով Վարձակալը կատարում է ամորտիզացիոն մասհանումներ` նվազեցնելով շահութահարկի վճարումները,
  4. Վարձակալը հնարավորություն ունի հաշվանցելու ԱԱՀ ամենամսյա լիզինգավճարներից,
  5. Հիմնական միջոցի օգտագործման հնարավորություն` առանց նրա արժեքի ամբողջական գումարի վճարման,
  6. Հիմնական միջոցների թարմացման հնարավորություն` առանց շրջանառությունից ֆինանսական միջոցները հանելու:

Թարմացվել է առ՝ 13-07-2019թ., 17:37:59

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին