Շահավետ ժամկետային ավանդ
Տոկոս
5% - 10%
տարեկան եկամտաբերություն
4.94% -9.97%Ավանդի ժամկետ
30-ից մինչեւ 730 օր
Ավանդի գումար
100.000 ՀՀ դրամից
Ավանդի պայման
առանց ավելացման
և նվազեցման

Ավանդի տոկոսադրույքներ*
Ավանդի պարզ (անվանական) տոկոսադրույքներ
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
100.000 ֏ | 5.00% | 5.60% | 6.00% | 6.80% | 7.20% | 7.50% | 8.80% | 9.80% | 9.40% | 9.30% |
500.000 ֏ | 5.10% | 5.70% | 6.10% | 6.90% | 7.30% | 7.60% | 8.90% | 9.90% | 9.50% | 9.40% |
3.000.000 ֏ | 5.20% | 5.80% | 6.20% | 7.00% | 7.40% | 7.70% | 9.00% | 10.00% | 9.60% | 9.50% |
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
100.000 ֏ | 4.94% | 5.63% | 6.07% | 6.90% | 7.30% | 7.60% | 8.87% | 9.77% | 9.18% | 8.89% |
500.000 ֏ | 5.04% | 5.74% | 6.17% | 7.00% | 7.41% | 7.70% | 8.97% | 9.87% | 9.28% | 8.98% |
3.000.000 ֏ | 5.14% | 5.84% | 6.27% | 7.10% | 7.51% | 7.81% | 9.07% | 9.97% | 9.38% | 9.08% |
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
300 € | 0.50% | 0.50% | 0.50% | 0.80% | 0.80% | 0.80% | 0.90% | 1.00% | 1.00% | 1.00% |
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
300 € | 0.48% | 0.49% | 0.50% | 0.80% | 0.80% | 0.80% | 0.90% | 1.00% | 1.00% | 0.99% |
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
10.000 ₽ | 0.20% | 1.00% | 1.90% | 2.30% | 2.90% | 3.30% | 3.70% | 4.10% | 4.50% | 4.85% |
70.000 ₽ | 0.35% | 1.15% | 2.05% | 2.45% | 3.05% | 3.45% | 3.85% | 4.25% | 4.65% | 4.90% |
500.000 ₽ | 0.50% | 1.30% | 2.20% | 2.60% | 3.20% | 3.60% | 4.00% | 4.40% | 4.80% | 5.00% |
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
10.000 ₽ | 0.19% | 0.99% | 1.89% | 2.3% | 2.91% | 3.31% | 3.70% | 4.09% | 4.44% | 4.73% |
70.000 ₽ | 0.34% | 1.14% | 2.04% | 2.45% | 3.06% | 3.46% | 3.85% | 4.42% | 4.59% | 4.78% |
500.000 ₽ | 0.48% | 1.29% | 2.19% | 2.60% | 3.21% | 3.61% | 4.01% | 4.39% | 4.74% | 4.87% |
Ավանդի արժույթ՝ ՀՀ դրամ, Եվրո և ՌԴ ռուբլի
Ավանդն առանց համալրման և նվազեցման հնարավորությամբ է
Ավանդի ժամկետ՝ 30 օրից մինչև 730 օր
Ավանդի նվազագույն գումար՝ 100.000 ՀՀ դրամ, 300 Եվրո, 10.000 ՌԴ ռուբլի
18.11.2022թ-ից Բանկում դադարեցված են ԱՄՆ դոլար արժույթով ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավումը:
Ձեր ընտրությամբ ավանդի դիմաց տոկոսագումարը կարող է վճարվել`
- ավանդի ժամկետի ավարտին
- ավանդի ժամկետի սկզբում
- ամսական պարբերականությամբ
- Տոկոսների ստացման «ժամկետի սկզբում» եղանակով ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում՝ «Շահավետ - ժամկետի ավարտին» ավանդի համար գործող տոկոսադրույքներից (-0.75%) չափով (բացառությամբ 540 և 730 օրերի համար):
- Տոկոսների ստացման «ամսական պարբերականությամբ» եղանակով ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում՝ «Շահավետ- ժամկետի ավարտին» ավանդի համար գործող տոկոսադրույքներից հետևյալ չափով` ՀՀ դրամ` (-0.40%),Եվրո` (-0.01%), Ռուսական ռուբլի`(-0.1%):
- Տոկոսները կարող են վճարվել Բանկում բացված Ձեր բանկային կամ քարտային հաշվին:
Ուշադրություն! «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ և գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
Դուք ցանկացած պահի կարող եք վաղաժամկետ փակել և ստանալ ավանդի գումարը, ընդ որում՝
- Եթե ՀՀ դրամով ավանդը վաղաժամկետ դադարեցվում է մինչև 180-րդ օրը (ներառյալ), ապա տոոսների վերահաշվարկը կատարվում է տարեկան 0.01% տոկոսադրույքով:
- Եթե ՀՀ դրամով ավանդը վաղաժամկետ դադարեցվում է 181-րդ օրվանից հետո, ապա տոկոսագումարի հաշվարկը կատարվում է արտոնյալ տոկոսադրույքով` (-2%) պայմանագրի ձևակերպման/երկարաձգման օրվա դրությամբ գործող Շահավետ ավանդատեսակի ամփոփագրով սահմանված տոկոսադրույքից`փաստացի հաշվարկված օրերի համար:
- Արտարժույթով Ավանդը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տարեկան 0.01% տոկոսադրույքով:
Ձեր ավանդը կարող է ավտոմատ երկարաձգվել ավանդի ժամկետի ավարտին:
Ավանդն ավտոմատ երկարաձգվում է նույն ժամկետով և պայմաններով, իսկ տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին գործող տոկոսադրույքը:
Ավանդի գումարից կախված Դուք կարող եք ստանալ նվեր քարտ`
- Visa Classic կամ Mastercard Standard - մինչև 7.000.000 ՀՀ դրամ, Եվրո, 750.000 ՌԴ ռուբլի ընդհանուր գումարի ավանդ/ների համար,
- Visa Gold կամ Mastercard Gold - 7.000.001 ՀՀ դրամ,Եվրո, 750.001 ՌԴ ռուբլի և ավել ընդհանուր գումարի ավանդ/ների համար:
Ավանդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տվյալ քարտերի համար կգործեն սպասարկման հետևյալ արտոնյալ սակագները`
- Քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀդրամ
- Բանկի բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0%
Մնացած բոլոր սակագները սահմանվում են համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների:
Ուշադրություն!!! Ավանդի(ների) ժամկետը լրանալու կամ ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կկիրառվի ամսական սպասարկման և Բանկի բանկոմատներից կանխիկացման վճար` համաձայն համապատասխան տեսակի քարտի համար գործող սակագների:
1. Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
2. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
*Տոկոսների ստացման ժամկետի վերջում եղանակով ներդրված ավանդների համար գործող տոկոսադրույքներ
Շահավետ ավանդի տեղեկատվական ամփոփագիր
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)
Թարմացվել է առ՝ 31-01-2023թ., 17:00