Պրոգրես
Տոկոս
4.3%-9.3%
տարեկան եկամտաբերություն
4.44% -9.27%Ավանդի ժամկետ
30-ից մինչեւ 730 օր
Ավանդի գումար
30.000 ՀՀ դրամից
Ավանդի պայման
ավելացմամբ
առանց նվազեցման

Ավանդի տոկոսադրույքներ*
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
30.000 ֏ | 4.30% | 4.90% | 5.30% | 6.30% | 6.55% | 6.80% | 8.30% | 9.30% | 9.30% | 9.30% |
500.000 ֏ | 4.40% | 5.00% | 5.40% | 6.40% | 6.65% | 6.90% | 8.40% | 9.30% | 9.30% | 9.30% |
3.000.000 ֏ | 4.50% | 5.10% | 5.50% | 6.50% | 6.75% | 7.00% | 8.50% | 9.30% | 9.30% | 9.30% |
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
100 $ | 0.15% | 0.40% | 0.70% | 0.85% | 1.00% | 1.15% | 1.30% | 1.50% | 1.75% | 1.90% |
1.000 $ | 0.20% | 0.45% | 0.75% | 0.90% | 1.05% | 1.20% | 1.35% | 1.55% | 1.80% | 1.95% |
6.000 $ | 0.25% | 0.50% | 0.80% | 0.95% | 1.10% | 1.25% | 1.40% | 1.60% | 1.85% | 2.00% |
Նվազագույն գումար/Ժամկետ | 30 օր | 60 օր | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր | 540 օր | 730 օր |
5.000 ₽ | 0.10% | 0.90% | 1.80% | 2.20% | 2.65% | 3.00% | 3.35% | 3.70% | 4.05% | 4.45% |
70.000 ₽ | 0.25% | 1.05% | 1.95% | 2.35% | 2.80% | 3.15% | 3.50% | 3.85% | 4.20% | 4.60% |
500.000 ₽ | 0.40% | 1.20% | 2.10% | 2.50% | 2.95% | 3.30% | 3.65% | 4.00% | 4.35% | 4.75% |
Ավանդի արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և ՌԴ ռուբլի
Ավանդը համալրմամբ է և առանց նվազեցման
Ավանդի ժամկետ՝ 90 օրից մինչև 730 օր
Ավանդի նվազագույն գումար՝ 30.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, 5.000 ՌԴ ռուբլի
Տոկոսադրույքի բարձրացում` համալրումների արդյունքում
Ձեր ընտրությամբ ավանդի դիմաց տոկոսագումարը կարող է վճարվել`
- ավանդի ժամկետի ավարտին
- ավանդի ժամկետի սկզբում
- ամսական պարբերականությամբ
- Տոկոսների ստացման «ժամկետի սկզբում» եղանակով ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում՝ «Պրոգրես - ժամկետի ավարտին» ավանդի համար գործող տոկոսադրույքներից (-0.75%) չափով (բացառությամբ 540 և 730 օրերի համար):
- Տոկոսների ստացման «ամսական պարբերականությամբ» եղանակով ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում՝ «Պրոգրես - ժամկետի ավարտին » ավանդի համար գործող տոկոսադրույքներից հետևյալ չափով` ՀՀ դրամ` (-0.40%), ԱՄՆ դոլար` (-0.02%), Ռուսական ռուբլի`(-0.1%):
- Տոկոսները կարող են վճարվել Բանկում բացված Ձեր բանկային կամ քարտային հաշվին:
Ուշադրություն! «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ և գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
Ձեր Ավանդը կարող եք համալրել հետևյալ տարբերակներով`
- Հեռախոսային բանկ` զանգահարելով +(3748000) 8787 հեռախոսահամարով (Հեռախոսային բանկ ծառայություն հաճախորդների համար),
- Ինտերնետ բանկինգ/Մոբայլ Բանկինգ` կատարելով Ձեր ավանդի համալրումները շուրջօրյա աշխարհի ցանկացած վայրից,
- Tel-Cell/EasyPay վճարային տերմինալներ,
- Մասնաճյուղային ցանց` կատարելով Ձեր ավանդի համալրումները կանխիկ եղանակով,
- Պարբերական վճարման հանձնարարական տալ բանկին:
Դուք ցանկացած պահի կարող եք վաղաժամկետ փակել և ստանալ Ավանդի գումարը, ընդ որում՝
- Եթե ՀՀ դրամով Ավանդը վաղաժամկետ դադարեցվում է մինչև 180-րդ օրը (ներառյալ), ապա տոոսների վերահաշվարկը կատարվում է տարեկան 0.01% տոկոսադրույքով:
- Եթե ՀՀ դրամով Ավանդը վաղաժամկետ դադարեցվում է 181-րդ օրվանից հետո, ապա տոկոսագումարի հաշվարկը կատարվում է արտոնյալ տոկոսադրույքով` (-2%) պայմանագրի ձևակերպման/երկարաձգման օրվա դրությամբ գործող Պրոգրես ավանդատեսակի ամփոփագրով սահմանված տոկոսադրույքից`փաստացի հաշվարկված օրերի համար:
- Արտարժույթով Ավանդը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տարեկան 0.01% տոկոսադրույքով:
Ձեր ավանդը կարող է ավտոմատ երկարաձգվել ավանդի ժամկետի ավարտին:
Ավանդն ավտոմատ երկարաձգվում է նույն ժամկետով և պայմաններով, իսկ տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին գործող տոկոսադրույքը:
Ավանդի գումարից կախված Դուք կարող եք ստանալ նվեր քարտ`
- Visa Classic կամ Mastercard Standard - մինչև 7.000.000 ՀՀ դրամ, 15.000 ԱՄՆ դոլար, 750.000 ՌԴ ռուբլի ընդհանուր գումարի ավանդ/ների համար,
- Visa Gold կամ Mastercard Gold - 7.000.001 ՀՀ դրամ, 15.001 ԱՄՆ դոլար, 750.001 ՌԴ ռուբլի և ավել ընդհանուր գումարի ավանդ/ների համար:
Ավանդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տվյալ քարտերի համար կգործեն սպասարկման հետևյալ արտոնյալ սակագները`
- Քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀդրամ
- Բանկի բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0%
Մնացած բոլոր սակագները սահմանվում են համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների:
Ուշադրություն!!! Ավանդի(ների) ժամկետը լրանալու կամ ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կկիրառվի ամսական սպասարկման և Բանկի բանկոմատներից կանխիկացման վճար` համաձայն համապատասխան տեսակի քարտի համար գործող սակագների:
1. Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
2. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
*Տոկոսների ստացման ժամկետի վերջում եղանակով ներդրված ավանդների համար գործող տոկոսադրույքներ
Պրոգրես ավանդի տեղեկատվական ամփոփագիր
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)
Թարմացվել է առ՝ 02-03-2021թ., 17:38