Հարմարավետ
Տոկոս
4.8% - 8.5%
տարեկան եկամտաբերություն
5.04% -8.48%Ավանդի ժամկետ
90-ից մինչեւ 365 օր
Ավանդի գումար
100.000 ՀՀ դրամից
Ավանդի պայման
համալրմամբ
նվազեցմամբ

Ավանդի տոկոսադրույքներ*
Նվազագույն գումար/Ժամկետ | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
100.000 ֏ | 4.80% | 5.80% | 6.05% | 6.30% | 7.85% | 8.50% |
500.000 ֏ | 4.90% | 5.90% | 6.15% | 6.40% | 7.95% | 8.50% |
3.000.000 ֏ | 5.00% | 6.00% | 6.25% | 6.50% | 8.00% | 8.50% |
Նվազագույն գումար/Ժամկետ | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
300 $ | 0.50% | 0.65% | 0.80% | 0.95% | 1.10% | 1.25% |
1.000 $ | 0.55% | 0.70% | 0.85% | 1.00% | 1.15% | 1.30% |
6.000 $ | 0.60% | 0.75% | 0.90% | 1.05% | 1.20% | 1.35% |
Նվազագույն գումար/Ժամկետ | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
10.000 ₽ | 0.85% | 1.20% | 1.55% | 2.00% | 2.35% | 2.70% |
70.000 ₽ | 1.00% | 1.35% | 1.70% | 2.15% | 2.50% | 2.85% |
500.000 ₽ | 1.15% | 1.50% | 1.85% | 2.30% | 2.65% | 3.00% |
Ավանդի արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և ՌԴ ռուբլի
Ավանդը համալրմամբ է և նվազեցմամբ
Ավանդի ժամկետ՝ 90 օրից մինչև 365 օր
Ավանդի նվազագույն գումար՝ 100.000 ՀՀ դրամ, 300 ԱՄՆ դոլար, 10.000 ՌԴ ռուբլի
Տոկոսադրույքի բարձրացում` համալրումների արդյունքում
Ավանդից նվազեցումներ հնարավոր է կատարել մինչև ավանդի նվազագույն շեմը
Ավանդի տոկոսագումաները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին:
Տոկոսագումարները կարող են վճարվել Բանկում բացված Ձեր բանկային կամ քարտային հաշվին:
Ուշադրություն! «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ և գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
Ձեր Ավանդը կարող եք համալրել հետևյալ տարբերակներով`
- Հեռախոսային բանկ` զանգահարելով +(3748000) 8787 հեռախոսահամարով (Հեռախոսային բանկ ծառայություն հաճախորդների համար),
- Ինտերնետ բանկինգ/Մոբայլ Բանկինգ` կատարելով Ձեր ավանդի համալրումները շուրջօրյա աշխարհի ցանկացած վայրից,
- Tel-Cell/EasyPay վճարային տերմինալներ,
- Մասնաճյուղային ցանց` կատարելով Ձեր ավանդի համալրումները կանխիկ եղանակով,
- Պարբերական վճարման հանձնարարական տալ բանկին:
Դուք ցանկացած պահի կարող եք վաղաժամկետ փակել և ստանալ Ավանդի գումարը, ընդ որում՝
Եթե ՀՀ դրամով Ավանդը վաղաժամկետ դադարեցվում է մինչև 180-րդ օրը (ներառյալ), ապա տոոսների վերահաշվարկը կատարվում է տարեկան 0.01% տոկոսադրույքով:
Եթե ՀՀ դրամով Ավանդը վաղաժամկետ դադարեցվում է 181-րդ օրվանից հետո, ապա տոկոսագումարի հաշվարկը կատարվում է արտոնյալ տոկոսադրույքով` (-2%) պայմանագրի ձևակերպման/երկարաձգման օրվա դրությամբ գործող Հարմարավետ ավանդատեսակի ամփոփագրով սահմանված տոկոսադրույքից`փաստացի հաշվարկված օրերի համար:
Արտարժույթով Ավանդը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տարեկան 0.01% տոկոսադրույքով:
Ձեր ավանդը կարող է ավտոմատ երկարաձգվել ավանդի ժամկետի ավարտին:
Ավանդն ավտոմատ երկարաձգվում է նույն ժամկետով և պայմաններով, իսկ տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին գործող տոկոսադրույքը:
Ավանդի գումարից կախված Դուք կարող եք ստանալ նվեր քարտ`
- Visa Classic կամ Mastercard Standard - մինչև 7.000.000 ՀՀ դրամ, 15.000 ԱՄՆ դոլար, 750.000 ՌԴ ռուբլի ընդհանուր գումարի ավանդ/ների համար,
- Visa Gold կամ Mastercard Gold - 7.000.001 ՀՀ դրամ, 15.001 ԱՄՆ դոլար, 750.001 ՌԴ ռուբլի և ավել ընդհանուր գումարի ավանդ/ների համար:
Ավանդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տվյալ քարտերի համար կգործեն սպասարկման հետևյալ արտոնյալ սակագները`
- Քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀդրամ
- Բանկի բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0%
Մնացած բոլոր սակագները սահմանվում են համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների:
Ուշադրություն!!! Ավանդի(ների) ժամկետը լրանալու կամ ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կկիրառվի ամսական սպասարկման և Բանկի բանկոմատներից կանխիկացման վճար` համաձայն համապատասխան տեսակի քարտի համար գործող սակագների:
1. Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
2. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
*Տոկոսների ստացման ժամկետի վերջում եղանակով ներդրված ավանդների համար գործող տոկոսադրույքներ
Հարմարավետ ավանդի տեղեկատվական ամփոփագիր
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)
Թարմացվել է առ՝ 27-10-2020թ., 09:00