Առանց գույքի գրավի վարկ
Վարկի առավելագույն գումար
մինչև զուտ եկամտի 12-ապատիկը
Sարեկան տոկոսադրույք
անվ.՝ 12%-18․6%
փաստ.` 14.5%-24%
Վարկի առավելագույն ժամկետ
5 տարի
Վարկի որոշման ժամկետ
հաշված րոպեների ընթացքում

Վարկի ձևակերպման վայր | Բանկի մասնաճյուղ |
Հաճախորդի նպատակային խումբ | Խումբ 1` Բանկի աշխատավարձային նախագծերի աշխատակիցներ Խումբ 2` հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցներ Խումբ 3` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) |
Ապահովությունը | Եկամտի ստացման իրավունք |
Արժույթ | AMD |
Տարեկան անվանական տոկոսադրույք* | 12%-18.6% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 14.5%-24% |
Վարկային հաշվի հավելյալ սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ | Տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1% |
Տոկոսադրույքի ֆիքսում | Տոկոսադրույքը ֆիքսվում է վարկի ամբողջ ժամկետի համար |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
Վարկի ժամկետ | 6-60 ամիս |
Մարման եղանակ | Անուիտետային վճարումներ, կամ եռամսյակային մարումներ: Եռամսյակային մարումների ընտրության հնարավորություն նախատեսված է զին.ծառայողների համար: |
Վարկի առավելագույն գումար**** | Խումբ 1` Եկամուտների (հարկումից հետո) 11-ապատիկը *** Խումբ 2` Եկամուտների (հարկումից հետո) 6-ապատիկ Խումբ 3`Եկամուտների (հարկումից հետո) 3-ապատիկը
|
Վարկի նվազագույն գումար | 100,000 AMD |
Վարկի ավելացվող մասի նվազագույն գումար (նոր վարկի տրամադրման միջոցով գործող վարկի գումարի ավելացման դեպքում) |
|
Վարկի տրամադրման եղանակ | Միանվագ, անկանխիկ եղանակով |
Վարկի վաղաժամկետ մարում | Սահմանափակումներ չկան |
Վարկի որոշման կայացման | 1.5 աշխատանքային օր |
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 30 օրացույցային օր` վարկի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից |
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Վարկի որոշման կայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում |
Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | 0.08% վարկի սկզբնական գումարից (300,000 AMD և բարձր վարկի գումարի դեպքում ոչ պակաս քան 350 AMD), բայց ոչ ավել քան 9,000 AMD |
Վարկային հաշվի հավելյալ** սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև`
|
Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար | 0 |
Միանվագ միջնորդավճար վարկի | Խումբ 1 և 2`1,6% վարկի գումարից, բայց ոչ ավել քան 80,000 AMD Խումբ 3` 1,1% վարկի գումարից, բայց ոչ ավել քան 80,000 AMD
|
Ընթացիկ հաշիվների բացում/վարում | Համաձայն բանկային հաշիվների և քարտային հաշիվների Բանկի սակագների |
Վարկառուի կողմից պարտավորությունների | Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.1% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար |
Վարկային միջոցների կանխիկացում | Վարկը հաճախորդի գործող հաշվին տրամադրելու դեպքում՝ համաձայն տվյալ հաշվի գործող սակագների: Տվյալ վարակտեսակի շրջանակներում հատուկ պայմաններով տրամադրվող քարտին վարկի տրամադրման դեպքում՝ անվճար (Բանկի բանկոմատներից և Բանկի մասնաճյուղերում POS տերմինալներից կանխիկացման դեպքում) |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն |
* Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Հաճախորդի կողմից գործակալական ապահովագրական պրոդուկտներից օգտվելու դեպքում տրամադրվում է հավելյալ մինչև 0.7% զեղչ տարեկան անվանական տոկոսադրույքից, սակայն դրանցից փաթեթի գործողության առաջին տարվա ընթացքում հրաժարվելու դեպքում զեղչը չեղարկվում է:
- Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում:
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում
*** Առանձին կազմակերպությունների աշխատակիցների համար հնարավոր է մինչև աշխատավարձի 12-ապատիկը:
**** Հաճախորդի կողմից <<Գույքի ապահովագրություն (Բնակարան ակտիվ)>> կամ <<Ընտանիքի ապահովագրություն>> ապահովագրական փաթեթները ձեռք բերելու և ապահովագրավճարը վարկային միջոցների հաշվին վճարելու ցանկության դեպքում՝ Վարկի հաստատված սահմանաչափը կարող է գերազանցել հաճախորդի կողմից հայտում նշված գումարը/հասանելի սահմանաչափը, բայց ոչ ավել քան սույն սակագներով ստանդարտ վարկերի համար սահմանված վարկի նվազագույն գումարի 15%, ընդ որում՝ Հաճախորդը չի կարող միաժամանակ ունենալ մեկից ավել հավելյալ սահմանաչափով տրամադրված վարկ:
ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
Կարգավիճակ | 1. ՀՀ ռեզիդենտ, որը ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե |
Տարիքը | Վարկի տրամադրման պահին վարկառուի/համավարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը |
Համավարկառու | Համավարկառու` ցանկացած ֆիզիկական անձ Համավարկառուների քանակը` 2-ից ոչ ավել Համավարկառուների նկատմամբ պահանջները համանման են վարկառուների նկատմամբ պահանջներին |
Վարկառուի վարկային պատմության | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային ստաժ | 1. Աշխատանքի մշտական վայր |
Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:
- Կրկնակի դիմելու սահմանափակում -30 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
- Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:
- Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները`այստեղ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ “Վարկ Ունիվերսալ” առանց գույքային ապահովման
Ուշադրություն` վարկի տոկոզագումարները հաշվարկվում են անվանական տոկոզադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Զգուշացում `պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Թարմացվել է առ՝ 05-02-2021թ., 12:20