VTB-BANK

Հիփոթեք "Կոմիտաս Պարկ" բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    200 000 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ․ 10.3 – 12.6%

    փաստ․ 11.6 – 13.4%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    30 տարի

  • Որոշման  կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

    1.5  աշխատանքային


Հիփոթեք "Կոմիտաս Պարկ" բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

Նպատակային նշանակություն

«Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասում ք. Երևան Գրիբոյեդով 48 հասցեում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վարկ

Վարկի ձևակերպման վայր

Հիփոթեքային վարկավորման կենտրոն կամ բնակավայրի (մարզի) ցանկացած մասնաճյուղ

Արժույթ

AMD

Ֆոնդավորում

Ազգային հիփոթեքային ընկերություն (ԱՀԸ)

Բանկի ռեսուրս

Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք

10.3% – 12.5%

 

11.9%-12.6%

 

Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք 

11.6 – 13.4%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

70% (լրացուցիչ ապահովության դեպքում՝ 90%)

 

 90%

Նվազագույն կանխավճար

Սկսած 10% (լրացուցիչ ապահովության դեպքում, հակառակ դեպքում՝ 30%)

10%

Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ Ազգային հիփոթեքային ընկերություն ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:
2.Ուշադրություն`վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորոն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ

30 տարի

Նվազագույն ժամկետ

10 տարի

3 տարի

Մարման եղանակ 

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

Վարկի առավելագույն գումար

60,000,000 AMD

200,000,000 AMD

Վարկի նվազագույն գումար

1,000,000 AMD

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ կամ փուլային

Վարկի վաղաժամկետ մարման արգելք

Սահմանափակումներ չկան

Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

1.5 (մեկ ու կես) աշխատանքային օր

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ 

Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար

  1. Վարկի մնացորդի գումարի 0.059%
  2. Հաճախորդի ցանկությամբ կարող է չսահմանվել, որի դեպքում վարկի անվանական տոկոսադրույքը սահմանվում է 0.7% ավել

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

Նախատեսված չէ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Նախատեսված չէ

Գրավից ազատում(պարտադիր)

2000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության)

Համաձայն Բանկի սակագների

Գրավի գրանցում

Սեփականության իրավունքի գրանցում

 Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար 

10 000-25 000 ՀՀ դրամ

 Բանկային հաշիվների բացում /վարում

Համաձայն Բանկի սակագների

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.13% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Գումարի կանխիկացում 

Համաձայն հաշվի սպասարկման սակագների 

Վարկային հաշվի գծով քաղվածքի տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների համաձայն

Ապահովագրություն

Ապահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:
Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ:

Անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համար

Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան / վարկի մնացորդի չափով

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե

2. ՀՀ քաղաքացի

1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե
2. ԼՂՀ գրանցված քաղաքացիներ, ովքեր ստանում են եկամուտ ՀՀ-ում

Համավարկառու

Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն:

Աշխատանքային փորձ

1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում

2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի

Տարիք

21 տարեկանից բարձր, սակայն մինչ վարկի մարման ժամկետը` մինչև թոշակային տարիքը

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք

Գույքի գտնվելու վայրը


ՀՀ

Լրացուցիչ ապահովություն

ԱՀԸ ֆոնդով տրամադրվող վարկերի դեպքում`

կանխավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի արժեքի 10% չափով, եթե`

1. ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի կողմից ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գոյություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը չի կարող գերազանցել 80%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա:

2 առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20% և վարկառուի կողմից 10% և ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

  

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Մասնաբաժինների տրամադրման պահին հիմք է ընդունվում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքում նշված գինը:

Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից մինչև 4-րդ մասնաբաժնի տրամադրումը (սեփականության վկայականի ստացումից հետո) և Բանկում գույքի 100% ավարտվածության վերաբերյալ սեփականության վկայականի գրավադումից հետո՝ հավատարմագրված անկախ գնահատողի կողմից
Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Գույքի ապահովագրություն`վարկի ամբողջ ժամկետի համար

Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք` 7.5%
  • Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*7.5/100/365=2,055 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*7.5/100/365=2,034 ՀՀ դրամ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Կանխավճարի ապահովագրության տեղեկատվական թերթիկ անվամբ:

“Կոմիտաս Պարկ" բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռքբերման վարկավորման համար վարկառուի/ համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է

Թարմացվել է առ՝ 23-10-2021թ., 12:21

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ