VTB-BANK

Հիփոթեք "Վերածնունդ" երիտասարդական ավանում ավտոկայանատեղի ձեռքբերման նպատակով

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    6 500 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ․ 13.5%

    փաստ․ 14.4%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    10 տարի

  • Որոշման  կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

     1.5  աշխատանքային


Հիփոթեք "Վերածնունդ" երիտասարդական ավանում ավտոկայանատեղի ձեռքբերման նպատակով

 

 

Նպատակային նշանակություն

"Վերածնունդ" երիտասարդական ավանում  ք. Երևան Մոնթե Մելքոնյան 44 նախնական հասցեով (շենքեր 1-7) ավտոկայանատեղի ձեռքբերման նպատակով վարկ

Արժույթ

AMD

Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք

13.5.%

Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք 

14.4%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Նվազագույն կանխավճար

20%

Առավելագույն ժամկետ

10 տարի

Նվազագույն ժամկետ

3 տարի

Մարման եղանակ 

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

Վարկի առավելագույն գումար

6,500,000 ՀՀ դրամ

Վարկի նվազագույն գումար

1,000,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ

Վարկի վաղաժամկետ մարման արգելք

Սահմանափակումներ չկան

Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

1.5 (մեկ ու կես) աշխատանքային օր

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ 

Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար

Նախատեսված չէ

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

Նախատեսված չէ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Նախատեսված չէ

Գրավից ազատում(պարտադիր)

2000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության)

Համաձայն Բանկի սակագների

Գրավի գրանցում

Սեփականության իրավունքի գրանցում

 Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար 

10 000-25 000 ՀՀ դրամ

 Բանկային հաշիվների բացում /վարում/

Համաձայն Բանկի սակագների

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.1% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Գումարի կանխիկացում 

Համաձայն հաշվի սպասարկման սակագների 

Վարկային հաշվի գծով քաղվածքի տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների համաձայն

Ապահովագրություն

Չի իրականացվում

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործումէ 15.09.2020թ.-ից)

”ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր

2. ԼՂՀ քաղաքացի, ում եկամուտները ձևավորվում են ՀՀ տարածքում

Համավարկառու

Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ:

Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:

Թույլատրվում է զրոյական համավարկառուի ներկայացումը( ում մասով վճարունակության վերլուծություն չի կատարվում, սակայն համավարկառուն կրում է համապարտ պատասխանատվություն վարկառուի հետ վարկային պարտավորությունների մարման համար):

Զրոյական համավարկառուն պետք է բավարարի միայն վարկային պատմության նկատմամբ Բանկի պահանջներին:

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն:

Աշխատանքային փորձ

Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 4 ամսվա ընթացքում:

2. 1 (մեկ) տարուց ոչ պակաս ընդհանուր աշխատանքային ստաժ: 

Աշխատանքային փորձ չի պահանջվում միայն ՛՛1000+՛՛ ֆոնդի հատուցումների գումարներից եկամուտների հիման վրա հայտերի դեպքում:

Տարիք

Վարկառուի տարիքը` վարկ ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը:

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

Գրավի առարկա

Ձեռք բերվող ավտոկայանատեղի

Վարկի ապահովություն

1.Վարկի տրամադրման ժամանակ վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով (ավտոկայանատեղի ձեռք բերման իրավունքով): 

2. Կառուցապատումը ավարտելուց հետո վարկի ապահովություն է դառնում 100% ավարտվածությամբ ձեռքբերվող անշարժ գույքը:

Գույքի գտնվելու վայրը

ՀՀ

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Հիմք է ընդունվում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից տրամադրված տեղեկանքում նշված անշարժ գույքի գինը: 

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք` 7.5%
  • Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*7.5/100/365=2,055 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*7.5/100/365=2,034 ՀՀ դրամ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» օրենքի հիման վրա և ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վերածնունդ երիտասարդական ավանում ավտոկայանատեղի ձեռքբերման  նպատակով հիփոթեքային վարկավորման համար վարկառուի/համավարկառուի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

 

 

 

Թարմացվել է առ՝ 08-04-2021թ., 15:13

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ