Ավտովարկավորման շահավետ պայմաններ Toyota Yerevan-ի հետ
մինչև 5 աշխատանքային ժամ
28 000 000 AMD
Sարեկան տոկոսադրույք
անվ.՝ 13.4%-14.4%
փաստ.` 14.8%-19.1%
Վարկի առավելագույն ժամկետ
5 տարի
Նախնական որոշման կայացման ժամկետ
մինչև 5 աշխատանքային ժամ

Արժույթ | AMD |
Տարեկան անվանական տոկոսադրույք * | 13.4%-14.4% |
Sարեկան փաստացի տոկոսադրույք | 14.8%-19.1% |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
Անվանական տոկոսադրույքի փոփոխում | Ուշադրություն: Որպես տաքսի ավտոմեքենայի օգտագործման բացահայտման դեպքում Բանկն իրավունք ունի կամ պահանջել ամբողջական վաղաժամկետ մարում, կամ Հաճախորդի սեփական հաշվին պետք է իրականացվի ավտոմեքենայի ապահովագրում որպես տաքսի (բարձր սակագներով), կամ դրույքը կբարձացվի մինչև 24% (փաստացի): |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 96% |
Նվազագույն կանխավճար | 4% |
Առավելագույն ժամկետ | 5 տարի |
Նվազագույն ժամկետ | 1 տարի |
Մարման եղանակ | 1. Հավասարաչափ ամսական (անուիտետային) վճարումներ 2. Մնացորդային վճարում. մայր գումարի 70% մարվում է ամսական անուիտետային ժամանակացույցով մինչև ժամկետի վերջ, մայր գումարի 30% մնում է մարման համար ժամկետի վերջում: |
Վարկի առավելագույն գումար | 28,000,000 |
Վարկի նվազագույն գումար | 1,000,000 |
Վարկի տրամադրման եղանակ | Սահմանափակումներ չկան |
Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման ժամկետ | 5 (հինգ) աշխատանքային ժամ |
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը կնքելուց հետո
|
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար | 6,000 ՀՀ դրամ |
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | Նախատեսված չէ |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 15,000 ՀՀ դրամ |
Գրավից ազատում (պարտադիր) | 1,000 ՀՀ դրամ |
Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում տույժեր | 0.09% չափովտույժժամկետանցվարկիմայրգումարիևտոկոսագումարինկատմամբ` ամենժամկետանցօրվահամար |
Բանկային հաշիվների բացում/վարում | |
Վարկային միջոցների կանխիկացում | |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների համաձայն |
Հաճախորդի կյանքի ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համար | Չի իրականացվում |
Այլ պայմաններ | Համաձայն Բանկում գործող առաջնային շուկայից ավտովարկավորման պայմանների և սակագների |
* Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են զեղչեր:
Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Կարգավիճակ | 1. ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե 2. ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում |
Համավարկառու | Ֆիզիկական անձ, ով հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու եղբայր/քույր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Զրոյական համավարկառու | Ֆիզիկական անձ-վարկառուի ամուսին, ծնողներ, չափահաս երեխաներ, քույր/եղբայր: Համավարկառու 0 պետք է բավարարի միայն վարկային պատմության նկատմամբ սահմանված պայմաններին: Զրոյական համավարկառուի առկայության դեպքում ՏՄ ՃՈ-ում կարող է գրանցվել զրոյական համավարկառուի անունով: |
Վարկային պատմությանը ներկայացվող | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային փորձ | 1. Նվազագույնը 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում: |
Տարիք | Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տաիքը: |
Վճարունակության գնահատում` | Այն դեպքում, երբ հաճախորդը վճարում է 30% կանխավճար, ապա ստուգվում է միայն հաճախորդի աշխատանքի փաստի առկայությունը: |
Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:
Ապահովություն | Ձեռք բերվող ավտոմեքենա |
Անշարժ գույքի շուկայական արժեքի | Ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ավտոմեքենայի արժեքի հիման վրա |
Գույքի ապահովագրություն` ԿԱՍԿՈ | Իրականացնում է Բանկի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում 1 (մեկ) տարվա ժամկետով, առնվազն վարկի մայր գումարի չափով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրությունը երկարացվում է 1 (մեկ) տարով առնվազն վարկի մայր գումարի մնացորդի չափով: Ընդ որում մեքենայի շուկայական արժեքը յուրաքանչյուր տարի նվազեցվում է 10-ով%: Վերջին տարում ապահովագրությունն իրականացվում է մնացած ժամկետի համար: Ապահովագրությունը չի երկարաձգվում, եթե հաճախորդի օբյեկտիվ ռիսկը 5 է: Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքում: |
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
- Վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
- Վճարունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
Առաջնային շուկայից ավտովարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ
Ուշադրություն` վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ :
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Թարմացվել է առ՝ 11-02-2021թ., 14:08