VTB-BANK

Գյուղատնտեսական վարկ

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    5 000 000 AMD-ին համարժեք USD

  • Sարեկան  տոկոսադրույք

    Sարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 1%-9%

    փաստ.` 10.6%-24%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

     3 տարի

  • Որոշման կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

    հաշված րոպեների ընթացքում


Գյուղատնտեսական վարկ

 

 

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ

Նպատակային նշանակություն

ՀՀ ռեզիդենտ գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ*

Մարման եղանակ

Մինչև 90 օրվա տոկոսագումարները 
վճարվում են վարկի տրամադրման պահին, իսկ մնացած տոկոսագումարները` ժամկետի
 ավարտին` հիմնական գումարի հետ միասին: Տոկոսագումարը հաշվարկվում է միայն օգտագործված օրերի համար (Տարբերակ 1):

Վարկի ամբողջ ժամկետի համար տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս, իսկ վարկի հիմնական գումարը` ժամկետի ավարտին: (Տարբերակ 2)

Անուիտետային վճարումեր (Տարբերակ 3)

Արժույթ

ԱՄՆ դոլար ((USD) միայն գործող վարկի երկարաձգում)

Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ

ՀՀ դրամ (AMD) կամ ԱՄՆ դոլար (USD)

Վարկի տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է անկանխիկ՝

1) ըստ հաճախորդի նախընտրության իր գործող քարտային/բանկային հաշվին,

2) եթե հաճախորդը չունի գործող քարտային/բանկային հաշիվ` նոր բանկային հաշվին, որը բացվում է վարկի ձևակերպման պահին  (համաձայն Բանկում գործող սակագների): Տրամադրված Վարկի գումարը ըստ հաճախորդի ցանկության հնարավոր է կանխիկացնել  բանկային/քարտային հաշվից՝ վարկի կանխիկացման վճար չի սահմանվում:

Անվանական տարեկան տոկոսադրույք

LTV=100%-ի դեպքում`
    9%** 
LTV=90%-ի դեպքում`8%**

LTV=100%-ի դեպքում`
8%
LTV=90%-ի դեպքում`
7%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

10.6%-24%

Վարկի առավելագույն ժամկետ***

180 օր

1080 օր

Զեղչ տարեկան անվանական տոկոսադրույքից վարկային հաշվի հավելյալ**** սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում

Կախված վարկի գումարից`

  • մինչև 500 USD (ներառյալ) վարկի դեպքում` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1,5%,
  • 500 USD վարկի գումարի գերազանցման դեպքում` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%

Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատսխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով:

Վարկի նվազագույն ժամկետ

80 օր

365 օր

Վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ

  • 5,000,000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար*, եթե հաճախորդի անունով առկա են և/կամ ձևակերպվում են միայն LTV**=100%-ով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր,
  • 3,000,000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար*, եթե հաճախորդի անունով առկա է գոնե մեկ LTV**>100%-ով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ:

* հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված USD արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով:

** LTV-վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ:

Վարկի նվազագույն գումար

30 000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար` հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով

Վարկի վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:

Վարկառուն/ները իրավունք ունի/են՝

առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկըՏվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվումընդ որում`

  • ենթակա են նվազեցման վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսներիմիջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը:
  • ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարմա կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքներըվարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համարինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարներընոտարական վավերացմանպետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքումդիմաց կատարված վճարներըհավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցողվարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:

Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարվածսակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:

Վարկի տրամադրման միանվագ վճար

  • մինչև 1,000 USD (ներառյալ) վարկի գումարի դեպքում – 2.7% վարկի գումարից + 1 000 AMD
  • 1,001-ից 2,000 USD (ներառյալ) վարկի գումարի դեպքում - 2.7% վարկի գումարից + 2 000 AMD
  • 2,001-ից 3,000 USD (ներառյալ) վարկի գումարի դեպքում - 2.7% վարկի գումարից + 2 500 AMD
  • 3,001-ից 5,000 USD (ներառյալ) վարկի գումարի դեպքում - 2.7% վարկի գումարից + 4,000 AMD

2.8% վարկի գումարից

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր)

 Միջնորդավճար նախատեսված չէ

Տրամադրված վարկի գումարի 0.4%

Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր)

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև`

տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ ավել, քան 3,000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ

90-100% (անկախ վարկի ժամկետից)

Վարկի հաստատման ժամկետՀաշված րոպեների ընթացքում

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Կախված գրավադրվող ոսկու քանակից` առավելագույնը մինչև 1 աշխատանքային ժամ

Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամեկտանց օրացուցային օրվա համար)

  0,13% ժամկետանց գումարից և հաշվարկված տոկոսներից

Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում

3 900 ՀՀ դրամ

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

  “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն  

Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկյա իրերի վարկառու- գրավատուին հետ վերադարձման ժամկետը

Բանկի գործող ընթացակարգի համաձայն՝ Բանկի մասնաճյուղում գտնվող գրավադրված ոսկյա իրերը վերադարձվում են վարկառու-գրավատուին վարկի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Բանկի մասնաճյուղ վարկառուի ներկայանալուն պես: Բացառիկ դեպքերում մասնաճյուղի կառավարչի համաձայնեցմամբ գրավը Հաճախորդին կարող է վերադարձվել անմիջապես վարկը ամբողջությամբ մարելուց հետո կամ նույն աշխատանքային օրվա ընթացքում:

* Վարկը տրամադրվում է Հաճախորդի գրանցման վայրով, մարզի սահմաններում, այսինքն մարզի սահմաններում գրանցված Հաճախորդները կարող են ստանալ վարկը միայն այդ մարզում գործող "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ մասնաճյուղերի կողմից:

** Տարբերակ 1 մարման եղանակի դեպքում բացառություն են կազմում Արթիկ և Թալին մասնաճյուղերը, որտեղ տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է`

6%` LTV=100%-ի դեպքում:

5%` LTV=90%-ի դեպքում:

*** Վարկի ժամկետի ավելացման պահին գանձվում է ավելացումն իրականացնելու օրվա դրությամբ գործող վարկավորման միջնորդավճարները

Եթե վարկի մարման օրը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, վարկի մարման օր է հանդիսանում հաջորդ աշխատանքային օրը:

**** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները.

  • Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված)  տեղեկատվության տրամադրում:
  • դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:

 

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը

Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր:

Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից)

1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը: 
2) Այն դեպքում, եթե վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով առկա են գործող այլ վարկեր, որոնք դասակարգված են սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով, ապա ԱԲՀ-ում երկարաձգումը հնարավոր կլինի իրականացնել միայն 3 ամիս ժամկետով և անուիտետային մարման եղանակից տարբերվող վարկի մարման եղանակով, որը սահմանված է սույն պայմանների և սակագների համաձայն: Ընդ որում վարկի պայմանագրային գումարը երկարաձգումից հետո չպետք է լինի ավել, քան գործող վարկի պայմանագրային գումարը: Սակայն դուրս գրված վարկերի երկարաձգումը հնարավոր չէ: 

 
Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներԲանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն
Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

1) Անձը հաստատող փաստաթուղթ, որտեղ հաշվառման հասցեն պետք է լինի գյուղական համայնքում, հակառակ դեպքում` գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • գյուղատնտեսական նշանակության հողատարածքի սեփականության վկայական (առկայության դեպքում),
  • համապատասխան մարմնի կողմից (գյուղվարչություն) գրանցված գյուղատնտեսական նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի անձնագիր (առկայության դեպքում),
  • գյուղի ադմինիստրացիայի կողմից տրված տնտեսությունում անասունների քանակը հավաստող տեղեկանք:

        2) Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ փոխարինող փաստաթուղթ:

Ապահովում

Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չեն առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ:

Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար

 Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:*

* Վարկառուի մահվան դեպքում գրավի ստացման համար ժառանգի(ների) կողմից ժառանգության վկայականը ներկայացնելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար չի գանձվում:

Գրավի արժեքի գնահատում

Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:

Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն` Արտարժույթով վարկերի դեպքում փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդել վարկի մարումների վրա:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Զգուշացում՝ Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 14:33

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ