VTB-BANK
Վճարային մատանի Mastercard

Վճարային մատանի Mastercard

  • Եզակի դիզայն և լայն տեսականի
  • Առանց հպման ակնթարթային վճարումներ
  • Կից քարտեր` Visa Gold կամ Visa Platinum

Պատվիրել քարտ

  • Վճարային մատանու թողարկում – 75 000 ՀՀ դրամ
  • Վճարային մատանու սպասարկում – անվճար
  • Ժամկետ – 5 տարի

ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային մատանիների առավելությունները

1․ Այլևս վճարումներ կատարելու համար հարկավոր չէ Ձեզ հետ ունենալ բանկային քարտ: Վճարային մատանիներն լիարժեք կատարում են սովորական բանկային քարտի բոլոր գործառույթները, երբ ապրանքների և ծառայությունների դիմաց կատարվում են անհպում վճարումներ։ Վճարման համար բավական է մատանին կրող ձեռքը մոտեցնել անհպում վճարումներ ընդունող վճարային տերմինալին։

2. Վճարային մատանին կցվում է նոր կամ գործող Visa Gold կամ Visa Platinum քարտին, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել վճարային գործիքը, այդ թվում կատարել քարտային հաշվից կանխիկացում, գործարքներ ինտերնետ միջավայրում է այլն։

3․ 4 արժույթ 1 քարտում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի: Ձեր վճարային մատանին միաժամանակ կցված են 4 տարբեր արժույթով քարտային հաշիվներ, որի շնորհիվ Դուք ապահովագրված եք արտարժույթի փոխարկման կուրսի տատանումներից:

4. Քարտային հաշիվների համալրում իրական ռեժիմում Բանկի 24/7 ինքնասպասարկման կետերի, Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգերի և TelCell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալների և էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

5. Վճարային մատանու միջոցով կատարված գործարքների վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվության ստացում SMS-բանկինգ ծառայության միջոցով (ծառայության ակտիվացման դեպքում):

6․ Վճարային մատանու ժամկետի երկարաձգում գործողության ժամկետի ավարտից հետո։

Ինչպես ձեռք բերել վճարային մատանի

  • Ծանոթացե'ք սակագներին և պայմաններին,
  • Ընտրե'ք Ձեր նախընտրած մատանու  տեսակը այստեղ
  • Պատվիրե'ք վճարային մատանին առցանց կամ 
  • Այցելե'ք Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ,
  • Զանգահարե՛ք Բանկի Կոնտակտային կենտրոն 8787 հեռախոսահամարով,
  • Ներկայացրե'ք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,
  • Ստացե'ք Ձեր վճարային մատանին 1-5 բանկային օրվա ընթացքում:

Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Mastercard Վճարային մատանիների սակագներ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

Դեբետային քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ և պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

Թարմացվել է առ՝ 15-09-2023թ., 13:07

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ