VTB-BANK
MasterCard

MasterCard

  • 4 արժույթ 1 քարտում
  •  Առանց հպման ակնթարթային վճարման քարտեր
  • Secure Code անվտանգության համակարգ
  • Մինչև 40% զեղչ գնումներ կատարելիս

Պատվիրել քարտ

  • Էկոնոմ դասի քարտ  
  • Տարեկան/ամսական սպասարկում – 2 900/290 ՀՀ դրամ
  • Օրական կանխիկացման սահմանաչափ – 500 000 ՀՀ դրամ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկել է MasterCard PayPass  անհպում քարտերի թողարկումը, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնել վճարումներ ակնթարթորեն` POS-տերմինալին քարտի մեկ հպումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային քարտերի  առավելությունները

1.  4 արժույթ 1 քարտում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի: Ձեր վճարային քարտին միաժամանակ կցված են 4 տարբեր արժույթով քարտային հաշիվներ, որի շնորհիվ Դուք ապահովագրված եք արտարժույթի փոխարկման կուրսի տատանումներից: 


2. Չիպային կրիչով քարտեր, որոնք ի տարբերություն ժապավենային կրիչով քարտերի առավել ապահով են. ապահովում են քարտապանի տվյալները չլիազորված օգտագործումից:


3. Անվտանգ առցանց գնումներ 3D Secure ծառայության շնորհիվ: Գործարքի պահին Դուք ստանում եք SMS-հաղորդագրություն վեցանիշ գաղտնաբառով վճարումը հաստատելու համար:


4. Քարտային հաշիվների համալրում իրական ռեժիմում Բանկի 24/7 ինքնասպասարկման կետերի, Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգերի և TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով:


5. Դրամական փոխանցման համակարգերի միջոցով փոխանցված գումարների ստացում անմիջապես քարտին Կոնտակտային կենտրոնի 87-87 հեռախոսահամարին մեկ զանգի միջոցով:


6. ՎՏԲ Խմբի ավելի քան 17.000 բանկոմատներից Բանկի Gold քարտերին առկա դրամական միջոցների կանխիկացում արտոնյալ պայմաններով: 


7. Քարտին վարկային գիծ ստանալու հեշտացված գործընթաց: Ավելի մանրամասն այստեղ:


8. Քարտով կատարված գործարքների վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվության ստացում SMS-բանկինգ ծառայության միջոցով (ծառայության ակտիվացման դեպքում):

9. ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզի միջոցով ամենամոտ բանկոմատի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության ստացում: 

 

Ինչպես ձեռք բերել քարտ

  • Ընտրե'ք Ձեր նախընտրած քարտատեսակը,
  • Ծանոթացե'ք սակագներին և պայմաններին,
  • Պատվիրե'ք քարտն առցանց կամ
  • Այցելե'ք Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացե'ք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,
  • Ստացե'ք Ձեր քարտը 1-5 բանկային օրվա ընթացքում:

Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

MasterCard դեբետային քարտերի սակագներ

Դեբետային քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ և պայմաններ

Թարմացվել է առ՝ 06-02-2020թ., 17:20

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին