VTB-BANK
KID, TEEN և iSTUDENT վճարային քարտեր

KID, TEEN և iSTUDENT վճարային քարտեր

  • Առանձնահատուկ դիզայն
  • Բազմարժութային քարտեր
  • Արտոնյալ պայմաններ ուսանողների համար

Պատվիրել քարտ

  • KID քարտի թողարկում – անվճար
  • KID քարտի սպասարկում – 1,900 ՀՀ դրամ տարեկան
  • Անվտանգության 3D Secure համակարգ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ VISA KID քարտերը նախատեսված են 6-12 տաեկան երեխաների համար, առանձնանում են իրենց ուրույն դիզայնով, բազմարժութային են և ուղղված են վաղ հասակից երեխաների և պատանիների մոտ ձևավորել անկանխիկ վճարումների վարքագիծ:

Սիրելի փոքրիկ, բարի գալուստ անկանխիկ վճարումների մեծ աշխարհ:

Հատուկ քեզ համար մենք պատրաստել ենք յուրահատուկ դիզայնով բանկային քարտ, որի միջոցով դու կարող ես ինքնուրույն վճարել գնումների համար, կուտակել գումար քարտային հաշիվների վրա և կատարել մի շարք անկանխիկ գործարքներ, ճիշտ այնպես ինչպես դա անում են մեծահասակները:

Քո գումարները բանկային քարտի մեջ պահելն ավելի ապահով է, քանի որ եթե անգամ կորցնես քարտդ, միևնույն է քո գումարները չեն կորի, ինչպես նաև ստիպված չես լինի խանութում ամեն անգամ հաշվել մանրը, իսկ քո ծնողներն ու մեծահասակաները կկարողանան ամեն վայրկյան քեզ գումար փոխանցել:

Ինչպես ձեռք բերել VISA KID վճարային քարտ

VISA KID քարտերը կարող են բացվել 2 եղանակով`

  1. որպես հիմնական քարտ, այս դեպքում երեխան հանդես է գալիս որպես Բանկի առանձին հաճախորդ
  2. որպես ծնողի վճարային քարտին կից քարտ, այս դեպքում երեխայի քարտը կցվում է ծնողի  դեբետային քարտի հաշվիներին,

VISA KID քարտերը բացելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

  • անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայականի միջոցով կարող են բացվել միայն կից քարտեր) և սոցիալական քարտը/հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,
  • Ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, և սոցիալական քարտը/հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են երեխայի և ծնողի/օրինական ներկայացուցչի կապը:
  • 14 տարին չլրացած Հաճախորդների համար դիմում-պայմանագրերը և այլ փաստաթղթերը ստորագրվում են բացառապես ծնողի կամ օրինական ներկյացուցչի կողմից:
  • Վճարային քարտը կարող եք ստանալ 1-5 բանկային օրվա ընթացքում:

Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

VISA KID վճարային քարտերի սակագներ

ՎՏԲ - Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա), գործում է սկսած 15.09.2020թ.-ից

 

Թարմացվել է առ՝ 27-08-2021թ., 18:40

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ