VTB-BANK

Օվերդրաֆտ միջին բիզնեսի համար


Օվերդրաֆտ միջին բիզնեսի  համար

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի 

Տարեկան տոկոսադրույք

Ամրագրված տոկոսադրույք, որն որոշվում է Բանկի սահմանված ֆոնդավորման դրույքի հիման վրա: 

ժամկետ

1- 12 ամիս

Օվերդրաֆտի սահմանաչափ

Օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկն կատարվում է Բանկի կողմից Բանկի բոլոր հաշիվներով  միջին օրեկան մնացորդի, միջին ամսական զուտ շրջանառության և Վարկառու ընկերության վարկանիշի  հիման վրա:
ՈՒՎԿ օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկն կատարվում է Բանկի ՎՌՎ կողմից, անհատական կարգով:  

Վարկառուներին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Բանկում և/կամ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում բացասական պատմության բացակայություն  (համաձայն §ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ խոշոր և միջին բիզնեսի հաճախորդների վարկավորման ընթացակարգի կազմակերպման մեթոդական ուղեցույցի):

2. Կայուն ֆինանսական վիճակ 4 վերջին եռամսյակների արդյունքներով  (առկայության դեպքում)՝ հաշվի առնելով սեզոնայնության գործոնը և գործունեության առանձնահատկությունները, վճարունակությունը, վարկային գործարքի գծով պարտքի մարման սկզբնական աղբյուրների առկայությունը:

3. Բանկին և/կամ այլ բանկերի/վարկային կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտքի բացակայություն Հաճախորդի հետ փոխկապակցված Վարկառուների խմբի գծով:

4. Բանկում  առնվազն ամիսը մեկ մինչև օվերդրաֆտի սահմանաչափի որոշման մասին հարցի քննարկման ամսաթիվը վերջին 3 /երեք/ օրացուցային ամսվա ընթացքում  հաշվին/հաշիվներին մուտքերի նվազագույն քանակի առկայություն (որի գծով շրջանառությունը ներառվում է օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկում):

5. Հաճախորդի նկատմամբ ներկայացված քաղաքացիական և վարչական հայցերի կամ հաճախորդին սնանկ կամ անվճարունակ ճանաչելու հայցի  բացակայություն:

6.Գործող արտոնագրի առկայություն (այն դեպքում, երբ գործունեությունը պահանջում է արտոնագրում);

7. Հաճախորդի կողմից պահանջվող դրամական միջոցների (վարկի) օգտագործման նպատակը չպետք է կապված լինի շահումով խաղերի հետ  (խաղային ավտոմատներ, խաղատուն և այլն):

8. Օֆշորային գոտիներում գրանցված բանկերի կամ ընկերությունների հետ գործարար հարաբերությունների առկայության դեպքում, որոշումների ընդունման կենտրոնը,  ՀՀ տարածքում գործունեության հաշվին համախառն հասույթի 50 և ավել տոկոս ապահովումը, ինչպես նաև  պահանջվող ֆինանսավորման օգտագործումը իրականացվում են ՀՀ տարածքում:

Օվերդրաֆտի նպատակը

•  Անհետաձգելի ընթացիկ դրամական պահանջմունքների օպերատիվ (կարճաժամկետ) ապահովման համար,

 • ժամանակավոր դրամարկղային ճեղքվածքի ծածկման համար,  

• այլ նպատակով, Բանկի Վարկային կոմիտեի որոշման համաձայն:  

Հիմնական պարտքի և հաշվարկված տոկոսների մարման պայմանները

  • Պարտքի օրեկան մարում (հիմնական պարտք, հաշվարկված տոկոսներ և միջնորդավճար չօգտագործված մասի դիմաց), ոչ ուշ քան 30-րդ կամ 45-րդ օրացուցային օրը այն ներկայացնելու պահից, եթե Լիազորված մարմնի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել:
  • Հաշվարկված տոկոսների և  չօգտագործված մասի դիմաց միջնորդավճարի ամսական մարում, հիմնական պարտքի օրեկան մարում, ոչ ուշ քան 30-րդ կամ 45-րդ օրացուցային օրը այն ներկայացնելու պահից, եթե Լիազորված մարմնի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել:
  • Պարտքի ամսական մարում  (հիմնական պարտք, հաշվարկված տոկոսներ և միջնորդավճար չօգտագործված մասի դիմաց), ոչ ուշ քան 30-րդ կամ 45-րդ օրացուցային օրը այն ներկայացնելու պահից, եթե Լիազորված մարմնի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել:

Միանվագ միջնորդավճար օվերդրաֆտի տրամադրման դիմաց 

0.3% - 1%  օվերդրաֆտի պայմանագրային գումարից

նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ,

առավելագույնը՝ 1 ,000,000 ՀՀ դրամ

Ֆինանսավորման մեթոդ 

Անկանխիկ

Հիմնական պարտքի ժամկետանց մասին նկատմամբ կիրառվող տույժ 

0.1 % օրեկան

Ժամկետանց տոկոսների նկատմամբ կիրառվող տույժ **

0.1 % օրեկան

Օվերդրաֆտի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոս 

0.5% - 1.5 %  տարեկան 

Միանվագ տուգանք օվերդրաֆտի ոչ նպատակային օգտագործման համար***** 

5% միանվագ ոչ նպատակային ձևով օգտագործված գումարից  

Տուգանք վարկային պայմանագրով սահմանված օգտագործման ձևի խախտման համար *****

5% միանվագ օգտագործման ձևի խախտմամբ  օգտագործված գումարից    

Տուգանք մոնիթորինգի պայմանները չկատարելու համար  (բացառությամբ ոչ նպատակային օգտագործման և օգտագործման ձևի) ***** 

Վարկային միջոցների մնացորդի 1%, սակայն  2,000,000 ՀՀ դրամից ոչ ավել

Վճար գործարքի սպասարկման  (պայմանների փոփոխության) դիմաց

Վարկային գործարքի ցանկացած պայմանների փոփոխության համար (այդ թվում գրավի մասով, բացառելով հաջորդական գրավի թույլտվության)՝ 100,000 - 500,000 ՀՀ դրամ միանվագ  յուրաքանչյուր հայտի համար  (Լիազորված մարմնի որոշման համաձայն):

Վարկային գործարքի էական (հիմնական)*** պայմանների համար՝ 0.2% Օվերդրաֆտի մնացորդից (եթե Օվերդրաֆտի օգտագործման ժամկետը վարկային փաստաթղթերի համաձայն լրացել է) կամ Օվերդրաֆտի սահմանաչափից  (եթե Օվերդրաֆտի օգտագործման ժամկետը վարկային փաստաթղթերի համաձայն չի լրացել), սակայն միանվագ 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս և   1,000,000 ՀՀ դրամից ոչ ավել  յուրաքանչյուր հայտի համար: 

* Առանձին դեպքերում ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել ապահովման այլ միջոցներ  (շարժական, անշարժ գույք, ՖԱ, ԻԱ երաշխավորություն)

**Պայմանագրով հաշվարկված տուժանքները (տույժեր և տուգանքներ) չպետք է գերազանցեն գանձման պահին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը:  

***Վարկային գործարքի էական (հիմնական) պայմանների փոփոխություն է համարվում հետևյալ փոփոխությունները.

.տոկոսադրույքի նվազեցում,

.գործարքի ընդհանուր ժամկետի փոփոխություն,

.օվերդրաֆտի սահմանաչափի ավելացում ****,

.գործարքի նպատակի փոփոխություն (նպատակային օգտագործման ձևակերպում) (վարկի սահմանաչափի շրջանակներում, վարկային գործարքի նպատակի միանգամյա փոփոխության դեպքում կիրառվում է միանվագ վճար   100,000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հայտի համար):

****Օվերդրաֆտի սահմանաչափն ավելացնելիս միանվագ վճարի հաշվարկն իրականացվում է  լրացուցիչ սահմանաչափից: 

***** Կիրառվում են Բանկի Լիազորված մարմնի առանձին որոշման համաձայն: 

 

Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի պայմանների փոփոխություն և/կամ գործողության ժամկետի վաղաժամկետ դադարեցում. 

  1. Բանկի Լիազորված մարմնի որոշմամբ և Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրով սահմանված վարկային զուտ շրջանառության մեծության պահպանման պարտավորությունը Վարկառուի կողմից չկատարելու դեպքում (բացառություն է կազմում առաջին ամիսը), Բանկն իրավունք ունի ավելացնել տոկոսադրույքն Օվերդրաֆտի գծով՝ գործող այն օրացուցային ամսվա ընթացքում, որում նշված պայմանը չի կատարվել, 2 տոկոսային կետով, իսկ Վարկառուի կողմից վարկային շրջանառության պահանջվող մակարդակի վերականգնման դեպքում, սկսած հաջորդ օրացուցային ամսվա մեկից նվազեցնել տոկոսադրույքը մինչև օվերդրաֆտի ձևակերպման պահին գործող տոկոսադրույքի մակարդակ,  
  2. Բանկի Լիազորված մարմնի որոշմամբ և 50 տոկոսից ավել Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրով վարկային զուտ շրջանառության մեծության պահպանման պարտավորությունը Վարկառուի կողմից չկատարելու դեպքում (բացառություն է կազմում առաջին ամիսը), Բանկն իրավունք ունի հրաժարվել Օվերդրաֆտի շրջանակներում գումար տրամադրելուց (հերթական մասի) և/կամ դադարեցնել Պայմանագրի գործողությունը և պահանջել Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ կատարում, Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի պայմանների համաձայն,
  3. Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի համաձայն վարկառուի կողմից իր  պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում,  Բանկը Օվերդրաֆտի գծով պարտավորության մարման նպատակով իրականացնում է հետևյալ գործողությունները.
  • ուղարկում է Վարկառուին ծանուցում պարտքը ամբողջությամբ մարելու պահանջով, և/կամ
  • կարող է միակողման կարգով հրաժարվել Օվերդրաֆտի սահմանաչափի շրջանակներում գումար տրամադրելուց և Վարկառուից պահանջել  Պայմանագրով բոլոր պարտավորությունների կատարում, և/կամ 
  • իրականացնում է դրամական միջոցների անակցեպտ դուրսգրում Բանկում Վարկառուի բոլոր հաշիվներից: Այն դեպքում, եթե  Բանկում Վարկառուի հաշիվներին առկա միջոցները բավարար են անհրաժեշտ գումարը դուրս գրելու համար, Բանկը անհրաժեշտ գումարը գանձելուց հետո, միակողմանի կարգով կարող է դադարեցնել  Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը:

Հաճախորդը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին.

- Բանկում և/կամ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում բացասական վարկային պատմության բացակայություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հարցման ամսաթվից մեկ տարվա ընթացքում.
ա) առկա են կետանցումներ հաճախորդի պարտավորություններով, նրա Հայտը քննարկելու պահի դրությամբ, 
բ) կետանցումների գումարային ժամկետը հաճախորդի պարտավորություններով գերազանցում է 30 օր,
- առնվազն 6 ամսվա գործունեություն ՀՀ տարածքում, թույլ է տրվում գործունեության 6 ամսից պակաս ժամկետ, եթե առկա է հիմնական պայմաններին բավարարող Հաճախորդի հետ փոխկապակցված ընկերություն կամ փոխկապակցված ընկերությունների խումբ,

- կայուն ֆինանսական վիճակ 4 վերջին եռամսյակների արդյունքներով  (առկայության դեպքում)՝ հաշվի առնելով սեզոնայնության գործոնը և գործունեության առանձնահատկությունները, վճարունակությունը, վարկային գործարքի գծով պարտքի մարման սկզբնական աղբյուրների առկայությունը,

- Բանկին և/կամ այլ բանկերի հանդեպ ժամկետանց պարտքի բացակայություն Հաճախորդի հետ փոխկապակցված Վարկառուների խմբի գծով օվերդրաֆտի սահմանաչափի որոշման հարցի քննարկման ամսաթվի դրությամբ,

- Բանկում  առնվազն ամիսը մեկ մինչև օվերդրաֆտի սահմանաչափի որոշման մասին հարցի քննարկման ամսաթիվը վերջին 3 /երեք/ օրացուցային ամսվա ընթացքում  հաշվին/հաշիվներին մուտքերի նվազագույն քանակի առկայություն (որի գծով շրջանառությունը ներառվում է օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկում),  

- Հաճախորդի նկատմամբ ներկայացված քաղաքացիական և վարչական հայցերի կամ հաճախորդին սնանկ կամ անվճարունակ ճանաչելու հայցի  բացակայություն,

- գործող լիցենզիայի առկայություն  (այն դեպքում, եթե գործունեությունն ենթակա է լիցենզավորման),

- Հաճախորդի կողմից պահանջվող դրամական միջոցների (վարկի) օգտագործման նպատակը չպետք է կապված լինի շահումով խաղերի հետ  (խաղային ավտոմատներ, խաղատուն և այլն),

- օֆշորային գոտիներում գրանցված բանկերի կամ ընկերությունների հետ գործարար հարաբերությունների առկայության դեպքում, որոշումների ընդունման կենտրոնը,  ՀՀ տարածքում գործունեության հաշվին համախառն հասույթի 50 և ավել տոկոս ապահովումը, ինչպես նաև  պահանջվող ֆինանսավորման օգտագործումը իրականացվում են ՀՀ տարածքում:

ՈՒՎԿ-ի համար.
- վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է արձանագրված լինի ՈՒՎԿ կողմից ՀՀ ԿԲ նորմատիվների խախտում, 
- ՈՒՎԿ-ի չաշխատող ակտիվների մակարդակը, համաձայն ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, չպետք է գերազանցի ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելի 10 տոկոսը,
- ՈՒՎԿ-ի ակտիվների ծավալը չպետք է 1 մլն.ՀՀ դրամից պակաս լինի:

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ