<<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ` <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ համար տպագրական նյութերի պատրաստման համար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել "ՎՏԲ – Հայաստան Բանկ" ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:
Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2019թ. Սեպտեմբերի 6-ը,  ժամը 17:30 ներառյալ:
Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ. Սեպտեմբերի 9 -ին. ժամը  11:00-ին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ, Մրցութային կոմիտե:
 Հասցե`ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ,
Կոնտակտային անձ`

Տաթևիկ Մարգարյան
Հեռ. (+37499)241123
Էլ. փոստ` Tender@vtb.am

Պետրոս Պետրոսյան 
Հեռ. +(37455)502107
Էլ. փոստ` P.S.Petrosyan@vtb.am

Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների մասին

I.       Մրցույթի կազմակերպիչ` "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ

II.      Մրցույթի անցկացման վայրը և մրցույթային հայտերի ընդունման հասցեն`
ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ

III.     Մրցույթային հայտերի ընդունման ժամկետները.
Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթն ընդունվում են Մրցույթի կազմակերպչի հասցեով ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00 – ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` Սեպտեմբերի 6-ը,  ժամը 17:30 ներառյալ:

 IV. Մրցույթի անցկացման կարգը
1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով` լոտերով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ՀՀ ռեզիդենտ), որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և  լրացված ձևաթուղթը` (տես` Հավելված 2): 
2. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց,
3. Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին լոտերով:
4. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորա•րություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:
5. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
• Փաստաթղթերի ցանկ;
• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):
• Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների ժամկետների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավելված 2-ի:
• Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը;
• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը,  հասցեն, բանկային վավերապայմանները և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:
• Կանոնադրության (անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր չէ) պատճեն (փոփոխություններով):
• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն (այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);
• Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:    
• 2018թ. ֆինանսական հաշվետվության պատճեն:
5.   Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է 2019թ. Սեպտեմբերի 9–ին,  ժամը 11:00  Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:
• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:
• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:
• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

V.      Հանձնարարության նկարագիրը
• Տպագրական նյութերի տեխնիկական նկարագիրը և  առանձնահատկությունները ներկայացված են Հավելված 2-ում:
• Ապրանքների առաքումը  "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ  պահեստ իրականացվում է մատակարարի կողմից:
• Անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կարող են տրամադրվել ապրանքների նմուշները:

 VI.     Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ.
• Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների փորձի առկայություն:
• Մրցույթին պետք է  պարտադիր ներկայացնել մասնակցի կողմից պատրաստված նմանատիպ տպագրական նյութերի նմուշներ:
• Տեղական շուկայում համապատասխան աշխատանքային փորձ` 2 տարուց ոչ պակաս:
• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ / արձագանքներ:
• Բավականաչափ ֆինանսական միջոցների և համապատասխան նյութատեխնիկական բազայի  (տպագրական սարք, թղթի առկայություն  և այլն)  առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: Սեփական նյութատեխնիկական միջոցների բացակայության դեպքում անհրաժեշտ է նշել ենթակապալ ընկերության անվանումը, հասցեն և տեխնիկական հնարավորությունները:
• Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում: