<<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ն Հայտարարում է բաց մրցույթ տրանսպորտային ծառայության մատուցման համար <<Տաքսի ծառայություն>> կամ << Դիսպեչերական կենտրոն >> կազմակերպություն ընտրելու նպատակով

Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել <<ՎՏԲ – Հայաստան Բան >> ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Մրցությանին հայտերն ընդունվում են մինչև 2019թ. ապրիլի 19-ը, ժամը 17:30 - ներառյալ:

Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2019 թ. ապրիլի 22-ին , ժամը 11:00--ին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել << ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ Մրցութային Կոմիտե: հասցեն` ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

 

Կոնտակտային անձ`

 

Տաթևիկ Մարգարյան

Հեռ. (+37499)241123
Էլ. փոստ` Tender@vtb.am

 

Պետրոս Պետրոսյան
Հեռ. (+37455) 502107
Էլ. փոստ` P.S.Petrosyan@vtb.am

 

I. Մրցույթի կազմակերպիչ`

 

<<ՎՏԲ – Հայաստան Բանկ>> ՓԲԸ

 

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

 

ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, << ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ

 

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

 

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. ապրիլի   19_-ը, ժամը 17:30:

 

IV. Մրցույթի անցկացման կարգը

 

1.    Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2):

2.    Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին ԼՈՏ-երով:

3.    Մրցույթի կազմակերպիչը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:

4.    Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:

5.    Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

·         Փաստաթղթերի ցանկ;

·         Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):

·         Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավերված 2-ի:

·         Վճարման պայմանները(կանխավճար, վճարման կարգը);

·         Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:

·         Կանոնադրության (անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր չէ) պատճեն (փոփոխություններով):

·         Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);

·         Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:

·         2018թ ֆինանսական հաշվետվություն:

6.    Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

·         Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է ապրիլի _22_-ին, ժամը 11:00 Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:

·         Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը: Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը և կազմվում է համապատասխան արձանագրություն:

·         Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:

·         Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

 

V. Հանձնարարության նկարագիրը

 

Հանձնարարության նկարագիրը ներկայացված էՀավելված 2-ում:

 

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

 

  • Համապատասխան   աշխատանքային փորձը (2 (երկու) տարուց ոչ պակաս տեղական շուկայում),
  • Բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանատիպ

աշխատանքների փորձի առկայություն,

  • Ավտոմեքենաները պարտադիր լինեն արտասահմանյան արտադրության,
  • Ավտոմեքենաներում GRS համակարգի առկայություն (ցանկալի է),
  • Ավտոմեքենաներում օդորակիչների առկայություն(ցանկալի է),
  • Կազմակերպությունը պետք է ունենա 40 և ավելի ավտոմեքենա(այդ մասին նշել տեղեկանքում),
  • Ավտոմեքենաները պետք է մշտապես լինեն մաքուր,
  • Վարորդները պետք է լինեն բարեհամբյուր և չծխեն պատվերը կատարելիս: