“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ մանաճյուղերի և մասնաշենքերի համար նախագծային աշխատանքներ իրականացնելու, շինթույլտվություն և ավարտական ակտ ստանալու, հեղինակային հսկողություն իրականացնելու համար կազմակերպություն ընտրելու նպատակով “ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚” ՓԲԸ հայ

Մրցույթային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել

“ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Մրցույթային հայտերն ընդունվում են մինչև 2019թ. մարտի 29-ը, ժամը 17:30 ներառյալ:

Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ. Ապրիլի 1-ին, ժամը 16:30-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերն ու Մրցույթի պայմանները տեղադրված են “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ ինտերնետային կայքում` www.vtb.am:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ Մրցույթային կոմիտե: Հասցեն`ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

 

Կոնտակտային անձինք`

Տաթևիկ Մարգարյան

Հեռ.  (+37499) 24 11 23
Էլ. փոստ` Tender@vtb.am

Ներսես Ադամյան

Հեռ. (+374 55) 55-21-01. ներքին` 8 3315

Էլ. փոստ` N.G.Adamyan@vtb.am

 

Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

I. Մրցույթի կազմակերպիչ`

“ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. մարտի 29-ը, ժամը 17:30:

 

IV. Մրցույթի անցկացման կարգը

 

Մրցույթն անց է կացվում բաց ձևով: Բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և բոլոր լոտերով լրացված ձևաթուղթը (տես “Հավելված 2”):


1.Մրցույթի կազմակերպիչը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց,

2.Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանումները և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:

3.Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր`

·         Փաստաթղթերի ցանկ:

·         Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով);

·         Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը) վերաբերյալ առաջարկներ համաձայն “Հավելված 2”-ի;

·         Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն;

·         Կանոնադրության պատճեն (փոփոխություններով):

·         Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);

·         Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ;

·         2017թ ֆինանսական հաշվետվություն:

·         ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրված նախագծման լիցենզիա

4.    Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

·         Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է 2019թ. ապրիլի 01-ին, ժամը 16:30 Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:

·         Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը: Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը և կազմվում է համապատասխան արձանագրություն:

·         Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:

·         Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է առնվազն 1 տարվա Պայմանագիր:

V. Հանձնարարության նկարագիրը:

·         Նախագծման աշխատանքների նկարագիրը ներկայացված է “Հավելված 3” –ում՝ կից նաև “Հավելված 4”, “Հավելված 5”, “Հավելված 6”, և “Հավելված 7 ”-ում:

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

·         Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ տեղական շուկայում:

·         Նախկինում կատարված նախագծերի (ներառյալ աշխատաքնային նախագծերի) առնվազն 3 օրինակ CD դիսկով:

·         ՀՀ տարածքում օբյեկտի շինթույլտվության օրինակի պատճեն, որում առկա է մրցույթին մասնակցող կառմակերպության անվանումը, որպես նախագծող կազմակերպություն:

·         Նույն օբյեկտի շինարարության ավարտական ակտի պատճեն, որում առկա է մրցույթին մասնակցող կառմակերպության անվանումը, որպես նախագծող կազմակերպություն:

·         Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:

·         Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում: