“ՎՏԲ - Հայաստան Բանկ“ ՓԲԸ հրավիրում է Ձեզ մասնակցելու բաց մրցույթի Բանկի ոչ պրոֆիլային ակտիվների (շարժական, անշարժ գույք) վաճառքի համար Ռիելթորական կազմակերպությունների ընտրության նպատակով։

Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել “ՎՏԲ - Հայաստան բանկ” ՓԲԸ`ՀՀ, 0002, քաղաք Երևան, Մոսկովյան 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ

Մրցութային հայտերը ընդունվում են մինչև 2019 թ. օգոստոսի 5 -ի   -ը ներառյալ, մինչև ժամը 17:30 ներառյալ:

Ներկայացված մրցութային փաթեթների բացումը տեղի կունենա  2019 թ. օգոստոսի  8-ի   , ժամը 16:00-ին, տեղական ժամանակով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ  Մրցութային կոմիտե, հասցեն` ՀՀ, 0002, քաղաք Երևան, Մոսկովյան 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ 

Կոնտակտային անձ`

Տաթևիկ Մարգարյան
Հեռ. (+37499)241123
Էլ. փոստ` Tender@vtb.am

Արտակ Մարգարյան
Հեռ. +(37410) 51-37-49, ներքին` 2301
 Էլ. փոստ` A.A.Margaryan@vtb.am

Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

I. Մրցույթի կազմակերպիչ 
“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ  

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`
ՀՀ, 0010, ք. Երևան, Մոսկովյան 35, 68-73 ոչ բնակելի տ., “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ

 III. Մրցութային հայտերի ներկայացման ժամկետներ
Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:30-ն: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2019 թ. օգոստոսի  5-ը ժամը 17:30:
Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո ստացած մրցույթին մասնակցության հայտով ծրարը չի ընդունվում: 

 IV. Մրցույթի անցկացման կարգ  
1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով, առանց մրցույթի մասնակիցների կողմից կանխավճար տալու պայմանի:  Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն մրցույթին մասնակցելու հայտ և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ՝ նախատեսված սույն հրավերի IV բաժնի, 5-րդ կետով, ինչպես նաև Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես Հավելված 2): 
2. Մրցույթին կարող են մասնակցել այն անձիք՝ ովքեր ունեն անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական միջոցներ, իրավական հիմքեր համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
3.      Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:
4.  Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպության ղեկավարի կամ լազորված անձի ստորագրություամբ և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում են ուղարկողի՝ (Մրցույթի մասնակցի) և ստացողի՝ (Մրցույթի կազմակերպչի) իրավաբանական հասցեն և ամբողջական անունները, <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստի սկիզբը>> ՝ նշումով:
 5.    Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` վավերացված ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությամբ և կնքված մասնակից կազմակերպության կնիքով՛ հետևյալն է: 
Փաստաթղթերի ցանկ:
• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):
• Վերջնական գնային առաջարկ համաձայն Հավելված 2-ի: 
• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:
• Կանոնադրության պատճեն (փոփոխություններով):
• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն (այդ թվում գործադիր մարմնի ներդիրը):
• Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը
• Համապատասխան գործունեություն ծավալելու լիցենզիա (առկայության դեպքում) 
• Տեղեկանք` ՀՀ պետ բյուջեին պարտավորությունների վերաբերյալ;
• 2018թ  ֆինանսական հաշվետվություն

6. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է 2019թ  օգոստոսի 8-ին, ժամը 16:00 Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:
• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:
• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 7 (յոթ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:
• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տաս) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:
 
V. Հանձնարարության նկարագիրը: 
Հանձնարարության նկարագիրը ներկայացված է Հավելված 2-ում`
• Կազմակերպության կայքի առկայություն` Բանկին սեփականության իրավունքով պատկանող անշարժ/շարժական գույքերի վաճառքի մասին հայտարարության տեղադրման նպատակով:
• Ծառայության մատուցման միջնորդավճար (գործարքի գնի %)/

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

• Տվյալներ բանկերի կամ այլ կազմակերպությունների հետ նմանատիպ պատվերների իրականացման փորձի առկայության վերաբերյալ: 
• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:
• Պայմանագրի կնքնման պահին “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում: